Իրանի գյուղնախարարը Հայաստանում է

10/12/2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մոհամմադ Ռեզա Էսքանդարին: Վերջինս ասել է, որ իր երկիրը մշակել է պարենային անվտանգության երկարաժամկետ ծրագիր եւ փորձում է, տարբեր ուղղություններով զարգացնելով գյուղատնտեսությունը, դառնալ ինքնաբավ երկիր: Նրա խոսքով, Իրանը եւ Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում ունեն համագործակցության եւ փորձի փոխանակման լայն հնարավորություններ: