քաղաքականություն

Վրաստանը սպառնում է Ռուսաստանին

22.11.2006

«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ նախօրեին Հանոյում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ստորագրել են երկկողմ արձանագրություն, որով սահմանվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության պայմանները: Այդ փաստաթուղթը ճանապարհ է հարթում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար: Վիետնամի մայրաքաղաքում ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին մասնակցող` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը գովեստով են խոսել համաձայնագրի ստորագրման մասին: Ռուսաստանը …

կարդալ ավելին

Եւս մեկ Զատուլին

22.11.2006

«Մենք պետք է տեսնենք, թե Եվրախորհուրդը կամ Ամերիկան ու մյուսներն ի՞նչ են առաջարկում: Եթե այսօր արեւմուտքում կա այնպիսի քաղաքական մթնոլորտ, որ Հայաստանը Ռուսաստանից ետ քաշվի, մենք պետք է նայենք՝ դա մեր շահերից ելնո՞ւմ է, թե՞ ոչ… Հայաստանը Ռուսաստանի պարտնյորն է: Դա ես չեմ ասում, դա փաստ է: Կան պայմանագրեր»,- ասում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) …

կարդալ ավելին

Ընդդիմության ինքնաոչնչացման էֆեկտը

22.11.2006

2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում ստեղծվել է քաղաքական դաշտի համար բավականին արտառոց մի իրավիճակ։ Երբեւէ, որեւէ ընտրությունից առաջ, Հայաստանում չի եղել իրադրություն, երբ իշխանությունը չունենա լուրջ ընդդիմախոս եւ, ըստ էության, ընդդիմության օգտակար գործողության գործակիցը՝ որպես ընդդիմություն, հավասար լինի զրոյի։ Նման իրավիճակը, ըստ քաղաքագետների, իսկապես աննախադեպ է եւ չի ենթարկվում քաղաքագիտական որեւէ տրամաբանության։ Որովհետեւ դժվար է …

կարդալ ավելին

Իսկ ամերիկացիները հանգիստ քնած են

21.11.2006

Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ վարչախումբը Հայաստանում կայունության պահպանումը կարող է նախընտրել ժողովրդավարական արժեքներին, Հայաստանում շատ ընդդիմադիրների համար կարծես ազդակ հանդիսացավ, որ իշխանափոխության գործում ամերիկացիների վրա հույս դնել առանձնապես չարժե։ Թերեւս դրանով է պայմանավորված ընդդիմության, այսպես կոչված, արեւմտամետ թեւի վերջին շրջանի աննախադեպ պասիվությունը։ Մյուս կողմից` ԱՄՆ վերոհիշյալ դիրքորոշումն ընդդիմադիրներից …

կարդալ ավելին

Կրկին փորձեք

21.11.2006

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Մինսկում՝ ԱՊՀ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ըստ նրա, նման համաձայնություն է ձեռք բերվել Բրյուսելում՝ 2 երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Մերզլյակովը համանախագահների անունից կոչ է արել 2 երկրների նախագահներին՝ օգտվել եզակի առիթից եւ համաձայնություն ձեռք բերել ԼՂՀ …

կարդալ ավելին

Դիմելու են ՍԴ

21.11.2006

Եթե «Պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծն ընդունվի երրորդ ընթերցմամբ, ապա ԱԺ «Արդարություն» խմբակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան: Այս մասին ԱԺ երեկվա ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

կարդալ ավելին

Պետք լինի՝ կանենք

21.11.2006

«Մեր ինչի՞ն է պետք ավելորդ տեղը մեր չցավող գլուխը դնել ցավի մեջ: Ի՞նչ է տալու դա մեզ, եւ երկրորդ` մենք կնմանվեինք ադրբեջանցիներին: Ոնց որ հիմա իրենք ասում են` մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը: Որ պատրաստ ես, ինչո՞ւ չես լուծում: Հիմա, մենք ինչո՞ւ ենք դա հայտարարում. եթե կանխարգելիչ հարված անհրաժեշտ լինի, մենք կհասցնենք …

կարդալ ավելին

Լավատեսության համար քիչ հիմք կա

21.11.2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով երեկ ավարտել է իր աշխատանքային այցը Գերմանիա, Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում նախօրեին ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ ԼՂՀ խնդրին: «Մենք չենք հիշում մի ազգի օրինակ, որն ինքնակամ հրաժարվել է իր 15 տարվա անկախությունից: Ոչ ոք մտադիր չէ դա անել ԼՂ-ի պարագայում: Մենք խոսում ենք անշրջելի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել …

կարդալ ավելին

Դուել չի լինելու

21.11.2006

«Մենք ընկերներ ենք, դուելի չենք գնում, ոչ էլ պարզաբանումների կարիք ունենք,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ վստահեցնելով, թե ինքը երբեք չի ասել, թե հենց գործուղումից Տիգրան Թորոսյանը վերադառնա՝ պատասխան է պահանջելու «Պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի քվեարկությունը չկայացած համարելու համար,- Տ. Թորոսյանն իր լիազորությունների շրջանակում իրավունք ուներ քվեարկությունը հետաձգելու: Պարզապես պետք …

կարդալ ավելին

Վտանգ է ստեղծում

21.11.2006

Երեկ Անթալիայում անցկացվող թուրքախոս պետությունների գագաթաժողովում Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «ՀՀ ապակառուցողական դիրքորոշումը վտանգ է ստեղծում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար»: «Թեեւ այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին են ՄԱԿ-ը, ԵԽ-ն եւ «Իսլամական համաժողով» կազմակերպությունը, ՀՀ-ին ագրեսոր են ճանաչել եւ հանդես են գալիս Ադրբեջանի գրավյալ տարածքներն անհապաղ ազատելու պահանջով, Հայաստանը չի գնում դրան»,- ասել …

կարդալ ավելին

Պետք չէ նմանվել ադրբեջանցիներին

21.11.2006

Պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ խորհրդին ներկայացրեց Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծն ու այնուհետեւ լսեց գիտնականների առաջարկները, դիտողություններն ու կարծիքներն այդ նախագծի մասին: Հիշեցնենք, որ օրերս նմանատիպ քննարկում տեղի էր ունեցել նաեւ Երեւանի պետական համալսարանում: Թեեւ ելույթ ունեցող ակադեմիկոսներից ոմանք նշեցին, թե ԵՊՀ-ում տեղի ունեցած քննարկումից հետո նախագիծը նկատելիորեն …

կարդալ ավելին

Պետք է մտածի

21.11.2006

Վերջերս հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ: Հավանական է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նրանց առաջարկի մինչեւ տարեվերջ եւս մեկ անգամ հանդիպել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարն այդ առաջարկը կարող է եւ չընդունել: Ս.Սարգսյանը երեկ ասել է, թե նման հանդիպման առաջարկ դեռ չի ստացել: «Առաջարկություն չեմ ստացել, եթե առաջարկություն …

կարդալ ավելին

Կոմպլեմենտարիզմի հայրը ֆիզիկոս է

21.11.2006

ԳԱԱ-ում երեկ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունն անվտանգության առումով հիմնականը եւ առաջնայինը համարում է մեր բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Իսկ ֆիզիկական անվտանգության սպառնալիք համարում է արտաքին վտանգը: «Մեր երկրի տարածքն այնպիսին է, որ միջին չափի բանակները կարող են մեկ օրում անցնել, գնալ-գալ: Սա է պատճառը: Իսկ մեր ֆիզիկական …

կարդալ ավելին

Ո՞վ չգիտի

21.11.2006

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, թե ընտրությունների ժամանակ ընդդիմադիր որոշ ուժեր ընտրատեղամասերում իրենց տեղերը հանում են վաճառքի եւ իզուր են բողոքում, թե իրենք որեւէ լծակ չունեն ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: «Բոլորս էլ գիտենք, որ այդ տեղերը հիմնականում վաճառքի են հանվում: Առավել եւս` երբ հիմա վստահված անձանց իրավունքները հավասարեցվել են հանձնաժողովի …

կարդալ ավելին

Սկսել են ավելի լավ հասկանալ

21.11.2006

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե իր եւ ՀՀ արտգործնախարարի միջեւ օրերս Բրյուսելում կայացած իր հանդիպումն օգնել է հայկական եւ ադրբեջանական կողմերին՝ ավելի լավ հասկանալ այն սկզբունքները, որոնց վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել: «Հանդիպումը կառուցողական էր, քանի որ մենք սկսեցինք ավելի հստակ հասկանալ այն հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել»,- «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական …

կարդալ ավելին

Կոռուպցիան ծաղկում է, ընտրությունները՝ կեղծվում

21.11.2006

Բրիտանական հեղինակավոր «Economist» պարբերականն իր վերջին համարում փաստել է, որ 1990-ականների վերջին արձանագրված որոշ առաջընթացից հետո բարեփոխումները Հայաստանում կանգ են առել: Պարբերականը գրել է, թե Հայաստանն ապավինում է օտարերկրյա օգնությանը եւ հսկայական սփյուռքից ստացվող փոխանցումներին, արտագաղթի պատճառով բնակչության թիվը շատ ավելի ցածր է, քան պաշտոնապես հայտարարված 2,9 միլիոնը: «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մրցակցության մեջ մտնելով …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են ԳՐԵԿՈ-ի 24 պահանջներից հենց դա առաջնահերթ համարում

21.11.2006

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին եւ կառավարության այն անդամներին, ովքեր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բյուջեում 40 տոկոսով բարձրացնելու համար որպես հիմնավորում վկայակոչում են ԳՐԵԿՈ-ին՝ ասելով, թե դա նաեւ վերջինիս պահանջն է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների ցանկում, կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ն թերահավատորեն է մոտենում: Սակայն երեկ ԱԺ ճեպազրույցում Գալուստ Սահակյանը կառավարության այս մոտեցումից դժգոհ քաղաքական ուժերին, …

կարդալ ավելին

Թուրքիան կդիմի՞ միջազգային դատարան

21.11.2006

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Թուրքիան դիտարկում է Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարան դիմելու հնարավորությունը: Գյուլը նաեւ ասել է, թե պաշտոնաթող դիվանագետները եւ թուրք ու օտարերկրյա «վստահելի» իրավաբան-փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացնում այդ հարցի շուրջ: Ըստ «Turkish Daily News»-ի, Թուրքիայի արտգործնախարարն ասել է նաեւ, թե իր երկրի կառավարությունը փորձում է գտնել խնդրի երկարաժամկետ …

կարդալ ավելին

Բրայզան ժամանել է Թբիլիսի

21.11.2006

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է, երեկ միջնորդական այցով ժամանել է Թբիլիսի: Օրերս Մ. Բրայզան Վիեննայում ասել էր, թե Վաշինգտոնում Վրաստանը չեն դիտարկում իբրեւ հակակշիռ Ռուսաստանին: «Անհեթեթություն կլիներ մտածել, թե Վրաստանն արժեք ունի որպես հակակշիռ Ռուսաստանին: Վրաստանն արժեք ունի, որովհետեւ «վարդերի հեղափոխությունից» հետո 3 տարի էլ չի …

կարդալ ավելին

40.000 հայաստանցի՝ Թուրքիայում

21.11.2006

Բրիտանական հեղինակավոր «Economist» պարբերականն իր վերջին համարում գրել է, թե Թուրքիայում այժմ ապրում է 40 հազար հայաստանցի: «Մարինա Մարտիրոսյանը, ով արդեն 5 ամիս է, ինչ ապօրինաբար աշխատում է որպես հավաքարար, տիպիկ է իր 40 հազար հայրենակիցների համար: Նա բավարարված է իր 300 դոլար աշխատավարձով եւ համոզված է, որ իր թուրք տանտերերն աշխարհի ամենաբարի մարդիկ են»,- …

կարդալ ավելին