«Եկեք մազոխիզմով չտառապենք. ոչ թե ձեւակերպումների հետեւում ինչ-որ վատ բաներ որոնենք, այլ մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները, եռանդն ուղղենք նրան, որ ընտրություններն իսկապես լինեն անհրաժեշտ մակարդակի, իսկ դրա համար բոլոր հնարավորությունները կան»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ԵԽ ԽՎ-ի երեկ ընդունած …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը գտնում է, որ Կոսովոյին, Լեռնային Ղարաբաղին, Կիպրոսին, Մերձդնեստրին եւ այլ տարածքներին անկախություն շնորհելու կամ չշնորհելու հարցը պետք է որոշի ՄԱԿ-ը: «Միայն ՄԱԿ-ը կարող է որոշել, թե ում անկախություն շնորհել կամ չշնորհել»,- երեկ Ստրասբուրգում հայտարարել է նա: Դեւիսի կարծիքով՝ Եվրախորհուրդն իրավունք չունի որեւէ որոշում կայացնել Կոսովոյի անկախության վերաբերյալ: Իսկ ըստ …
կարդալ ավելինՀունվարի 23-ին Հայաստանի մասին ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւում հատուկ անդրադարձ կա ՀՀ Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության գործունեությանը. «Վեհաժողովն ափսոսանքով է նշում այն փաստը, որ դեռ շարունակում են ստացվել բողոքներ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, հատկապես` ոստիկանությունում պահման ընթացքում, ինչպես նաեւ բողոքներ ոստիկանության եւ ԱԱԾ-ի կողմից կատարվող շորթումների վերաբերյալ: Լայնատարած անպատժելիության մասին տպավորությունը շարունակում է ամրապնդվել ի …
կարդալ ավելինԵրեկ Բաքվի օդանավակայանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է կառուցողականորեն ու մանրակրկիտ: «Մենք ուրախ ենք նշելու, որ երկու կողմերն էլ շատ կառուցողական ավանդ են ներդնում մեր ջանքերում»,- ասել է նա` ավելացնելով, որ վերջին մեկուկես տարում ինքն իր գործընկերների հետ խաղաղ գործընթացի շրջանակներում աշխատում է …
կարդալ ավելինՀրանտ Դինքի սպանությունն, իհարկե, ազգային թշնամանքի հողի վրա չէր, թեեւ թուրքական եւ միջազգային մամուլում նաեւ այդպիսի մեկնաբանություններ եղան: Այլ կերպ ասած` Հրանտ Դինքին ոչ թե հայ լինելու համար սպանեցին, այլ այն բանի համար, որ նա Հայոց ցեղասպանության հարցն էր բարձրացնում եւ դրանով իսկ ընդդիմանում Թուրքիայի պետական քարոզչությանը: ՈՒ կարելի է չկասկածել` եթե նրա փոխարեն ազգությամբ …
կարդալ ավելինԱնկախությունից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 1.6 միլիարդ դոլարի օգնություն։ Այս մասին երեկ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին։ Լրագրողների հետ հանդիպման հիմնական թեման ենթադրաբար պետք է լիներ հենց Հայաստանին տրամադրված ու տրամադրվելիք օգնությունը։ Պրն Գոդֆրիի հետ միասին հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» Կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասսինը։ Հետաքրքիր է, …
կարդալ ավելինԵրեկ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ քննարկվում էր հայաստանյան նախընտրական գործընթացների եւ սկիզբ առած քաղաքական հետապնդումների փոխառնչության թեման, որին մասնակցում էին քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ ու հասարակական գործիչներ: «Մակերեսային համեմատությունը նույնիսկ նախորդ ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակի հետ` արմատական տարբերություններ է երեւակում քաղաքական այլախոհների նկատմամբ իշխանությունների կողմից ուժեղացվող բռնաճնշումների առումով, որոնք հիմնականում միտված …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հավաստմամբ, Ռոբերտ Քոչարյան-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հանդիպումը պետք է տեղի ունենա այսօր: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո երեկ Հայաստան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները` Յուրի Մերզլյակովը, Մեթյու Բրայզան եւ Բեռնար Ֆասիեն:
կարդալ ավելինԱրագածոտնի մարզի Ճարճակիս (նախկինում` Դերեկ) գյուղում հունվարի 21-ին անցկացվել է համայնքի ղեկավարի հերթական ընտրությունը: Համայնքապետի պաշտոնում առաջադրվել էին գործող գյուղապետի` ՀՀԿ անդամ Ալբերտ Խաչատրյանի, նախկին գյուղապետ Քյարիմ Խուդոյանի եւ Էդիկ Գրիգորյանի թեկնածությունները (վերջին երկուսը` անկուսակցական): Ընտրությանը մասնակցած 184 ընտրողներից 109-ը քվեարկել են նախկին գյուղապետ Քյարիմ Խուդոյանի օգտին, որը եւ ընտրվել է գյուղապետ:
կարդալ ավելինՀՀՌԸԽ նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր է հունվարի 19-ից, երբ լրացավ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Մրցութային հանձնաժողովի ղեկավար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են հայերենին, հանդիսանում են լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոոլորտի ղեկավարման, …
կարդալ ավելինՄեծամասնական բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ (ցանկալի է կուսակցությունների առաջնորդների մակարդակով) առաջադրելու ընդդիմադիր որոշ շրջանակների ծրագրերը, գաղտնիք չէ, որ ոչ միանշանակ են ընդունվում մյուս ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Նրանցից շատերը բացասական են վերաբերվում այդ ծրագրին, հիմնավորելով դա այն պատճառաբանությամբ, որ կուսակցության առաջնորդներն ընտրական շրջանում գերծանրաբեռնված են լինելու բուն կուսակցական հոգսերով եւ պարզապես ժամանակ չեն ունենալու սեփական մեծամասնական ընտրատարածքում …
կարդալ ավելին«Ես լիովին կիսում եմ Պաշտպանության նախարարի մտահոգությունը զինվորական հանցագործությունների կապակցությամբ, քանի որ դրանք մեր բանակի կարեւորագույն հիմնախնդիրներից են»,- երեկվա ասուլիսում ընդգծել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը` անդրադառնալով Մադաղիսի զորամասում 2 զինծառայողների սպանության գործի առնչությամբ Սերժ Սարգսյանի հայտնած մտահոգությանը: «Կարծում եմ, պաշտպանության նախարարը ճիշտ հարցադրում է արել, որ եթե դատավորը թույլ է տվել դատական …
կարդալ ավելինԹուրքական ոստիկանությունը հայտարարել է, որ թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Հայալն ասել է, որ ատրճանակ եւ փող է տրամադրել Օգյուն Սամասթին, որը ներկայումս ձերբակալված է Դինքի սպանության համար եւ խոստովանել է իր հանցանքը: Հարցաքննության ժամանակ Հայալը հայտարարել է. «Ես նրան տվեցի ատրճանակը …
կարդալ ավելինԸստ թուրքական լրատվամիջոցների, Հ. Դինքին հրաժեշտ տալու համար Թուրքիայի իշխանությունները Ստամբուլ են հրավիրել Հայաստանի իշխանությունների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին: Արդեն հայտնի է, որ բացի մարդասպանից, Դինքի սպանության գործով ձերբակալվել են նաեւ եւս մոտ 10 մարդ: Նրանցից մեկը՝ Յասին Հայալը, նախկինում 11 ամսով ազատազրկվել էր՝ 2004-ին Տրապիզոնում «McDonalds» ռեստորանի ռմբահարման գործով: Հայալն էր զենքը տվել Սամասթին, …
կարդալ ավելին«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտել են ՀՀ նախագահը, արտգործնախարարը, Թուրքիայի նախագահը, վարչապետը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը, լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ, միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ եւ այլք: Դատապարտել են նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ու «Ազգային Միաբանությունը», «Բարգավաճ Հայաստանը» եւ այլ կուսակցություններ: Մասնավորապես ԱՄ-ն իր հայտարարությունում նշել է, թե աշխարհի այն …
կարդալ ավելին«Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը երեկ հայտարարել է, թե ծիծաղելի է, երբ որեւէ մեկն ասում է, որ ՀՀ-ում 2007թ. ընտրությունը չի կեղծվի: Նա կարեւոր է համարում, որ ԱԺ-ն լինի լեգիտիմ: Ըստ նրա, միջազգային կառույցներն այս անգամ «մեզ պահելու են խոշորացույցի տակ»: Հիշեցնենք, որ «Հզոր Հայրենիքը» 2003-ին չկարողացավ հաղթահարել 5%-անոց արգելքը: Վ. Վարդապետյանը համոզված է, …
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հունվարի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում վերջիններս անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` մոտ ապագայում տարածաշրջան կատարելիք այցին, ինչպես նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա ընդհանուր վիճակին:
կարդալ ավելինՊաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ հրաժարվեց մեկնաբանել Արտաշես Գեղամյանի՝ իր եւ իր եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ ասելով. «Այդ մարդու մասին ես մեկուկես տարի առաջ արտահայտվել եմ եւ ասել եմ, որ նա դհոլի պես դատարկ մարդ է: Դատարկ մարդու ասածները ես ի՞նչ մեկնաբանեմ, երեւի ուզում է իր դատարկությունը լցնել»:
կարդալ ավելինՀունվարի 28-ին կայանալու են Չարենցավան համայնքի ղեկավարի ընտրությունները: Թիվ 26 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աղվան Ղուկասյանն «Արմենպրեսին» հաղորդել է, որ հունվարի 18-ին, ժամը 17:10-ին ինքնաբացարկի դիմումով հանձնաժողով է ներկայացել քաղաքապետի թեկնածու, ՄԱԿ անդամ Արթուր Գալստյանը: Հունվարի 18-ին կայացած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստով ինքնաբացարկն ընդունվել է, հաստատվել է նաեւ քվեաթերթիկը` մեկ թեկնածուի` Հակոբ Շահգալդյանի անունով:
կարդալ ավելինՀունվարի 18-ի երեկոյան ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Սերգեյ Լավրովը Գելա Բեժուաշվիլիին տեղեկացրել է ՌԴ-ի դեսպանին եւ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին Թբիլիսի վերադարձնելու ՌԴ-ի ղեկավարության որոշման մասին: Իսկ վրացական կողմը ողջունել է ՌԴ-ի ղեկավարության այդ որոշումը:
կարդալ ավելին