ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չի կիսում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի տեսակետը, թե լավ կլինի, եթե ընդդիմությունն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցի ոչ թե միասնական, այլ՝ մի քանի ճակատով: «Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է ընտրությանը գնան համախմբված,- կարծում է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը,- խոսքը չի գնում մեկ միասնական ուժի մասին, բայց պետք է լինեն առավելագույնը 2-3 թեւեր, որոնցից էլ ընթացքում ի հայտ կգա տանող ուժը»: Վ. Մանուկյանը տեղեկացրել է, որ այս օրերին բանակցություններ է վարում այդ ձեւաչափի ընդունման շուրջ: