Պասիվ չեն

13/12/2006

ԱԺ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը համաձայն չէ ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, թե ընդդիմության պասիվության պատճառով Հայաստանում իշխանափոխություն չի լինի: «Երբեմն ինքնանպատակ ակտիվությունն էլ կարող է գործին վնաս տալ»,- հակադարձեց Ս. Դեմիրճյանը՝ վստահեցնելով, որ ընդդիմությունը դեռ իր խոսքը կասի, եւ թող տպավորություն չստեղծվի, թե 2007թ. ընտրապայքարը լինելու է միայն իշխանական ուժերի միջեւ: