քաղաքականություն

Հասկացել է

22.12.2006

«Երկրում այնքան աղբ է հավաքվել, որ այն էվոլյուցիոն ճանապարհով կմաքրվի միայն 50 տարում: Ուրեմն՝ շարժում եւ ցնցումներ են պետք, որ այս աղբը մաքրվի: Աղբը կայունությանը չի նպաստում»,- շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցից ընդամենը հասկացել է այն, որ ամեն ինչ անելու է, որ իշխանությունը պահի: …

կարդալ ավելին

Գտիր տարբերությունը

22.12.2006

Երեկ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը մեր խմբագրություն էր ուղարկել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության փակ համաժողովում օրերս Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հնչեցրած ելույթները, որոնք էլ պատճառ են դարձել նրանց երկուսին ձերբակալելու եւ նրանց դեմ քրեական գործ հարուցելու համար: Նրանց ելույթներն ընթերցելիս անմիջապես հիշում ես 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած դեպքերը: Նաիրի Հունանյանը եւ …

կարդալ ավելին

Սեմնեբին չի մեկնաբանել

22.12.2006

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կարեւորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ինտենսիվ գործընթացի շարունակությունը: Հրաժարվելով մեկնաբանել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս արած հայտարարությունը՝ հատուկ ներկայացուցիչը միայն նշել է. «Ցանկանում եմ Եվրամիության եւ միջազգային ողջ հանրության կողմից ասել, որ մենք ակնկալում ենք, որ բանակցային գործընթացի այն ինտենսիվացումը, որին մենք ականատես ենք արդեն մի քանի …

կարդալ ավելին

Վարորդը պետք է նաեւ բարոյական լինի

22.12.2006

– Եթե հաշվի առնենք այն փաստը, որ 1997թ. Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ ԼՂՀ հիմնահարցի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում, հիմնավո՞ր են արդյոք նրա պնդումները, թե մինչեւ 2007թ. խորհրդարանական ընտրությունները սառեցվել են ԼՂՀ շուրջ բանակցությունները, որպեսզի այն ընդդիմության համար նախընտրական փուլում շահարկումների առարկա չդառնա: – Մեր դիրքորոշումն այն ժամանակ հստակ է եղել. երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր վտանգավոր …

կարդալ ավելին

Մեսիջներ բոլորին

22.12.2006

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրափակիչ նիստը, որ նախագահում էր պաշտպանության նախարար, նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Թեեւ, արդեն մի քանի ամիս է, ԱԱ ռազմավարության նախագիծը «հասարակական քննարկումների» փուլեր է անցնում ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում, ԱԺ-ում, ու ԶԼՄ-ներն էլ ինտենսիվորեն լուսաբանում են այս ամենը, սակայն մի …

կարդալ ավելին

Զենքով ապստամբները

22.12.2006

Ընթերցելով «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության փակ համաժողովում հնչած Ժիրայր Սէֆիլյանի եւ Համախմբման անդամ Վարդան Մալխասյանի ելույթները, որոնք էլ պատճառ են դարձել նրանց երկուսին ձերբակալելու եւ նրանց դեմ քրեական գործ հարուցելու համար, անմիջապես հիշում ես 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ու Նաիրի Հունանյանի՝ «սրանց արյունը պետք է ….» եւ այլ արտահայտությունները: Այդ ելույթները երեկ մեր խմբագրություն է …

կարդալ ավելին

Ինչո՞ւ Սեմնեբին չայցելեց ԼՂ

22.12.2006

Նախօրեին Երեւանում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ երկժամյա բանակցություններից հետո Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, որ Եվրամիությանը ԼՂ-ի հետ շփումներ պետք են: «Մեզ համար շատ կարեւոր է լսել եւ շփումներ ունենալ հակամարտության բոլոր կողմերի հետ: ԼՂ բնակչությունը կարեւորագույն գործոն է, եւ ցավում եմ, որ մինչեւ հիմա մենք բավարար մակարդակի շփումներ չենք …

կարդալ ավելին

Միտումնավոր ձգձգում է

22.12.2006

Ալիեւի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ՀՀ նախագահին մեղադրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միտումնավոր ձգձգման մեջ: «Երկրում անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը կանգնեցնելու մտադրության մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հերթական ապացույցն է այն բանի, որ հայկական կողմն անկեղծ չէ՝ հայտարարելով հիմնախնդրի հնարավորինս արագ լուծման մեջ իր շահագրգռվածության մասին»,- ըստ …

կարդալ ավելին

Ո՞վ է լինելու մեր Նելսոն Մանդելան

22.12.2006

Անկախության 15 տարիներից հետո մենք նույնքան հեռու ենք ժողովրդավարությունից, որքան կոմունիստների օրոք։ Եվ Հայաստանն էլ կանգնած է նույն խնդիրների առջեւ, որոնք կային 1991թ. անկախության հանրաքվեից առաջ։ Այսպիսին է վիճակը՝ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով։ «15-ամյա անկախության ընթացքում Հայաստանը, փոխանակ ժողովրդավարությանն ավելի մոտենա, իրականում նորանոր քայլեր է մտածում, որոնք հեռացնում են երկիրը ժողովրդավարությունից»,- դեկտեմբերի …

կարդալ ավելին

Քննարկումները շարունակվում են

22.12.2006

ԼՂՀ Ազգային ժողովում շարունակվում են 2007թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիշեցնենք, որ նախագիծը կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել դեկտեմբերի 1-ին: Համաձայն նախագծի՝ 2007թ. պետբյուջեն եկամուտների մասով կկազմի 31072,6 մլն դրամ, իսկ ծախսերի մասով՝ 33058,6 մլն դրամ: ՀՆԱ-ն 2007թ. կկազմի 69,5 մլրդ դրամ (2004թ. այն կազմել էր 42,8 մլրդ): Այն ժամանակ դոլարի փոխարժեքը 532 դրամ էր, …

կարդալ ավելին

Կտան կամ կմերժեն հաջորդ տարի

22.12.2006

«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դեմ գործ հարուցած փաստաբաններից Մարկ Գերագոսի գրասենյակի աշխատակիցն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ իր ունեցած տվյալներով, ընկերությունից փոխհատուցում ստանալու պահանջով դիմածների բանկային չեկերը կամ մերժման մասին նամակները կառաքվեն Ամանորի տոներից հետո: «Նյու Յորք Լայֆը» համաձայնել է փոխհատուցում վճարել այն հայերի ժառանգներին եւ իրավահաջորդներին, ովքեր Արեւմտյան Հայաստանում ու Թուրքիայում ապահովագրված են …

կարդալ ավելին

Ռուս զինվորականները մտնում են Գյումրի

22.12.2006

ՌԴ Պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի ունեցվածքը Վրաստանին փոխանցելու մասին: Այդ գործընթացը սկսվել է երեկվանից եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 25-ը: Վրաստանին կտրվեն թբիլիսյան կայազորի պահեստները, ավտոկանգառները եւ ռուսական ռազմական հիվանդանոցի շենքը: Իսկ հաջորդ շաբաթ թբիլիսյան կայազորի անձնական կազմը կտեղափոխվի Հայաստան` Գյումրիի ռուսական ռազմական բազա: Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի շտաբի կազմից Թբիլիսիում …

կարդալ ավելին

Հանդիպել են

22.12.2006

Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն հանդիպել են ԵԱՀԿ հերթական նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ: Հանդիպման ընթացքում համանախագահները ԵԱՀԿ նոր նախագահին տեղեկացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մինսկում կայացած հանդիպման մանրամասների մասին: Կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ:

կարդալ ավելին

Փորձել են այրել

22.12.2006

ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ մի քանի օր առաջ անհայտ անձինք փորձել են բենզինի օգնությամբ այրել իր կուսակցության գրասենյակի դուռը, սակայն հարակից բնակիչների միջամտությամբ կրակը ժամանակին մարվել է:

կարդալ ավելին

Կանչել են Դատախազություն

22.12.2006

Վերջերս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մամուլում որոշ մեղադրանքներ էր հասցեագրել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին: Գ. Եղիազարյանի մեղադրանքները հիմնականում առնչվում էին Գ. Հակոբյանի` ԱԱԾ համակարգում նախկին գործունեության հետ: Գ. Հակոբյանը սպառնացել էր առաջիկայում Գ. Եղիազարյանի կողմից իր հասցեին հնչած զրպարտությունների առիթով դիմել Դատախազություն: Ըստ մեր տվյալների` ՀՀ Գլխավոր դատախազությունը արձագանքել է Գ. Հակոբյանի դիմումին …

կարդալ ավելին

Իսկ դուք ունե՞ք

22.12.2006

ՀՀ երեք հեռուստակայաններին տված երեկվա հարցազրույցում՝ անդրադառնալով հարցադրմանը, թե ընտրական հանձնաժողովներում որոշ կուսակցությունների ներկայացուցիչների կաշառում են, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Եթե դու քաղաքական կուսակցություն ես եւ չունես բավարար քանակի ազնիվ նվիրյալներ, որ չկաշառվեն, ապա ի՞նչ իրավունքով ես դու ձգտում երկիր կառավարել: Կամ քո այդ կաշառված անդամները, եթե հայտնվեն պաշտոններում, ի՞նչ վիճակում կհայտնվի երկիրը՝ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ հենց Ժիրայր Սեֆիլյանը

22.12.2006

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ. Սեֆիլյանի ձերբակալությունից հետո այս հարցին շատերն են փորձում պատասխանել: Մի մասը դա կապում է ազատագրված տարածքների հանձնման հնարավորության հետ, սակայն շատերն այն կարծիքին են, որ պարզապես գործող իշխանությունների համար իշխանությունը կորցնելու առումով Ժ. Սեֆիլյանն իրական վտանգ էր ներկայացնում, որովհետեւ նա, ի տարբերություն այսօրվա ընդդիմության, …

կարդալ ավելին

Մշտական կապ դատախազի հետ

22.12.2006

«Ազգային Միաբանության» ու ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի ջրերն էլի մի առվով չեն հոսում: ԱՄ փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը տեղեկացրեց, թե առաջարկել են հակակրիմինալ շարժման շրջանակներում որպես քրեական երեւույթ քննարկել Հ. Հովհաննիսյանի գործունեությունը: Ըստ որոշ տեղեկությունների, Ռուբեն Թորոսյանն արդեն նյութեր է նախապատրաստել, որոնք առնչվում են ԿԸՀ-ի նախկին տարածքը Հ. Հովհաննիսյանին սեփականաշնորհելուն: Գ. Թադեւոսյանի որակմամբ՝ դա «քաղաքական սպեկուլյացիայի …

կարդալ ավելին

«Էշություն» է

22.12.2006

ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ի պատասխան հարցին, որ եթե Ժ. Սեֆիլյանի նախաձեռնած միջոցառումները հարված էին հասցնում ՀՀ պետականությանը, արդյո՞ք պատերազմի տարիների ՀՅԴ բողոքի ցույցերն այդպիսին չէին, ասել էր. «Եթե ՀՅԴ-ն ցույցեր չաներ, մենք պատերազմում չէինք հաղթի»: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Վ. Հովհաննիսյանի այս հայտարարության վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանն ասել է. «Վ.Հովհաննիսյանի ասածն …

կարդալ ավելին

Խոստանում է հիասթափեցնել

22.12.2006

«Մինչեւ ԱԺ ընտրություններն ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու: ԼՂՀ հարցն օգտագործել նախընտրական պայքարում` համարում եմ անբարոյական: Նույնիսկ ամենից լավ առաջարկը կփորձեն վարկաբեկել, եթե այդ առաջարկը, այդ քննարկումները լինեն նախընտրական շրջանում»,- երեկ ասել է Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա, ՀՀ-ում կան մարդիկ, որոնք անհամբեր սպասում են, թե բանակցային գործընթացը հնարավորություն կտա չարաշահել հարցի կարգավորման խնդիրը: Նրա խոսքերով՝ …

կարդալ ավելին