Աշխատավարձերը կբարձրանան

03/11/2006

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ հայտարարեց, որ կառավարությունն ամեն ընտրությունից առաջ` մոտավորապես 4-5 տարին մեկ անգամ, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու առաջարկ է ներկայացնում ԱԺ: Այս անգամ կառավարությունն առաջարկում է նրանց աշխատավարձը բարձրացնել 40%-ով: Հետաքրքիր է, որ 2007թ. բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրանալու է ընտրություններից հետո` հունիսի 1-ից: «Այս օրենքը գրած, ներկայացրած կամ հաստատած որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի վրա դա չի ազդելու»,- ասաց նախարարը: