ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասել է ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` դա պայմանավորելով նախընտրական շրջանով: Հունվարի 23-ին ԵԽ ԽՎ-ում ընդունվել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման վերաբերյալ բանաձեւը, որը Տ. Թորոսյանը համարել է աննախադեպ` նախորդ բանաձեւերի համեմատ իր դրական շեշտադրումների առումով: