Արթուր Բաղդասարյանը փողերը չի՞ տալիս

31/01/2007

«Ընտրություննե՞ր, թե՞ հարկային ծախսեր». թե այս 2 տարբերակներից որի՞ համար է շտապ գումար անհրաժեշտ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` առայժմ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոսները, ըստ «Panorama.am»-ի, դժվարանում են գուշակել: Ըստ կայքի, օրեր առաջ Ա. Բաղդասարյանը ակադեմիայում ժողով է անցկացրել, եւ դասախոսներին զգուշացրել է, որ մինչեւ ընթացիկ տարվա ամառ իրենից աշխատավարձ չակնկալեն: Իսկ այն դասախոսներին, ովքեր համաձայն չեն եղել այդ պայմանին, ՕԵԿ նախագահը հորդորել է նույն պահին հեռանալ: Կայքի տեղեկություններով, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը 2 տարբերակ է քննարկում` կա՛մ Բաղդասարյանին, այսպես ասած, «նեղում են» հարկային մարմինները, կա՛մ այդ գումարները Բաղդասարյանին պետք են առաջիկա ԱԺ ընտրություններին պատրաստվելու համար: «Այն, որ նման ժողով կայացել է, մեզ հետ ունեցած զրույցում հավաստեց նաեւ ակադեմիայի վարչական տնօրեն Ալբերտ Քեշիշյանը: Միայն թե, ըստ նրա, աշխատավարձերի մասին խոսք չի եղել»,- գրում է պարբերականը: Ի դեպ, Ա.Քեշիշյանն Ա. Բաղդասարյանի ազգականն է: