քաղաքականություն

Աշխարհաքաղաքական զրույցներ

10.12.2006

Քաղաքական գործիչները եւ վերլուծաբանները կանխատեսում են, որ թե՛ իշխանական ու թե՛ ընդդիմադիր դաշտերում այսօր այս կամ այն չափով գործունեություն ծավալած քաղաքական միավորումները եւ ֆորմատներն իրենց ներկայիս տեսքով ու կազմով դժվար թե վերածվեն նախընտրական միավորումների եւ դաշինքների: Մասնավորապես դա վերաբերում է վերջին շրջանում ստեղծված այնպիսի ընդդիմադիր տարբեր ֆորմատներին, ինչպիսին, օրինակ, «Հակակրիմինալ», «Քաղաքացիական անհնազանդություն» եւ «Քաղաքացիական նախաձեռնություն» …

կարդալ ավելին

«Դա ստորացուցիչ ու նվաստացուցիչ քայլ է»

10.12.2006

«Ես համոզված եմ, որ այդ նամակները ճշմարտություն են, այն, ինչ գրված էր` ճիշտ է, ու նման մի քանի նամակներ ներկայացվել են Ռուսաստան»,- անդրադառնալով մեր թերթի նախորդ համարում տպագրված նամակ-վերլուծություններին, որոնք Հայաստանից ուղարկվում են Ռուսաստան, հայտարարեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` վստահեցնելով, որ նման մի քանի նամակներ էլ` տարբեր ճանապարհներով, հասել են իրեն: Այդ նամակներում …

կարդալ ավելին

Ի՞նչ է Գերագույն մարմինը, Գերագույն ժողովն ու Բյուրոն

10.12.2006

«Մարդու իրավունքներ-96» կուսակցության եւ «Պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը պահանջում է կասեցնել Դաշնակցություն, Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունների գործունեությունը: Ճիշտ է` նա առայժմ չգիտի դրա իրականացման ձեւը, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի այս կուսակցությունների մասնակցությունը 2007թ. խորհրդարանական ընտրություններին չթույլատրվի: Այս մասին երեկ նա հայտարարեց Հակակրիմինալ շարժման հերթական հավաքում: Ռուբեն …

կարդալ ավելին

Ռուսներն Իրանին վերազինում են

10.12.2006

Մինչ համաշխարհային հանրությունը ու մամուլը փորձում են կռահել, թե այդ ինչի մասին են Մոսկվայի օդանավակայանում իրենց կարճատեւ հանդիպման ընթացքում պայմանավորվել ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները, եւ թե արդյոք Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու գինը ռուսների կողմից Իրանի, այսպես ասած, հանձնելը չէ՞, ռուսաստանյան լրատվական աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանն արդեն սկսել է Իրանին մատակարարել «Տոպ-Մ1» տեսակի …

կարդալ ավելին

Տարեդարձ է այսօր

10.12.2006

Տարեդարձն ու տարելիցը շփոթելն ամենաընդունված սխալներից է։ Օրինակ՝ շատերն ասում կամ գրում են՝ լրացավ Կոմիտասի մահվան յոթանասնամյա տարեդարձը կամ՝ լրացավ Հայաստանի անկախության տասնհինգամյա տարելիցը։ Նման սխալ թույլ չտալու համար տարրական գիտելիք է հարկավոր՝ տարեդարձը վերաբերում է միայն եւ միայն ուրախ լրումներին, իսկ տարելիցը՝ հակառակը։ Նոյեմբերի 27-ին լրացավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով անցկացված …

կարդալ ավելին

Ի՞նչ խաղեր են տալիս հայերը – 2

10.12.2006

Եթե մի փոքր ուշադրություն դարձնենք հայաստանյան գովազդներին (հատկապես այն գովազդներին, որտեղ լոտոյի «հաբռգած» տերերը մարդկանց ստիպում են ստորանալ, եւ տեսախցիկի առջեւ անպայման ցուցադրել եւ պատմել իրենց շահումների մասին), ապա առանց վայրկյան իսկ մտածելու, կարելի է ամենայն հանգստությամբ ասել, որ վերջին տասը տարիներին հայերի ամենասիրած խաղը լոտոն է: Ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր …

կարդալ ավելին

Ժողովրդին չեն նախապատրաստել

10.12.2006

Day.az-ի փոխանցմամբ՝ նախօրեին Միջազգային ճգնաժամերի խմբի Հարավային Կովկասի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ասել է, թե ՄՃԽ-ն Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր զեկույց չի պատրաստի, քանի որ իրավիճակի փոփոխություն չի եղել: Ըստ Ս. Ֆրեյզերի, տարածաշրջանում իրավիճակի մասին նոր զեկույց կպատրաստվի 2007թ.: Ստացվում է, որ Ս. Ֆրեյզերը համոզված է, որ առաջիկայում «իրավիճակի փոփոխություն» է լինելու: Մինսկում Հայաստանի եւ …

կարդալ ավելին

Լավ ապրելու ձգտումը նույնպես գաղափարախոսություն է

10.12.2006

Մի քանի օր առաջ կազմակերպություններից մեկը սոցիոլոգիական հետազոտություն էր անցկացրել եւ պարզել, որ այս պահի դրությամբ կուսակցությունների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի «Բարգավաճ Հայաստանը» (22%), իսկ մյուս կուսակցությունների վարկանիշները չեն գերազանցում 5%-ը։ Ընտրությունները մոտենում են, եւ նման հետազոտությունների հաճախականությունը շուտով կտրուկ կավելանա։ Հասկանալի է` արդյունքները նույնպես տրամագծորեն տարբեր կլինեն։ Բայց եզրակացությունը կլինի նույնը. մեր ժողովուրդը գաղափարախոսությունների …

կարդալ ավելին

Կարեւորը՝ «դուխով»

10.12.2006

Որքան մոտենում են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, այնքան որոշ մոռացված քաղաքական ուժեր սկսում են ավելի ինտենսիվ կերպով հիշեցնել իրենց մասին։ Այս առումով բացառություն չէ նաեւ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ եւ Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Երեւի կարիք չկա նշելու, որ ընտրազանգվածին դուր գալու համար հարկավոր է ընդունել ընդդիմադիր կեցվածք։ Արմեն Դարբինյանն իր …

կարդալ ավելին

Չինովնիկներից՝ դպրոցականներին

10.12.2006

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու օրինագծի մերժման արդյունքում` այդ նպատակի համար նախատեսված 700 միլիոն դրամը 2007թ. կուղղվի դպրոցների շինարարության ու վերանորոգման աշխատանքներին։ Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։

կարդալ ավելին

Իրանի գյուղնախարարը Հայաստանում է

10.12.2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մոհամմադ Ռեզա Էսքանդարին: Վերջինս ասել է, որ իր երկիրը մշակել է պարենային անվտանգության երկարաժամկետ ծրագիր եւ փորձում է, տարբեր ուղղություններով զարգացնելով գյուղատնտեսությունը, դառնալ ինքնաբավ երկիր: Նրա խոսքով, Իրանը եւ Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում ունեն համագործակցության եւ փորձի փոխանակման լայն հնարավորություններ:

կարդալ ավելին

Ժողովրդավարություն են ուզում տարածել

10.12.2006

Երեկ Հայաստան է այցելել Ազգային դեմոկրատական ինստիտուտի (ԱԴԻ) նախագահ Քենեթ Վոլաքը: Երեւանում նա հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննության առնելու ու ներկայացնելու ԱԴԻ-ի գործողությունները եւ ծրագրերը, որոնց նպատակն է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն, Քենեթ Վոլաքն ասել է, որ ԱԴԻ-ն համագործակցում է Հայաստանի մի շարք կուսակցությունների եւ քաղաքացիական խմբերի հետ` աջակցելու …

կարդալ ավելին

Հայ փախստականները չեն վերադառնա

08.12.2006

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը մի քանի անգամ առիթ ունեցել է հիշեցնելու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ընթացող բանակցային գործընթացի մասնակիցներին եւ Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ առանց Ադրբեջանական ԽՍՀ-ից ու Նախիջեւանից բռնագաղթած հայ փախստականների խնդիրը բանակցությունների օրակարգում ընդգրկելու հնարավոր …

կարդալ ավելին

Պասիվ պայքար

28.11.2006

Երեկ "Քաղաքացիական անհնազանդություն" շարժման ղեկավարները` ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ ԼՂՀ «Երկրապահ» միության նախագահ Արկադի Կարապետյանը սահմանադրական հանրաքվեի 1-ամյակի կապակցությամբ բողոքի ցույց էին հրավիրել: «Ինչպես մեր տունն ենք մաքրում, այնպես էլ մեր երկիրն ենք մաքրելու»,- իշխանություններին դիմելով ասում էին ՍԴ առջեւ հավաքված մի քանի տասնյակ ցուցարարները: Նրանցից մի քանիսի ձեռքին ցախավելներ եւ պաստառներ կային: …

կարդալ ավելին

Ռուսամետները միանո՞ւմ են

28.11.2006

«ՀՀ-ում անհրաժեշտ է մթնոլորտի փոփոխություն, եւ այնպես չէ, որ իշխանությունը փոխելով` հաջորդ օրն իսկ իրավիճակը լավ կլինի»,- շաբաթ օրը քաղաքացիական նախաձեռնության առաջին հավաքից հետո ասել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ այս շարժման նախաձեռնողները Վ. Մանուկյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն են: Վ. Մանուկյանը նաեւ նշել է, թե անհրաժեշտ է ստեղծել «բրգաձեւ մի հատ …

կարդալ ավելին

Վերջը ճիշտ լինի

28.11.2006

ՕԵԿ լրատվականը երեկ դարձյալ տեղեկություն է տարածել Արթուր Բաղդասարյանի առաջիկա «գրաֆիկի» մասին: Ըստ դրա, Բաղդասարյանը մեկնել է Իտալիա եւ Ֆրանսիա, որտեղ նախատեսված են հանդիպումներ Իտալիայի եւ Ֆրանսիայի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների, քաղաքական եւ լրագրողական շրջանակների հետ: Բացի այդ, ըստ հաղորդագրության, այնտեղ Բաղդասարյանը հանդես կգա զեկույցներով, որտեղ կանդրադառնա առաջիկա համապետական ընտրություններին եւ այլն: Հուսանք` գոնե …

կարդալ ավելին

Ազատության ընտրությունը՝ «Ազատության» հրապարակում

28.11.2006

Երեկ «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեցին «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամներ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակում պետք է մի պահ որոշակիորեն վերանայել «ընդդիմություն» եւ «իշխանություն» հասկացությունները, որովհետեւ շատ դեպքերում իշխանությունն ու ընդդիմությունը երկրի ապագայի մասին իրենց ունեցած պատկերացմամբ, ըստ էության, իրարից …

կարդալ ավելին

Պետք է պատասխան տան

28.11.2006

Երեկ լրացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին տարելիցը: Այս կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը: «ՀՀ ներկա վարչախումբը 1998թ. իշխանության բռնազավթումով սկսած եւ 1999թ. հոկտեմբերի 27-ով շարունակված պետական հեղաշրջումը վերջնականապես ավարտեց 2005թ. նոյեմբերի 27-ին իրականացրած, այսպես կոչված, «սահմանադրական հանրաքվեով»: Դրանով ոչնչացվեց ՀՀ անկախ պետական իշխանության, ժողովրդավարության, իրավականության, օրինականության բանական քաղաքական կյանքի ապահովման վերջին պատվարը»,- …

կարդալ ավելին

Պուտի՛ն, քեզ ասեմ, Բո՛ւշ, դու լսիր

28.11.2006

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական տարբեր շրջանակներ (ընդ որում՝ թե իշխանամետ, թե ընդդիմադիր) սկսել են գաղտնի վերլուծություններ անել ռուսական քաղաքական վերնախավի համար, որոնցով ռուսներն, իբրեւ, պետք է պատկերացում կազմեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Այդ վերլուծությունների տրամաբանությունը ռուսներին կողմնորոշելն է, թե որ ուժի կամ ուժերի վրա կարող են իրենք խաղադրույք կատարել ու իրենց համար ձեռնտու իշխանություններ ձեւավորել …

կարդալ ավելին

Արտահերթ են անելու

27.11.2006

Նոյեմբերի 27-ին Ազգային ժողովը գումարելու է արտահերթ նիստ, որի ընթացքում` ինչ-որ պատեհ պահի, քվեարկության կդրվի 2007 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը:

կարդալ ավելին