քաղաքականություն

Կամոյի գերեզմանը չէ

13.12.2006

Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դեկտեմբերի 4-ի տեղեկատվությունն այն մասին, թե Լենինի մերձավոր զինակիցներից մեկի` բոլշեւիկյան կուսակցության անվանի գործիչ Կամոյի աճյունը հանգչում է ընդհանուր գերեզմանում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին «ԱրմԻնֆոյին» հաղորդել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի հայերի միության ղեկավարներից մեկը՝ Վահան Բայբուրդը: Նրա խոսքերով, 1991թ. Վրաստանում մեկնարկած հակակոմունիստական արշավի ընթացքում հեղափոխական-բոլշեւիկների` ներառյալ Կամոյի բոլոր մահարձանները …

կարդալ ավելին

Պուտինն` ընդդեմ սքինհեդների

13.12.2006

«Գլխավոր նպատակը ծայրահեղականներին սնող հողը վերացնելն է»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք պետք է հստակ ցույց տանք հանրությանը, որ պետությունը մտածում է Ռուսաստանի քաղաքացիների մասին եւ, որ պետությունն ի զորու է քաղաքակիրթ ձեւով կազմակերպել ներգաղթի հոսքը, պաշտպանել աշխատանքի շուկան»,- ասել է ՌԴ նախագահը: Վերլուծաբանների կարծիքով, վերջերս …

կարդալ ավելին

Բանակի խնդիրն առաջին գիծն ամրապնդելն է

13.12.2006

«Այդ հողերն ազատագրվել են` նպատակ ունենալով ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ անվտանգության գոտի, ինչպես նաեւ՝ ժողովրդի խաղաղ գործունեությունը ապահովելու համար: Մենք հեռացրել ենք բոլոր այն կրակակետերը, որոնք ներազդում էին մեր հանրապետության բնակավայրերի վրա»,- այս մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը, դեկտեմբերի 6-ին Ղարաբաղի պաշտպանության առաջնային գծում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Այդպիսով նախարարը …

կարդալ ավելին

Սարկոզին, երեւի, տանը չի եղել

13.12.2006

Հայտնի ճշմարտություն է՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Այդ մեթոդից օգտվել են բոլոր ժամանակների բոլոր մեծ ու փոքր ժուլիկները։ Օրինակ «Շկիդ հանրապետության» մեզ հայտնի հերոսները, որոնք գողություն անելու եւ անդաստիարակ լինելու իրենց ներքին մղումը բացատրում էին իրենց որբ մանկությամբ՝ պաշտպանության համար ընտրելով հարձակումը։ Այնուհետեւ այս մեթոդն իրենց գործունեության մեջ լայնորեն սկսեցին կիրառել լեյտենանտ Շմիդտի որդիները, եւ, …

կարդալ ավելին

Ի՞նչ հիվանդությամբ են տառապում հայերը

13.12.2006

Մենք՝ հայերս առանձնահատուկ ազգ ենք: Այդ իմաստով բնական է, որ անգամ մեր հիվանդություններն են առանձնահատուկ: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք չենք հիվանդանում սովորական գրիպով կամ աթերոսկլերոզով, բայց, օրինակ, երեւանյան հիվանդությունը բնորոշ է միայն հայերին, հրեաներին եւ արաբներին: Չնայած, որ ճիշտն ասեմ՝ էլ երեւանցի էլ չի մնացել, որ երեւանյան հիվանդությամբ հիվանդանան: Այսօր ավելի շուտ Երեւանն …

կարդալ ավելին

Չախալյանի գործը կմտնի վերաքննիչ դատարան

13.12.2006

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ, Հայաստանից արտաքսված Վահագն Չախալյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը երեկ հայտարարել է, որ առաջիկա օրերին դիմելու է վերաքննիչ դատարան: Նա ասել է, որ Չախալյանը արտաքսված է եւ իրավունք չունի մտնելու Հայաստան, իսկ դատավարությունն առանց նրա ներկայության չի կարող անցկացվել, եւ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու այս հարցը: Հիշեցնենք, որ Վ. …

կարդալ ավելին

«…Որ ժողովրդին էսքան մզում ես, վերջը էս ո՞նց ա լինելու»

13.12.2006

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի համայնքների քաղաքական դաշտում ԱԺ ընտրությունների նախընտրական վաղաժամ քարոզչությունը համառորեն շարունակում են իշխանական Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ու ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը: Վերջինիս` ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու մտադրությունը վաղուց հայտնի է ինչպես Ալավերդու, այնպես էլ թիվ 31 ընտրատարածքի մյուս համայնքների ազգաբնակչությանը: Ս. Երիցյանը Ալավերդու կենտրոնում` …

կարդալ ավելին

Պար մտնողը պիտի շորորա

13.12.2006

Ինչպես եւ սպասվում էր, ղարաբաղյան խնդրում 2006թ. «հնարավորությունների պատուհանը» փակվեց, եւ կողմերի միջեւ որեւէ համաձայնություն չկայացավ: Ամենայն հավանականությամբ, այդ առումով 2007-ը նույնպես որեւէ նորություն չի բերի: Բայց բանակցային գործընթացի տեղապտույտին զուգահեռ մի հետաքրքիր բան էլ է տեղի ունենում. առանց որեւէ տեսանելի պատճառի Ջավախքի հարցը քայլ առ քայլ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Իհարկե, ցանկության դեպքում …

կարդալ ավելին

Պուտինը հրավիրել է

13.12.2006

Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Մինսկում կայացած վերջին հանդիպումը նոր հարցեր առաջացրեց: Հանդիպումից հետո պարզվեց, որ ադրբեջանական կողմի արտահայտած աննախադեպ լավատեսությունը հայկական կողմն այնքան էլ չի կիսում, թեպետ երկու կողմն էլ միահամուռ պնդում են, որ ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ բանակցություններում իրավիճակն այլեւս փակուղային չէ: Սա հիմք տվեց վերլուծաբաններին եւ քաղաքական գործիչներին եզրակացնելու, որ կողմերը …

կարդալ ավելին

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

13.12.2006

Հարգարժան պրն Հովսեփյան. Ստիպված եմ մամուլում բաց նամակով դիմել Ձեզ, քանի որ անձամբ Ձեզ հասցեագրված իմ դիմումը նույնպես ուղարկել եք ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն, որի կողմից օրենքի սխալ մեկնաբանման հետեւանքով իմ իրավունքների ոտնահարման փաստի առթիվ դիմել էի Ձեզ եւ հուսով էի, որ գոնե Դուք վերջ կդնեիք …

կարդալ ավելին

Փամուկը չի խոսել Ցեղասպանության մասին

13.12.2006

Թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը, որը Շվեդիա է ժամանել գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը ստանալու նպատակով, չի ցանկացել խոսել Հայոց ցեղասպանության մասին: «Դա բարդ հարց է, եւ ես չեմ ուզում դրա մեջ խորանալ վերջին երեք րոպեներին»,- ասել է Փամուկը Ստոկհոլմում երեկ կազմակերպված ասուլիսի վերջում: Շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկը պնդել էր, որ Օսմանյան Թուրքիայում մեկ …

կարդալ ավելին

Հակամարտությունները մնում են սառեցվա՞ծ

13.12.2006

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարը ներկայումս զգալիորեն ավելի լավ է: Այդ մասին, դեկտեմբերի 5-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ-երկրների Նախարարների խորհրդի նիստի ավարտին, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարլ դե Գուխտը: Խոսելով «սառեցված» հակամարտությունների մասին՝ նա նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում կա որոշակի տեղաշարժ: Ի տարբերություն ղարաբաղյան հակամարտության, որի կարգավորման հեռանկարը ներկայումս բարելավվել է, …

կարդալ ավելին

«ՌԴ-ն եւ ՀՀ-ն միշտ հասկացել են իրար»

12.12.2006

ՌԴ-ում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողության ժամանակ Սանկտ Պետերբուրգում ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ռուս-հայկական հարաբերություններում քսենոֆոբիային տեղ չի կարող լինել: «Ռուսաստանը եւ Հայաստանը միշտ հասկացել են իրար եւ պահպանել են հանդուրժողական հարաբերությունների դարավոր փորձը»,- հիշեցրել է նա: Նշելով, որ վերջին ժամանակներում Ռուսաստանը բախվում է քսենոֆոբիայի դեպքերի հետ, փոխվարչապետն ասել է, որ …

կարդալ ավելին

Խոսում է Գառնիկ Իսագուլյանը

10.12.2006

Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային փոփոխություններին զուգահեռ՝ փոփոխություններ կկատարվեն նաեւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Ելնելով ընդհանուր հայեցակարգից՝ ռազմավարության հետ կապված բոլոր նախարարությունները ներկայացրել են իրենց ոլորտին վերաբերող առանձին հայեցակարգերը, եւ եթե ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը «բաց է», ապա մյուս ռազմավարություններում՝ կախված գերատեսչության առանձնահատկությունից, կարող են լինել մասեր, որոնք գրված են «ոչ հրապարակման համար»: Այս մասին երեկ …

կարդալ ավելին

Ընտրում են երրորդ տարբերակը

10.12.2006

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը երեկ տարածել է հայտարարություն, ուր մասնավորապես ասվում է, որ «իշխանափոխությունը, անկախ դրա իրականացման ձեւից, պետք է կատարվի հստակ քաղաքական ծրագրի, ստանձնած պարտավորությունների, եւ ժողովրդի կողմից դրան տրված հավանության հիման վրա: Հակառակ դեպքում ցանկացած նոր իշխանություն կարող է կրկնել այսօրվա վարչախմբին` այլ անձերի կատարմամբ»: Երեկ «Երեւան» հյուրանոցում ասուլիս հրավիրած` «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամներ …

կարդալ ավելին

Գարնանը կսկսեն

10.12.2006

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային նախագծի իրականացումը սկսվելու է 2007 թվականի գարնանը: Նա ասել է նաեւ, որ Ադրբեջանի տրանսպորտի նախարարի եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարի ղեկավարությամբ ստեղծում են աշխատանքային խմբեր, որպեսզի արագացվի փաստաթղթերի կնքումը նախապատրաստելու գործընթացը: Ըստ Վրաստանի վարչապետի, բանակցային գործընթացը կավարտվի 2007 թվականի առաջին եռամսյակի վերջին, եւ կողմերը կստորագրեն համապատասխան …

կարդալ ավելին

Հաջորդ օրվան սպասելիս

10.12.2006

Երեկ այս կերպով լրագրողները փորձում էին «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից պարզել, թե ումի՞ց նա կհամաձայնի փող վերցնել՝ նախընտրական նպատակների համար։ Բանն այն է, որ Ա. Կարապետյանը չթաքցրեց, որ դեմ չէր լինի, եթե կողքից լրացուցիչ ֆինանսավորում լիներ՝ նախընտրական պայքարի ընթացքում։ Ընդ որում, Արա Աբրահամյանի օգնությանը պրն Կարապետյանը դեմ է, որովհետեւ «նա Արա Աբրահամյանն է»։ …

կարդալ ավելին

Կքննարկվի հաջորդ տարի

10.12.2006

ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) տարածքում «սառեցված հակամարտություններին» առնչվող հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում չի քննարկվի: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, Վրաստանում տեղի է ունեցել ՎՈւԱՄ-ի անդամ երկրների համակարգողների հավաք, եւ ՄԱԿ-ում այդ երկրների դեսպաններն իրեն տեղեկացրել են, որ հարցի քննարկումը տեղափոխվել է հաջորդ տարի: ՎՈւԱՄ-ի …

կարդալ ավելին

Ուզում են մասնակցե՞լ

10.12.2006

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԼՂՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնակչության ինքնակառավարման վերաբերյալ որեւէ սահմանադրական փաստաթղթի ընդունումը հնարավոր է տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի բնակչության լիակատար, հավասար եւ ուղղակի մասնակցության դեպքում»: «Ադրբեջանը երբեք չի ճանաչի նման ապօրինի ակտերը, որոնք հիմնված են «կատարված փաստի» արատավոր փորձի վրա, որը …

կարդալ ավելին

Շահեն Հովասափյանի սպանությունը բացահայտված չէ

10.12.2006

Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը 2006թ. սեպտեմբերի 6-ին սպանվեց իր ծառայողական մեքենայում, հեռակառավարման վահանակով ղեկավարվող պայթուցիկ սարքի միջոցով: Սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվում են Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանները: 39-ամյա գնդապետ Արմեն Վիրաբյանն աշխատում էր Շահեն Հովասափյանի ենթակայության տակ, 7-րդ վարչության պետն էր: 37-ամյա Գուրգեն Վիրաբյանը գործարար է, ղեկավարում էր իրեն պատկանող «Սեմուր …

կարդալ ավելին