Միայն եվրոյով

29/12/2006

ՀԱԿ կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանը երեկ հայտարարել է, որ 1000 եվրոյով կպարգեւատրի նրան, ով կհայտնի որեւէ արժեքավոր տեղեկություն իր բնակարանը թալանած հանցագործների մասին: Նա նաեւ 1000 եվրո կտա նրան, ով իր բնակարանից գողացված այլ արժեքավոր իրերի հետ կբերի ՌԴ Պետդումայի պատգամավոր Ն. Ռիժկովի կողմից հանձնված իր շքանշանը: Տ. Ուրիխանյանը 1000 եվրոյով էլ կպարգեւատրի նրան, ով կներկայացնի փաստեր «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած հրդեհների մեղավոր հանցագործների մասին: