Ֆրանսիայում ձերբակալվել են երկու անձինք, ովքեր կասկածվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը գողանալու մեջ: Ձերբակալվածները, ըստ քննիչների, ենթադրաբար գողացել են 300 կիլոգրամանոց բրոնզե արձանը, որի վրա պատկերված էր հայկական այբուբենը, իսկ այնուհետեւ հալեցրել են այն՝ որպես մետաղի ջարդոն վաճառելու նպատակով: Նրանք չեն հավատում, որ գողության դրդապատճառները քաղաքական են: Գողությունը կատարվել էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծն ընդունելուց երկու օր հետո: Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը»՝ 26 եւ 29 տարեկան երկու կասկածյալները բռնվել են Փարիզի Իսի-լը-Մուլինո արվարձանում՝ պղնձե խողովակներ գողանալուց հետո: