Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան, որն առանձնացավ նրանով, որ պատգամավորները նիստը սկսվելուց ավելի քան 4,5 ժամ հետո միայն կարողացան հաստատել քառօրյայի օրակարգը: Սակայն չի կարելի ասել, թե օրակարգի հաստատման ձգձգման պատճառները տեղի ունեցող բուռն բանավեճերն էին: Պարզապես ԱԺ խմբակցությունները մեկը մյուսի հետեւից 20 րոպեանոց ընդմիջում էին վերցնում: Մնացած ամեն ինչ ընթանում էր արդեն ծանոթ …
կարդալ ավելինԼՂՀ ժողովուրդը չի հրաժարվի իր անկախությունից, եւ հանուն տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման` մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության եւ համագործակցության բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այս մասին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է ԱՄՆ-ում` «Նովոյե ռուսսկոյե սլովո» եւ «Իններ սիթի պրեսս» թերթերին, ինչպես նաեւ ՀԸՄԲ «Արարատ» եւ «AGBU» ամսագրերին տված իր հարցազրույցներում: Խոսելով Լեռնային …
կարդալ ավելինԿուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ դաշինքով: «Ես գտնում եմ, որ դա չէ ճանապարհը (բոյկոտի գաղափարը), ճանապարհը պայքարելն է»,- ասել է ՀԺԿ եւ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավարը: Նա համոզված է, որ ընդդիմությունը դեռ իր խոսքը կասի: Դեմիրճյանը չի մանրամասնել, թե հատկապես ո՞ր ուժերի հետ է հնարավոր համարում նախընտրական դաշինքը` նշելով …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան վերջին այցի հիմնական նպատակներից մեկը եղել է Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ պուտինյան վարչախմբի տեսակետների ճշտումը: Թեպետ այցի պաշտոնական ծրագրում նման կետ արձանագրված չէր, բայց հետաքրքրական է, որ այդ մասին գրեցին ռուսաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Իսկ ռուսաստանյան մեր աղբյուրների հավաստմամբ` Վրադիմիր Պուտինի հետ բանակցությունների լրատվամիջոցների համար փակ …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղը երբեք ադրբեջանական անկախ պետության մաս չի կազմել, քանզի մինչեւ 1918թ. նման պետություն գոյություն չուներ: Ղարաբաղը բռնի կերպով Ադրբեջանին միացվեց այն ժամանակ, երբ վերջինս կորցնելով իր անկախությունը՝ Խորհրդային Միության մաս կազմեց: Ղարաբաղի` Ադրբեջանի մաս կազմելը բացառապես խորհրդային իրողություն է, որը դադարեց գոյություն ունենալ 1991թ., երբ ԽՍՀՄ-ը որպես այդպիսին վերացավ աշխարհի քարտեզից (ինչպեսեւ Ղարաբաղը` Ադրբեջանի …
կարդալ ավելին– Վերջերս երիտասարդական գործիչները եւ կազմակերպություններն ակտիվորեն քաղաքական դաշտ են ներխուժում: Ինչո՞ւ են երիտասարդները ձգտում զբաղվել քաղաքականությամբ: – Իսկապես քաղաքական կուսակցությունները սկսել են համալրվել երիտասարդներով, եւ այդ հետաքրքրությունը երկկողմանի է: Մեր քաղաքական ուժերը շահագրգռված են նոր դեմքերի եւ թարմ մտքերի երեւան գալու հարցում: Իսկ երիտասարդների «քաղաքականացվելու» շարժառիթների մասին կարելի է երկար խոսել: Փորձեմ այդ մոտեցումները …
կարդալ ավելին«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ «Control Risks» խորհրդատվական անկախ ընկերության հետազոտության արդյունքները վկայում են, որ աշխարհի պետությունների ուղիղ կեսն ի վիճակի չէ բարենպաստ մթնոլորտ ապահովել բիզնեսի համար: Կազմակերպության՝ 2007թ. բիզնեսի ու ներդրումների ռիսկայնության զեկույցում Հայաստանը հայտնվել է քաղաքական միջին ռիսկայնությամբ երկրների խմբում` Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ մեկտեղ: Հայաստանում եւ նրա հետ նույն խմբում ընդգրկված երկրներում …
կարդալ ավելին«Կովկասպրեսի» փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Վրաստանին ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացրած վերջնագիրը դեմ է միջազգային առեւտրական համագործակցության սկզբունքներին: «Չեմ կարող հիշել մի օրինակ, երբ մի երկիր մեկ այլ երկրի սպառնա բարձրացնել գազի գինը կամ դադարեցնել գազամատակարարումը, եթե այն հրաժարվի վաճառել իր էներգետիկ ակտիվները»,- ասել է …
կարդալ ավելինԲորիս Բերեզովսկին, նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով Օքսֆորդում, հայտարարել է, որ գոյություն ունեն այնպիսի երկրներ, որոնք լիովին կախված են Ռուսաստանից: «Այդպիսի երկրներ են Բելառուսը, Հայաստանը եւ Տաջիկստանը: Այս երկրները ՌԴ-ից անկախ որեւէ քայլ ի վիճակի չեն կատարել: Նրանք գտնվում են Ռուսաստանի ամբողջական հսկողության ներքո»,- ասել է Բերեզովսկին: Նրա խոսքերով, Ղրղըզստանը, Ուզբեկստանը եւ Մոլդովան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի …
կարդալ ավելինԱնդրադառնալով «Տարեգիր» թերթի օրերս հրապարակած լուրին, թե 2003թ. նախագահական ընտրություններում Հայկ Բաբուխանյանը, վաստակելով 97.000 դոլար, գործել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դեմ` ընտրական հանձնաժողովներում վաճառելով ՍԻՄ-ի տեղերը (որի արդյունքում Ա. Կարապետյանի ստացած քվեները 10%-ով նվազել են)` Ա. Կարապետյանը 3 տարի ուշացումով լրագրողների հետ զրույցում մեղադրանքներ է հնչեցրել Հ. Բաբուխանյանի դեմ: «Այն տեղեկատվությունը, որ …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը պնդում է, թե պետք է վերջ դնել Նիկարագուայի բռնապետ Սամոսայի այս կարգախոսին ու ազատվել նախորդ 15 տարիներին Հայաստանում ընտրությունները կեղծելու բարդույթից եւ օգտագործել 2007 թվականի շանսն ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ եւ հասնել խաղաղ իշխանափոխության: Իսկ լավ ընտրություններ անցկացնելու համար Վ. Դալլաքյանը կարեւորում է ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքը, որպեսզի հնարավոր չլինի …
կարդալ ավելինՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին Երեւանի պետական համալսարանի բակում դիմավորելուց հետո, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հյուրին ուղեկցեց հենց նոր «ռեմոնտ» արված Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որից հետո ուղեւորվեցին դահլիճ՝ քննարկելու Ազգային անվտանգության հայեցակարգը։ Ըստ Սերժ Սարգսյանի, կա անվտանգության ռազմավարություն մշակելու 3 եղանակ՝ վերցնել մեկ այլ երկրի համապատասխան փաստաթուղթը, կատարել որոշ փոփոխություններ եւ …
կարդալ ավելինՄասիսի սյուժեով որեւէ նկար՝ պատին, հայերենով հնչող ռաբիս երաժշտություն, Հայաստանը եւ Ցեղասպանությունը հիշելիս՝ թաց աչքեր. միլիոնավոր սփյուռքահայերի համար այսքանով սկսվում եւ այսքանով էլ ավարտվում է Հայրենիքը: Հայաստանցիներից շատերի համար եւս «Հայրենիք» հասկացությունն էմոցիա չէ, որ առաջացնում է: Հետեւաբար` այլ երկրներ փախչող եւ օտարներին ձուլվող սփյուռքահայության նոսրացող շարքերը թարմացնող հայերի թիվն ավելանում է: Հայաստանցիներիս գիտակցության մեջ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Արթուր Բաղդասարյանի` նորաստեղծ «Կասպյան եւ Կովկասյան երկրների միջազգային հանձնաժողովի» համանախագահ լինելու փաստին, նկատել էինք, որ այդ հանձնաժողովի իրական կնքահայրն է համարվում ռուսաստանցի` այժմ միջազգային հետախուզման մեջ գտնվող Բորիս Բերեզովսկին։ Այս տեղեկությունը, ինչպես եւ սպասվում էր, անմիջապես հերքվեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի մակարդակով, որն այս լուրի հրապարակումը բացատրեց որպես …
կարդալ ավելինԴեկտեմբերի 10-ին կկայանա ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն: «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, Սահմանադրությունն ընդունված կհամարվի, եթե նախագծին կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, ընդ որում, ոչ քիչ, քան ցուցակներում ընդգրկված մասնակիցների մեկ երրորդը: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, արդեն ճշտված ցուցակներով հանրաքվեին կարող են մասնակցել 90 հազար մարդ: Այսինքն, Սահմանադրությունը կընդունվի, եթե նախագծին «կողմ» քվեարկեն …
կարդալ ավելին«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը նախօրեին հայտարարել է, թե գազի դիմաց էներգետիկ ակտիվներով վճարելու հնարավորությունն առաջարկվել է բոլոր պետություններին, սակայն միայն Հայաստանից է ստացվել Ռուսաստանի համար ձեռնտու առաջարկ: Մեդվեդեւն ասել է նաեւ, թե Հայաստանին մատակարարվող գազի սակագները բացատրվում են նրանով, որ պայմանագիրը կնքվել է անցած տարի, եւ պայմանավորվածության շրջանակներում «Գազպրոմը» «ստացել է Հայաստանի …
կարդալ ավելինԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը երեկ կարծիք է հայտնել, թե լավ ընտրություն անցկացնելու համար պետք է ունենալ լավ ընտրական ցուցակ եւ լավ ընտրական հանձնաժողովներ: Նա նշել է, որ մինչ վերջին փոփոխությունները, ընտրացուցակների համար պատասխանատու էր նաեւ ԿԸՀ-ն, սակայն այժմ մնացել է մեկ պատասխանատու. Ոստիկանության՝ Անձնագրերի եւ հրավերների վարչությունը: Արդյունքում, ըստ Ֆ. Խաչատրյանի, չարաշահումների հնարավորությունը …
կարդալ ավելին«Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն վերաբերվի Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անբավարարությունը դատապարտող ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության դիտարկումներին»: Այդ մասին երեկ լրագրողներին հայտարարել է Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռուսինը: Նա հիշեցրել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցները նախատեսված են աղքատ երկրներին օգնության համար, ընդ որում, որպես հիմք են ընդունվում այնպիսի անկախ …
կարդալ ավելինԱյս նամակը դժվար թե գրեի, եթե չկարդայի լրագրողներին (կամ գուցե ամբողջ հայ հասարակությանն) ուղղված Ձեր պայմանական հորդորը. «Եթե օգնեք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեն լավ, թափանցիկ, ազատ, արդար, այն ժամանակ որոշում կկայացնեմ»: Եթե ճիշտ եմ հասկացել, 2006 թվականի հոկտեմբերի 25-ին՝ արտասանելով կարեւոր այս նախադասությունը՝ «որոշում կկայացնեմ» ասելով նկատի եք ունեցել 2008-ին Ձեր թեկնածության առաջադրումը …
կարդալ ավելինՄասնագետների տոտալ արտագաղթ (ի դեպ, այդ մասնագետները գերադասում են Ամերիկայում կամ Ռուսաստանում, իսկ Էրդողանի պնդմամբ` նաեւ Թուրքիայում «համբալություն» անել, քան հայրենիքում աշխատել իրենց մասնագիտությամբ): Հարկային օրենքների անկատարությունը եւ շատ ոլորտներում իշխանական «կռիշ» ունեցող մոնոպոլիստների առկայությունը եւ այլն: Անձամբ ես վերոնշյալ բոլոր պատճառների հետ էլ համաձայն եմ: Սակայն կա մի պատճառ եւս, որի մասին ոչ ոք …
կարդալ ավելին