ՀՀ երեք հեռուստակայաններին տված երեկվա հարցազրույցում՝ անդրադառնալով հարցադրմանը, թե ընտրական հանձնաժողովներում որոշ կուսակցությունների ներկայացուցիչների կաշառում են, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Եթե դու քաղաքական կուսակցություն ես եւ չունես բավարար քանակի ազնիվ նվիրյալներ, որ չկաշառվեն, ապա ի՞նչ իրավունքով ես դու ձգտում երկիր կառավարել: Կամ քո այդ կաշառված անդամները, եթե հայտնվեն պաշտոններում, ի՞նչ վիճակում կհայտնվի երկիրը՝ կթալանվի»: