Մշտական կապ դատախազի հետ

22/12/2006

«Ազգային Միաբանության» ու ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի ջրերն էլի մի առվով չեն հոսում: ԱՄ փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը տեղեկացրեց, թե առաջարկել են հակակրիմինալ շարժման շրջանակներում որպես քրեական երեւույթ քննարկել Հ. Հովհաննիսյանի գործունեությունը: Ըստ որոշ տեղեկությունների, Ռուբեն Թորոսյանն արդեն նյութեր է նախապատրաստել, որոնք առնչվում են ԿԸՀ-ի նախկին տարածքը Հ. Հովհաննիսյանին սեփականաշնորհելուն: Գ. Թադեւոսյանի որակմամբ՝ դա «քաղաքական սպեկուլյացիայի փաստ է»: Երեկ մեզ հետ զրույցում Հ. Հովհաննիսյանը նշեց, թե ԱՄ-ն արդեն վաղուց է իշխանությունների հետ «դոլարային գործարքների մեջ եւ մշտական կապի մեջ է ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»: