քաղաքականություն

Սպառնացել է` քացու տակ գցել

04.11.2006

2006թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ Գեւորգ Թովմասյանն իր օգնականի եւ եւս մեկ անհայտ անձի հետ միասին, առանց որեւէ օրինական հիմքի եւ համապատասխան որոշման, մուտք են գործել Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանի բնակարան եւ դիմել անօրինական գործողությունների: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, հիմք ընդունելով Պալատի 2006թ. հոկտեմբերի 30-ին …

կարդալ ավելին

Արա Աբրահամյանի աջակցությամբ

04.11.2006

Շատերին հավանաբար զարմացրեց այն փաստը, որ Վազգեն Մանուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքացիական ժողովը նոյեմբերի 11-ին անցկացվելու է մի այնպիսի տեղում, որտեղ, սովորաբար, թույլ չեն տալիս, որ ընդդիմությունը ոտք դնի` Կառավարության Ընդունելությունների տանը: Ի դեպ, վերջին անգամ այդտեղ ընդդիմության ներկայացուցիչները հայտնվել էին 2000թ., երբ սարդարապատյան համաձայնությունների շրջանակում համաձայնվել էին կառավարության մաս կազմել Արամ Զ. Սարգսյանի …

կարդալ ավելին

235 միլիոնը վտանգի տակ է

04.11.2006

Հեղինակավոր միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը երեկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային կոչ է արել քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառով դադարեցնել օգնության տրամադրումը մի շարք երկրների, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Նոյեմբերի 8-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետք է ընտրի այն կառավարությունները, որոնք կարող են դիմել 2007 թվականին օգնություն ստանալու համար: «Freedom House»-ը …

կարդալ ավելին

Երկու անգամ

04.11.2006

Մինչեւ այս տարվա վերջը ԱՊՀ-ի անդամ երկրների առաջնորդները կհանդիպեն եւս երկու անգամ: Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 28-ին ԱՊՀ գագաթնաժողով է նախատեսված Մինսկում, իսկ դեկտեմբերին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները կհավաքվեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ նշելու ԱՊՀ-ի կազմավորման 15-ամյակը: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը մինչեւ այս տարեվերջ առնվազն երկու անգամ հանդիպելու …

կարդալ ավելին

Ես՝ նվաստ

04.11.2006

Թե ինչու մեր երկրի ղեկավարը, որը Հայաստանի ներսում բոլոր չինովնիկների շրջանում եթե ոչ ընդգծված հարգանք, գոնե կենդանական վախ է առաջացնում, չի կարողանում հզոր երկրների ղեկավարների հետ շփվելիս իրեն ավելի ինքնավստահ ու արժանապատիվ դրսեւորել, հոգեբանության թեկնածու, Հոգեվերլուծական ասոցիացիայի նախագահ Անժելա Վարդանյանը բացատրում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձով, այլ մեր երկրի աշխարհագրական դիրքով, փոքր չափերով ու …

կարդալ ավելին

Քոչարյանը` աշխատանքային, իսկ Ալիեւը` մասնավոր այցով

04.11.2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Մոսկվա, ինչպես հայտնի է, նախատեսվում էր իրականացնել երկու օրվա ընթացքում։ Սակայն, ինչպես երեւում է, երկու օրը չբավարարեց բոլոր նախատեսված եւ բուն այցի ընթացքում ծագած նոր հարցերը քննարկելու եւ դրանց լուծումներ տալու համար։ Ամեն դեպքում, մեր աղբյուրների հավաստմամբ` Ռոբերտ Քոչարյանի այցի օրերին, տարօրինակ զուգադիպությամբ, Մոսկվայում մասնավոր այցով «Մարիոթ-Ավրորա» հյուրանոցում էր …

կարդալ ավելին

ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 10-ին

04.11.2006

Նոյեմբերի 3-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվե նշանակելու մասին» հրամանագիրը, համաձայն որի, հանրաքվեի օր է նշանակվել 2006թ. դեկտեմբերի 10-ը: Դա անսպասելի որոշում չէր, քանի որ հենց սկզբից էլ խոսում էին այն մասին, որ հանրաքվեն կանցկացնեն հենց այդ օրը, որը Ղարաբաղի պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ 1991թ. նույն …

կարդալ ավելին

Հայաստանը միշտ էլ վնասո՞վ է աշխատելու

03.11.2006

Պարզվում է՝ բոլոր այն երկրները, որոնք ունեն արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ, իրենց երկրի ներսում արտադրում են ամեն ինչ։ Համենայնդեպս, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի խոսքերից հենց այսպիսի տպավորություն ստեղծվեց։ «Չեմ պատկերացնում, որ Հայաստանը երբեւէ կունենա արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ»,- 2007թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ ասաց Վ. Խաչատրյանը։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի կարող ավելի շատ …

կարդալ ավելին

Երրորդ ուժ

03.11.2006

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ձեւավորենք երրորդ ուժ: Այդ երրորդ ուժն առնվազն երրորդ տեղ է վերցնում ընտրության արդյունքում, եթե այդ ընտրություններն ընդհանրապես կայանան»,- երեկ հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Նրա խոսքերով՝ հենց այդ երրորդ ուժի ներկայացուցիչն էլ դառնալու է 2008 թվականի նախագահի ընտրության հիմնական թեկնածուն: Ըստ Ա. Սարգսյանի, առաջին երկու ուժերն էլ …

կարդալ ավելին

Աշխատավարձերը կբարձրանան

03.11.2006

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ հայտարարեց, որ կառավարությունն ամեն ընտրությունից առաջ` մոտավորապես 4-5 տարին մեկ անգամ, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու առաջարկ է ներկայացնում ԱԺ: Այս անգամ կառավարությունն առաջարկում է նրանց աշխատավարձը բարձրացնել 40%-ով: Հետաքրքիր է, որ 2007թ. բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրանալու է ընտրություններից հետո` հունիսի 1-ից: «Այս օրենքը գրած, ներկայացրած կամ հաստատած …

կարդալ ավելին

Ինչո՞ւ Հայաստանը չի գնում

03.11.2006

«ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նախօրեին հայտարարել է, որ ընկերության կողմից լրացուցիչ բաժնետոմսերը թողարկվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը գնելու համար: «Ի՞նչ բան է լրացուցիչ էմիսիան (բաժնետոմսերի թողարկումը): Դա այն գումարն է, որն անհրաժեշտ է 5-րդ բլոկը գնելու համար: Գնորդը ո՞վ է: «ՀայՌուսգազարդը»: Ի՞նչ միջոցներով: Լրացուցիչ էմիսիայի միջոցներով: Լրացուցիչ էմիսիան ո՞վ է գնում: Փայատերերից …

կարդալ ավելին

Մոսկովյան հանդիպումներ

03.11.2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Բացի այդ, երեկ Ռ. Քոչարյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոյի հետ: Հանդիպումների մանրամասները չեն հաղորդվում: Երեկ օրվա երկրորդ կեսին Ռ. Քոչարյանը Մոսկվայից վերադարձել է Երեւան:

կարդալ ավելին

Փնտրվում են «համոզված ռուսամետներ»

03.11.2006

Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ չունեն, եւ Հայաստանն ավելի շուտ ներկայանում է հաշվետուի կարգավիճակով: Դրա համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, որոնք, ելնելով անձնական շահերից, զիջել են մեր երկրի ինքնուրույնությունը: Երեկ «Փաստարկ» ակումբում նման հայտարարություն է արել Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը: Նա երեկ նաեւ նշել է, թե Հայաստանի …

կարդալ ավելին

Խոսել է երկաթուղու մասին

03.11.2006

Երեկ Մոսկվայում բացված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նա բարձրացրել է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու հարցը: «Ազատություն» ռ/կ-ին Վ. Օսկանյանն ասել է, թե ՍՏՀԿ-ն լուրջ ծրագիր է ուզում իրականացնել` ստեղծել տրանսպորտային օղակ տարածաշրջանում: «Եվ այս կոնտեքստում հարցը բարձրացվել է եւ բոլորի ուշադրությանն է …

կարդալ ավելին

Երազ իմ երկիր հայրենի

03.11.2006

Ա. Մարգարյանին, սակայն, լրագրողներն այդպես էլ չհասցրին հիասքանչ փաստաթղթի մասին հարցեր տալ։ Այդ պատվին արժանացավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի (ՖԷՆ) նախարար Վարդան Խաչատրյանը։ Նա ներկայացրեց բյուջեի հիմնական կետերը՝ ՀՆԱ-ի 9 տոկոս աճ, մինչեւ 4% գնաճ, 68.3 մլրդ դրամի պակասորդ եւ այլն։ Թեեւ բյուջեն նախատեսում է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացում, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավում …

կարդալ ավելին

Ինչի՞ վրա է հույսը դրել ընդդիմությունը

03.11.2006

Այս մասին խոսում են նաեւ ընդդիմադիրներն իրենք: Որ հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչներից ոմանք կաշառվում են ու անցնում մյուս ճամբար, ընդունում է նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը, որպեսզի առաջիկա ընտրություններում ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների մի մասը չկաշառվի: Երեկ «Փաստարկ» ակումբում պատասխանելով այս հարցին` Ա. …

կարդալ ավելին

Ռուսները ստուգում եւ ուսումնասիրում են

03.11.2006

Հայաստանում տարօրինակ ավանդույթ է ձեւավորվում կապված մեր երկրում օտարերկրյա դիվանագիտական հայտարարությունների գործունեության հետ: Օտարերկրյա դիվանագետները հաճախ մեղադրվում են Հայաստանի իշխանական շրջանակների հետ չափից դուրս սերտ անձնական կապերով, որոնք ոչ միշտ են առնչվում դեսպանների դիվանագիտական գործառույթներին: Նման մեղադրանքներ են հնչում նաեւ Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Պրյախինի հասցեին: Ըստ լավատեղյակ աղբյուրների` նույն «կասկածի ցեցն» ընկել է նաեւ …

կարդալ ավելին

Աջափնյակի ընտրություններն ու գազամուղը

03.11.2006

Աջափնյակի համայնքապետի ընտրություններից հետո մի բավականին ուշագրավ տեսակետ հնչեց։ Այն է` ընտրողների մասնակցությունն ընդամենը 25% էր, որովհետեւ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ժողովուրդը սովորել էր ընտրակաշառքներին, եւ հիմա առանց ընտրակաշառքի ընտրությունների չի գնում։ Եվ իսկապես, եթե նախկինում իրեն դրա համար վճարել են, ինչո՞ւ պիտի հիմա ձրի գնա։ Ընդ որում, շատերի կարծիքով, այս մոդելը կարող է կիրառվել …

կարդալ ավելին

Սահմանադրությանը մասամբ հակասելու դեպք

03.11.2006

ՀՀ Սահմանադրական դատարանը հազվադեպ է հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում: Հարկավ, նաեւ այն պատճառով, որ ՍԴ-ի որոշումները, որպես կանոն, կանխատեսելի էին: Ինչպես, օրինակ,1996թ. եւ 2003թ. նախագահական ընտրություններից հետո: Սակայն հոկտեմբերի 4-ին կայացած որոշումից հետո ակնհայտ դարձավ, որ Սահմանադրական դատարանը կամերային կամ ձեւական կառույցից վերածվում է հասարակական կյանքում նշանակալի ազդեցություն ունեցող մարմնի: Մոտ մեկ ամիս առաջ ՍԴ-ն …

կարդալ ավելին

Ոսկանյանին մերժել են

03.11.2006

Ֆրանսիական «LE MONDE» թերթը գրում է, որ Ռումինիայի կողմից որպես եվրոպական հանձնակատար առաջադրվող, ծագումով հայ Վարուժան Ոսկանյանի թեկնածությունը հանվել է` նրա նկատմամբ որոշակի մեղադրանքներ առաջադրվելու պատճառով: Բուխարեստը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի նոր թեկնածու` այս անգամ նախապես խորհրդակցելով Բրյուսելի հետ։ Որքանով են մեղադրանքները համապատասխանում իրականությանը` դեռ պարզ չէ: Քննարկվող վարկածներում նշվում է, որ սենատոր …

կարդալ ավելին