«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը շաբաթ օրը մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ըստ «Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայության, Ա. Սարգսյանը հանդիպումներ է ունենալու նաեւ ազդեցիկ հասարակական կազմակերպությունների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: