Ռուս զինվորականները մտնում են Գյումրի

22/12/2006

ՌԴ Պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի ունեցվածքը Վրաստանին փոխանցելու մասին: Այդ գործընթացը սկսվել է երեկվանից եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 25-ը: Վրաստանին կտրվեն թբիլիսյան կայազորի պահեստները, ավտոկանգառները եւ ռուսական ռազմական հիվանդանոցի շենքը: Իսկ հաջորդ շաբաթ թբիլիսյան կայազորի անձնական կազմը կտեղափոխվի Հայաստան` Գյումրիի ռուսական ռազմական բազա: Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի շտաբի կազմից Թբիլիսիում կմնան ընդամենը 15 ռազմական ծառայող, որոնք պետք է վերահսկեն Ախալքալաքից եւ Բաթումիից ռուսական բազաների դուրսբերման գործընթացը: