քաղաքականություն

Աբովյանն անպաշտոն չմնաց

13.12.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ` Աշոտ Աբովյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ տեղափոխվելով այլ աշխատանքի: Ա. Աբովյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ:

կարդալ ավելին

Էլի ֆուտբո՞լ են խաղալու

13.12.2006

Իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերն ակտիվ, օրենքի կոպիտ խախտումներով սկսել են նախընտրական քարոզարշավը, իսկ հեռուստաեթերով այսօր մասսայականորեն խրախուսվում է ընտրակաշառքը: Երեկ «Փաստարկ» ակումբում նման տեսակետ հայտնեց ՀԺԿ ներկայացուցիչ, ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Իսկ ընդդիմությունը, ՀԺԿ ներկայացուցչի խոսքերով, բնականաբար, չի կարող խախտել օրենքը: Ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ ընդդիմությունը առաջիկայում եւս շարունակելու է գնալ այն …

կարդալ ավելին

Ցույց չտալ Արամ Կարապետյանի ձեռքերը

13.12.2006

Հակակրիմինալ շարժումը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր հերթական քննարկումը՝ այս անգամ էլ՝ «լրատվամիջոցների դերը կրիմինալի դեմ պայքարում» թեմայով: Քննարկմանը ներկա էին «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ այլք: Քննարկման ընթացքում «Ազգային Միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանն ընթերցեց հատվածներ …

կարդալ ավելին

Հանդիպելու են

13.12.2006

2007թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկու պաշտոնական այց է կատարելու Ռուսաստան, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելու է Ադրբեջան: Այդ մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը: Ըստ նրա, այցերի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ ապրանքաշրջանառության ավելացման հարցեր: Նախատեսվում է նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք …

կարդալ ավելին

Պասիվ չեն

13.12.2006

ԱԺ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը համաձայն չէ ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, թե ընդդիմության պասիվության պատճառով Հայաստանում իշխանափոխություն չի լինի: «Երբեմն ինքնանպատակ ակտիվությունն էլ կարող է գործին վնաս տալ»,- հակադարձեց Ս. Դեմիրճյանը՝ վստահեցնելով, որ ընդդիմությունը դեռ իր խոսքը կասի, եւ թող տպավորություն չստեղծվի, թե 2007թ. ընտրապայքարը լինելու է միայն իշխանական ուժերի միջեւ:

կարդալ ավելին

Եվրոպան ՀՀ-ին խլո՞ւմ է ՌԴ-ից

13.12.2006

Երեկ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում մի հրապարակում է լույս տեսել, որում հեղինակն իր մտահոգությունն է հայտնում, թե «Եվրամիությունը Ռուսաստանից գնում է ԱՊՀ երկրները»: «Ի՞նչ կարելի է իրականում անել` առանց այդ էլ հազիվ շնչող ԱՊՀ-ն քանդելու համար: Օրերս այս հարցին Եվրահանձնաժողովը գործնականում պատասխանեց` 12 մլրդ եվրո տրամադրելով հարեւանության ծրագրի շրջանակներում մի շարք երկրների զարգացման համար: Բրյուսելի …

կարդալ ավելին

Նորմալ է

13.12.2006

«Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը երեկ վստահեցնում էր, որ իրենք նորմալ են վերաբերվում վերջին շրջանում ի հայտ եկած տարբեր շարժումներին՝ ասելով, թե՝ ավելի լավ է մի բան անել, քան ոչ մի բան չանել ու զբաղվել միայն քննադատություններով, թե ընդդիմությունն այսինչը կամ այնինչը չի անում: Ս. Դեմիրճյանը նաեւ հայտարարեց, որ իրենք հանրահավաքներ կանեն միայն այն ժամանակ, …

կարդալ ավելին

Հիասթափվել է

13.12.2006

ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հավաստմամբ, մինչեւ հուլիսի 22-ի ՀՀԿ հայտնի համագումարը ՀՀԿ-ն իր համար ավանդական, լուրջ քաղաքական ուժ էր: Բայց այդ համագումարից հետո, պարզվում է՝ այն դադարել է Գեղամյանի աչքին այդպիսին երեւալ: Ըստ նրա, իշխանական ուժերի շրջանում իրենք 2007թ. ընտրությունների ժամանակ իրական մրցակիցներ՝ բացառությամբ ՀՅԴ-ի, չունեն, որովհետեւ մյուս բոլորն «ապաքաղաքական, կրիմինալ-օլիգարխիկ ուժեր …

կարդալ ավելին

Հանրապետականում սոցհարցումն է իշխում

13.12.2006

Հանրապետական կուսակցությունը, որն, ինչպես արդեն հայտնի է, սոցհարցումների արդյունքում է աշխատանքից ազատել իր երկու՝ հլու-հնազանդ մարզպետներին, շարունակում է իր գաղտնի սոցհարցումները նաեւ մյուս մարզերում: Ու քանի որ ՀՀԿ-ն ընտրություններից առաջ նման PR-ծրագիր է նախաձեռնել՝ ժողովրդի աչքը մտնելու ու նրանց համոզելու համար, որ իրենք ամեն ինչ անում ու արել են միայն իրենց մասին մտածելով, ապա չի …

կարդալ ավելին

Դատապարտում են

13.12.2006

«Մենք դատապարտում ենք Հարություն Առաքելյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը: Հերթական բռնությունն է քաղաքական կուսակցությունների նկատմամբ: Դա արդեն մեր երկրում դարձել է օրինաչափություն: Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Մենք արդեն չենք զարմանում: Ցավոք, դրանք ընդունված երեւույթներ են մեր երկրում: Եվ քանի որ չեն կանխվում, եւ այդ ավանդույթը չի խախտվում, ցավոք, մենք այսպիսի երեւույթների արձանագրողի դերում ենք լինում, …

կարդալ ավելին

Սահուն, ինչպես կարագի մեջ մտնող դանակը

13.12.2006

Էլեկտորատի համակրանքին արժանանալու համար թե իշխանական թեւը, թե ընդդիմությունը փորձում են անել հնարավորը՝ հասկանալի է, իրենց պատկերացրածով: Ընդդիմությունն ակտիվորեն աշխատում է ոչինչ չանել (ընդ որում, բավական հաջող), սակայն խոստանում է Ծննդյան տոներից հետո դուրս գալ փողոց եւ տուն չգնալ՝ մինչեւ կա՛մ այսկողմ, կա՛մ այնկողմ: Իշխանական թեւերից մեկն ընտրել է հատկապես «գյուղական ինտելիգենցիայի» սրտի գրավման առավել …

կարդալ ավելին

Ադրբեջանցի զինվոր է ձերբակալվել

13.12.2006

ԼՂՀ Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերի պետական հանձնաժողովը տեղեկատվություն է տարածել ադրբեջանական բանակի զինվորի ձերբակալման վերաբերյալ: Հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 7-ի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ ԼՂՀ զինծառայողների կողմից զենքը ձեռքին ձերբակալվել է ադրբեջանական բանակի շարքային Գարաչաեւ Վուսալ Մահոմեդ-օղլին: ԼՂՀ համապատասխան մարմինները ճշտում են ադրբեջանցի զինծառայողի` ղարաբաղյան կողմն անցնելու …

կարդալ ավելին

Համաներում` ԼՂՀ անկախության հանրաքվեի 15-րդ տարեդարձի կապակցությամբ

13.12.2006

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը, որը հրավիրվել է ԱԺ 11 պատգամավորների նախաձեռնությամբ՝ «ԼՂՀ անկախության հանրաքվեի 15-րդ տարեդարձի եւ ԼՂՀ Սահմանադրության նախագիծը համաժողովրդական քվեարկության դնելու կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ ԱԺ որոշման նախագծի մասին» օրակարգով։ Հարցի առնչությամբ նիստում հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Պետաիրավական …

կարդալ ավելին

Գողերին բռնե՞լ են

13.12.2006

Ֆրանսիայում ձերբակալվել են երկու անձինք, ովքեր կասկածվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը գողանալու մեջ: Ձերբակալվածները, ըստ քննիչների, ենթադրաբար գողացել են 300 կիլոգրամանոց բրոնզե արձանը, որի վրա պատկերված էր հայկական այբուբենը, իսկ այնուհետեւ հալեցրել են այն՝ որպես մետաղի ջարդոն վաճառելու նպատակով: Նրանք չեն հավատում, որ գողության դրդապատճառները քաղաքական են: Գողությունը կատարվել էր Ֆրանսիայի խորհրդարանի …

կարդալ ավելին

Տղայականով

13.12.2006

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե օդանավակայանում ժողովրդից գանձվող «օդի տուրքերը» բյուջե չեն մուտքագրվել: Դա, ըստ պատգամավորի, կազմել է շուրջ 150 միլիոն դրամ կամ ավելի քան 400 հազար դոլար: Հարցին անդրադարձավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Վերջինս իր պատասխանի սկզբում նախ` անդրադարձավ ՕԵԿ ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի կողմից …

կարդալ ավելին

Շատ բնական է

13.12.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` նշել է, թե «շատ բնական» է համարում ՀՀ պաշտպանության նախարարի ակտիվությունը, քանզի Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նախագահն է, եւ «յուրաքանչյուր քաղաքական գործիչ ակտիվություն անելու է»: «Ինչո՞ւ եք միայն պաշտպանության նախարարի ակտիվության վրա շեշտը դնում, եւ մնացած ուժերի ակտիվության վրա շեշտը չեք դնում: ԱԺ-ն ձեզ …

կարդալ ավելին

Փակ նիստ հակակրիմինալում

13.12.2006

Հակակրիմինալ շարժումը սկսել է նիստերի շարք, որի ընթացքում քննարկվում են շարժման քաղաքական ապագային վերաբերող հարցեր: Երեկ տեղի է ունեցել նմանօրինակ առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպական հարցեր, ինչպես նաեւ հարցեր, որ վերաբերում են շարժմանը նախընտրական ձեւաչափ տալուն: Որեւէ որոշում այդ առնչությամբ չի կայացվել: Շարժման անդամ կուսակցությունները տարակարծիք են` կան կողմ եւ դեմ ուժեր: Որոշում …

կարդալ ավելին

«Աշխատանքը նրբանկատ է»

13.12.2006

Ավելորդ հրապարակայնությունը եւ այս կամ այն ժամկետում պայմանավորվածություն ձեռք բերելու խոստումները հազիվ թե օգնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, այդ մասին նախօրեին Բրյուսելում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ նախ եւ առաջ զբաղվում են կողմերը, որոնց աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ …

կարդալ ավելին

Հայաստանն անհիմն է

13.12.2006

Արդեն երկրորդ օրն է, ինչ մեր երկիրը հիմն չունի: Բանն այն է, որ 2005թ. դեկտեմբերի 5-ից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների հոդված 117-ի երկրորդ կետի համաձայն` Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո «ԱԺ-ն մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանում է ՀՀ օրհներգը: Մինչ այդ գործում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործող օրհներգը»: Եվ ահա …

կարդալ ավելին

Մամեդյարովը դեռ չի բացում խաղաթղթերը

13.12.2006

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առայժմ չի ճշտում, թե հատկապես որ հարցն է մնացել չհամաձայնեցված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: «Day.az»-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե երբ նա կվերցնի գաղտնիության քողն այդ հարցի վրայից, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ է դա անել ցանկացած պահի, սակայն անհրաժեշտ է համարում պահպանել …

կարդալ ավելին