ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ի պատասխան հարցին, որ եթե Ժ. Սեֆիլյանի նախաձեռնած միջոցառումները հարված էին հասցնում ՀՀ պետականությանը, արդյո՞ք պատերազմի տարիների ՀՅԴ բողոքի ցույցերն այդպիսին չէին, ասել էր. «Եթե ՀՅԴ-ն ցույցեր չաներ, մենք պատերազմում չէինք հաղթի»: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Վ. Հովհաննիսյանի այս հայտարարության վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանն ասել է. «Վ.Հովհաննիսյանի ասածն էշություն է: Երբ նրանք Երեւանում ցույցեր էին կազմակերպում, մենք սահմաններում կռվող չունեինք»: Ս. Այվազյանը նաեւ կարծիք է հայտնել, որ եթե ՀՅԴ-ն փորձի փոխել իր տեսակետը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, մասնավորապես` ազատագրված տարածքների հարցում, ավելի լավ կլինի՝ փակվի եւ վերջ: