ՀԺԿ-«Ազգային միաբանություն» հնարավոր միավորման մասին խոսակցությունները հիմնականում տարածվել են հենց այս երկու կուսակցությունների գրասենյակներից, որովհետեւ, ըստ մեր աղբյուրների, այդ միավորումից դժգոհ են հենց այդ կուսակցությունների շարքերը: Ու հենց սրանով է պայմանավորված, որ մինչ այսօր նրանցից որեւէ մեկը հստակ չի հայտարարում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են մեկ թիմով: ՀԺԿ-ում չեն ուզում հավատալ, որ իրենց առաջնորդ …
կարդալ ավելինԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը կրկին արգելափակել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար նախագահ Ջորջ Բուշի կողմից 2-րդ անգամ առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Հիշեցնենք, որ սենատոր Մենենդեսն արդեն երկրորդ անգամ է արգելափակում Հոգլանդի թեկնածությունը: «Բոլոր առումներով, դեսպան Հոգլանդը դիվանագիտական ծառայության հարգված անդամ է, որը ծառայել է ԱՄՆ-ին ազնվորեն եւ նվիրումով՝ Պետդեպարտամենտում իր ծառայության ժամանակ: Սակայն, նկատի …
կարդալ ավելինԸստ «Ասոշիեյթեդ փրեսի», Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը դարձյալ առաջադրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Ռ. Հոգլանդի թեկնածությունն արդեն մի անգամ չի ընդունվել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Սենատոր Ռոբերտ Մենենդեսը կասեցրեց Ռ. Հոգլանդի հաստատումը, իսկ նախորդ ամիս էլ Սենատում դեմոկրատների խմբակցության ղեկավար Հարի Ռեյդի հետ համատեղ նամակ հղեց ԱՄՆ-ի պետքարտուղար …
կարդալ ավելինՆախօրեին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է, թե Հայաստանը շարունակում է պնդել, որ բանակցային գործընթացում առաջնայինը Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ընդունումն է` ինչն արդեն ամրագրված է բանակցության սեղանին դրված փաստաթղթում: Անդրադառնալով Վ. Օսկանյանի այս հայտարարությանը՝ Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Թաիր Թաղիզադեն ասել է. «Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը, բայց բացառապես …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Քոչարյանը ՀՀ հարկային եւ մաքսային կառույցների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե 2007 թ. բյուջեն ենթադրում է լարված աշխատանք, եւ հարկային եկամուտների մեծ աճը հնարավոր է ապահովել միայն նպատակաուղղված եւ «մի քիչ էլ` կոշտ» աշխատանքի շնորհիվ: Նախագահն ավելացրել է նաեւ, թե այդ կառույցների ղեկավարները քաղաքական գործիչներ չեն եւ ընտրությունների հետ որեւէ …
կարդալ ավելինԸնդամենը հինգ ամիս հետո Հայաստանում կայանալու են խորհրդարանական հերթական ընտրությունները: Ընտրությունների մոտենալուն զուգահեռ` քաղաքական ուժերի միջեւ ակտիվանում են առաջիկա ընտրություններին զանազան միավորումներով ու դաշինքներով հանդես գալու շուրջ բանակցությունները: Արդեն հայտնի է, որ միասնաբար հանդես գալու ինչ-որ տարբերակ են մտմտում Արշակ Սադոյանն ու Մանուկ Գասպարյանը: Ուշագրավ է, որ այնպիսի մարդիկ են խոսում միմյանց հետ միավորվելու հավանականության …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում, այսպես կոչված, «հնարավորությունների պատուհանն» ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ում դեռ փակված չեն համարում: Համենայնդեպս, թերեւս միայն նման եզրակացության կարելի է հանգել՝ ընթերցելով ամերիկյան որոշ հեղինակավոր պարբերականներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հասցեին շռայլորեն տրվող, մեղմ ասած, գովասանական գնահատականները: Օրինակ, «Վաշինգտոն թայմս» թերթը տարեսկզբի իր համարներից մեկում բառացիորեն գրում է հետեւյալը. «Պարոնայք Քոչարյանը …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության եւ Մաքսային պետական կոմիտեի այս տարվա հիմնական անելիքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, Ոստիկանության պետը, ԱԱԾ տնօրենը, հարկային եւ մաքսային գերատեսչությունների ղեկավարությունը: Ռ. Քոչարյանն ասել է, որ տարեսկզբին հարկային եւ մաքսային կառույցների հետ արդեն …
կարդալ ավելին2006թ. դեկտեմբերի 28-ին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները հայտարարեցին, թե «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության ղեկավարներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն ձերբակալել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Վահան Արոյանին: Վերջինիս տանը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք ու զինամթերք պարունակող զինապահեստ, առգրավվել են տարբեր տեսակի գնդացիրներ, ինքնաձիգներ, «Մուխա» տիպի …
կարդալ ավելին«Արտգործնախարարությունը զենքի արտահանման թույլտվություն չի տալիս՝ դա Սերբիայի կառավարության գործն է,- «Վեչերնիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Դրաժկովիչը եւ հավելել,- Մենք միայն քաղաքական կարծիք ենք տրամադրում, եւ այդ կարծիքը չի փոխվել»: «Մենք երկար ժամանակ հայտարարում էինք, որ ԵԱՀԿ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի արգելք է սահմանել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, եւ, որ կա ՄԱԿ-ի …
կարդալ ավելին1. Հայաստանը երկու առանձնահատկություն ունի, որոնք խանգարում են նոր պայմաններում ներգրավվել միջազգային ֆինանսատնտեսական կյանքի մեջ: Առաջին առանձնահատկությունը բազմափորձ եւ բազմամիլիոնանոց սփյուռքն է՝ սփռված աշխարհի տարբեր, այդ թվում եւ` Հայաստանի ու տարածաշրջանի համար առանցքային երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Սիրիա, Վրաստան: Այդ համայնքները ոչ միայն ուժեղ են, այլ նաեւ շատ ոլորտներում որոշում են տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ուղղությունները: …
կարդալ ավելինԱմանորյա տոները մնացին ետեւում, եւ հանրապետության ներքաղաքական կյանքը կամաց-կամաց սովորական հունի մեջ է մտնում: Այսինքն` կուսակցությունները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական հնարավոր դաշինքների մասին խոսակցություններն աշխուժանում են, միջկուսակցական բանակցություններն ակտիվանում են, եւ այլն: Իսկ մերձքաղաքական շրջանակներում քննարկվող թիվ մեկ խնդիրը հետեւյալն է` տեսնես այս ընտրությունները նո՞ւյնպես խայտառակ կեղծիքներով կընթանան, թե՞ ոչ: Իսկ ի՞նչ է փոխվել …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումը տեղի կունենա այսօր՝ հունվարի 11-ին` Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտ: Այդ մասին «ԱրմԻնֆոյին» հաղորդել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը: Ղարաբաղյան կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գյունտեր Ֆոլքը, Պիտեր Քիին եւ Միրոսլավ Վիմետալը, ադրբեջանական կողմից` անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե «Այս տարին հիշվեց Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բազմաթիվ հանդիպումներով: Ինձ թվում է, որ ես այս տարի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ավելի հաճախ եմ հանդիպել, քան իմ ընտանիքի: Ռազմավարական տեսակետից, այս տարին հաջողված եղավ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում: …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի տարեվերջյան ասուլիսում առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ ապագա քաղաքական խճանկարի վերաբերյալ հնչած կանխատեսումները, բնականաբար, տարաբնույթ վերլուծությունների հիմք հանդիսացան: Բայց եթե իշխանամետ քաղաքական «հսկաների» մուտքը խորհրդարան շատերի կողմից է կանխատեսվում, ապա բավականին անսպասելի էր «նախագահական ցուցակում» տեսնել նաեւ ՄԱԿ-ին: Իհարկե, չի բացառվում, որ այդ կուսակցության անվան հնչեցումը ՀՀ նախագահի շուրթերից ընդամենն ինչ-ինչ քաղաքական խաղերի սցենարի …
կարդալ ավելինԵրեկ, ժամեր տեւած նիստից հետո ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել Լիբանանի քաղաքացի, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը եւ մերժել Ժ. Սէֆիլյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ նախօրեին դատարանը որոշել էր անփոփոխ թողնել նաեւ Վարդան …
կարդալ ավելինՀԱԿ կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանը երեկ հայտարարել է, որ 1000 եվրոյով կպարգեւատրի նրան, ով կհայտնի որեւէ արժեքավոր տեղեկություն իր բնակարանը թալանած հանցագործների մասին: Նա նաեւ 1000 եվրո կտա նրան, ով իր բնակարանից գողացված այլ արժեքավոր իրերի հետ կբերի ՌԴ Պետդումայի պատգամավոր Ն. Ռիժկովի կողմից հանձնված իր շքանշանը: Տ. Ուրիխանյանը 1000 եվրոյով էլ կպարգեւատրի նրան, ով …
կարդալ ավելինԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը Նոր տարվան սպասում է «հեքիաթի եւ հրաշքի սպասումով» ու նաեւ «սիրահարվելու ակնկալիքով»: Այս մասին երեկ նա տեղեկացրեց «Փաստարկ» ակումբում: Տիկին Պետրոսյանը երեկ նաեւ կասկած հայտնեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի այն հայտարարության կապակցությամբ, թե այս տարի քաղաքապետարանն իր պլանները 106%-ով կատարել է: «Մեր այսօրվա ձնաքոլոլ փողոցներին նայելով` չեմ կարծում, թե …
կարդալ ավելինՆախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երկրում տիրող քաղաքական իրավիճակը գնահատել է «հանգիստ՝ որոշակի աշխուժացումներով»: «Ուղղակի քաղաքական դաշտ մուտք են գործել նոր կուսակցություններ, որոնք քաղաքական իրավիճակն աշխուժացրել են: Խոսքս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: Եվ սա շատ լավ երեւույթ է: Եթե հիշեք, Հայաստանի պատմության մեջ յուրաքանչյուր ընտրությունից …
կարդալ ավելինՆախօրեին ՍԻՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե «ՍԻՄ-ը թուլացնելու եւ «Իրավունքը» լռեցնելու խայտառակ գործընթացին իր մասնակցությունն է բերում «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որի գործունեությունը նպաստում է իշխանությունների ձգտումների իրագործմանը»: Հիշեցնենք, որ այս հայտարարությունից մեկ օր առաջ Ա. Կարապետյանը «168 Ժամին» ասել էր, թե ՍԻՄ-ի վերջին համագումարի պատվիրակների եւ ՆԺԿ …
կարդալ ավելին