Մեծամասնականով

13/02/2007

ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանը երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց խմբի անդամների մեծ մասը որոշում է կայացրել ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցել մեծամասնական ընտրակարգով: Նա նաեւ տեղեկացրել է, թե կա ընտրատարածք, որտեղ խմբի երկու անդամներ առաջադրվելու մտադրություն ունեն, սակայն դա, ըստ նրա, առաջիկա 10-15 օրերի ընթացքում կլուծվի, եւ խմբից միայն մեկ անդամ կառաջադրի իր թեկնածությունը: Նա առայժմ չի նշել, թե խոսքն ում մասին է: