քաղաքականություն

Ճապոնիա-Հայաստան

29.10.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յասուո Սայիտոյին: Ա. Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ հաշվի առնելով նրա ներդրումն աշխարհում խաղաղության եւ կայունության պահպանման եւ հատկապես զարգացող երկրների տնտեսություններին աջակցություն հատկացնելու գործում: Վարչապետը նշել է Երեւանի ՋԷԿ-ի վերազինման նպատակով …

կարդալ ավելին

ԼՂՀ երիտասարդությունն ահազանգում է

29.10.2006

Օրերս ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ, Ստեփանակերտում տեղի ունեցավ Համաարցախյան երիտասարդական առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին թվով 60 երիտասարդներ՝ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ հանրապետության տարբեր շրջաններից: Շրջաններից եկած երիտասարդների կողմից բարձրացված խնդիրները հիմնականում վերաբերում էին զբաղվածությանը, ազատ ժամանցին, տեղեկացվածությանը եւ այլն: Երիտասարդները նշեցին նաեւ, որ ամեն քայլափոխի խախտվում են երիտասարդների իրավունքները, սակայն շատերը …

կարդալ ավելին

POURQUOI? (Ինչո՞ւ)

25.10.2006

2000թ. ֆրանսահայ հայտնի մի գործարարի հետ մեր աշխատակիցներից մեկը Ֆրանսիայում այցելեց աշխարհահռչակ հայազգի նկարիչ Ժանսեմի արվեստանոց: Վարպետը նոր էր սկսել ջարդի թեմաներով իր նկարների շարքը: Սփյուռքահայ գործարարը Ժանսեմին հարցրեց, թե արդյո՞ք իր այդ նկարները հայոց ցեղասպանության մասին են պատմում: Նկարիչը, սակայն, չհամաձայնեց, ասելով, որ ինքն առհասարակ բոլոր ազգերի, ժողովուրդների նկատմամբ տեղի ունեցած ջարդերի, մարդկային բռնությունների …

կարդալ ավելին

Չի՞ թերագնահատում

25.10.2006

Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքող անձանց համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծի ընդունումը, ասել է, թե «չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ը երբեք Օսմանյան Կայսրությունում իրադարձությունները չի բնորոշել որպես «ցեղասպանություն»՝ դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը թերագնահատում է հիշյալ իրադարձությունների լրջության աստիճանը կամ հերքում է 1915 թ. հայերի զանգվածային սպանությունները»: …

կարդալ ավելին

Նույն օրինագիծը երրորդ անգամ բերվեց ԱԺ

25.10.2006

Երեկ մեկնարկեց Աժ նիստերի հերթական քառօրյան (կամ որոշ պատգամավորների բնորոշմամբ՝ «չոռօրյան»), որի սկզբից էլ պարզ դարձավ, որ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած «Հայոց ցեղասպանության հարցերի քննարկման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» նախաձեռնությունը ոչ մեկին առանձնապես չի ոգեւորում: Այդ առաջարկին դեմ արտահայտվեցին նաեւ դաշնակցականները, ովքեր գտնում են, թե հանձնաժողովի գոյությունն անգամ սպառնալիք …

կարդալ ավելին

Բացառություն չի լինի

25.10.2006

ԵԱՀԿ ԱՄՆ դեսպան Ջուլիա Ֆինլին նախորդ շաբաթ հնչեցրեց իր մտահոգությունը Հայաստանում 2007թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքը ԵԱՀԿ-ի առաքելության կողմից մոնիտորինգի ենթարկելու հարցի կապակցությամբ: Բացի այդ, առանց անուն նշելու, Ջ. Ֆինլին ասել էր, թե հայաստանյան պաշտոնյաներից մեկն իր հետ ոչ պաշտոնական զրույցի ընթացքում ակնարկել է, թե «գուցե իշխանությունները չցանկանան հրավիրել ԵԱՀԿ-ի դիտորդների»: Դեսպան Ֆինլիի կարծիքով՝ շատ կարեւոր …

կարդալ ավելին

Դիրքորոշումը չի փոխվել

25.10.2006

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան հերքել է ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդումները, թե Վաշինգտոնը փոխել է իր դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության առնչությամբ: Ըստ «Կոմերսանտ» թերթի, Մ. Բրայզան կարծիք է հայտնել, թե խոսքը, հավանաբար, վերաբերում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի իր հարցազրույցի այն հատվածին, որը «վերարտադրվել է ոչ ամբողջությամբ»: «Ես ասել եմ հետեւյալը. սկզբունքորեն, մենք չենք կարող խոսել Աբխազիայի կամ Հարավային …

կարդալ ավելին

Շիրակը ներողություն չի՞ խնդրել Էրդողանից

25.10.2006

Խնդիրը սակայն այն չէ՝ խնդրե՞լ է, թե՞ ոչ։ Կարելի է մի այլ տեսակետից այս ամենին նայել։ Ուրախացել, ոգեւորվել ենք, սակայն մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը, Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող այս օրինագծի ընդունումն ի՞նչ է տալու։ Ենթադրենք ոմն Ահմեդի Փարիզում դատապարտեցին՝ ցեղասպանությունը հերքելու համար։ Հետո՞։ Վստահաբար կարելի է ասել, որ Թուրքիայում կփորձեն դրան …

կարդալ ավելին

Վարձավճար Օրհան Փամուկին

25.10.2006

Թուրք ազգայնական մտավորականները համոզված են, որ օրերս հայտնի գրող Օրհան Փամուկին շնորհված Նոբելյան մրցանակն Արեւմուտքի վարձավճարն է Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց: Ազգայնական եւ ձախակողմյան հայացքներ դավանող մոտ 80 թուրք մտավորականներ հայտարարել են, թե Նոբելյան մրցանակը ոչ թե թուրք գրականությանը շնորհված պարգեւ է, այլ «վարձավճար է Օրհան Փամուկին»: Հայտարարության հեղինակները պնդում են, որ «քանի որ մրցանակ …

կարդալ ավելին

Ազնավուրը վերապահումով է մոտենում

22.10.2006

Շառլ Ազնավուրը վերապահումով է վերաբերվում Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը: «Ժխտողականության դեմ օրենքը պետք է ընդունվեր բոլոր հանցագործությունների, ոչ թե միայն հայերի դեմ գործածի համար, քանի որ հակառակ դեպքում դա տարօրինակ տպավորություն է թողնում: Հիացած եմ, որ այդ մասին մտածեցին, սակայն, այնուհանդերձ, ինչպես տեսնում եք, որոշակի վերապահում ունեմ, քանի …

կարդալ ավելին

Ո՞րն է Բաբո քո Հայրենիք

22.10.2006

Մեր երկրի արտգործնախարարն աշխարհին հայտնի է նաեւ որպես ԱՄՆ քաղաքացի: ՀՀ քաղաքացիություն ստանալուց առաջ Վարդան Օսկանյանը քաղաքացիությունից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱՄՆ իշխանություններին: Այս գերտերությունը, որպես կանոն, նման դիմումները բավարարում է մեծ ուշացումով: ԱՄՆ իշխանությունները հետ վերցրե՞լ են արդյոք Վարդան Օսկանյանի անձնագիրը, թե՞ ոչ՝ հայտնի չէ: Այդ մասին հրապարակային հայտարարություն չի արվել: Սակայն հայտնի է, …

կարդալ ավելին

Վտարվում են

22.10.2006

Առաջիկա օրերին Կրասնոդարի երկրամասից կվտարվեն ու իրենց երկրներ կուղարկվեն այնտեղ ապօրինաբար բնակվող Հայաստանի 7 եւ Վրաստանի 8 քաղաքացիներ: «Ռեգնումի» փոխանցմամբ, վտարումը տեղի է ունենում Կուբանում շարունակվող «Միգրանտ» գործողության շրջանակներում, որի նպատակն է` հայտնաբերել ՌԴ տարածքում ապօրինաբար աշխատող օտարերկրացիներին: Վտարվողների մեծամասնությունը չունեն գրանցում, աշխատանքային գործունեության թույլտվություն եւ անձը հաստատող փաստաթղթեր:

կարդալ ավելին

Չեն համագործակցում

22.10.2006

«Միասնական Ջավախք» կազմակերպությունը չի փորձում համագործակցել այդ ուժերի հետ: Փորձում է գտնել այլ կուսակցություն, այլ ելքեր, որպեսզի ինքը սեփական ուժերով մասնակցի ընտրություններին: Փաստն այն է, որ իրենք ընտրություններում, իրենց իսկ ասելով, պարտվել են»: Այս կարծիքին են «Հզոր Հայրենիք» կուսակցությունում: Նախօրեին ՀՀ ԱԺ 15 պատգամավորներ հանդես են եկել «Միասնական Ջավախքի» անդամ Վահագն Չախալյանին ազատ արձակելու պահանջով: …

կարդալ ավելին

Աստծո ողորմածությամբ

22.10.2006

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ հերթական միտքն է արտահայտել այն մասին, թե Իսրայելն «այլեւս գոյություն ունենալու որեւէ պատճառ չունի»: Նա նաեւ կանխատեսել է այդ երկրի մոտալուտ անհետացումը: «Ես բարձրաձայն ասում եմ դա. Իսրայելի վարչախումբը Աստծո ողորմածությամբ կորցրել է իր գոյության պատճառը»,- ասել է նա: Նրա խոսքերն ուղեկցվել են հավաքվածների՝ «Աստված մեծ է» բացականչություններով: Ահմադինեջադը նաեւ …

կարդալ ավելին

Ցուցակդ հրապարակի

22.10.2006

ԼՂՀ «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը գտնում է, որ այս պահին շատ կարեւոր է, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հանրության սեփականությունը դարձնի այն պատգամավորների անունները, ովքեր փորձել են իրեն մղել հակաօրինական քայլերի եւ կասկածի տակ դնել ժողովրդավարության անշրջելիությունը, ինչի մասին նա վկայել է իր` հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջ: «Սա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ …

կարդալ ավելին

ԵՄ-ն բարոյական իրավունք չունի

22.10.2006

«Թուրքիան պետք է ձեռնպահ մնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆրանսիական խորհրդարանի ընդունած օրինագիծը որպես երկրի ներսում խոսքի ազատության սահմանափակումները պահպանելու արդարացում օգտագործելուց»,- հայտարարել է Անկարայում ԵՄ ներկայացուցիչ Հանս Յորգ Քրեչմերը: «Ռոյթերսի» փոխանցմամբ՝ Քրեչմերն ընդգծել է, որ «ֆրանսիական օրինագիծն արգելում է կոնկրետ մեկ հայտարարություն անելը, այսինքն՝ թե ցեղասպանություն չի եղել, մինչդեռ Թուրքիայի քրեական օրենսգրքում օգտագործվում է հիմնական …

կարդալ ավելին

Սահմանային հանդիպում

22.10.2006

Երեկ հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւան-Ղազախ հատվածում հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարության հաղորդագրության, հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի առաջարկով` «կողմերի միջեւ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցների շրջանակում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են «սահմանի վերահսկմանն ու հրադարի պահպանմանն առնչվող հարցեր»:

կարդալ ավելին

Սահակաշվիլին շտապում է

22.10.2006

Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է խորհրդարան ներկայացնել սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, որն առաջարկում է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կազմակերպել միաժամանակ՝ 2008-ին։ Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության համաձայն՝ Վրաստանում նախագահի ընտրությունները պետք է կայանան 2009-ին։ «Քանի որ այն պահանջում է լրացուցիչ ֆինանսներ, ինչպես նաեւ՝ լրացուցիչ լարվածություն հասարակության շրջանում, ես որոշեցի մեկ տարի շուտ անցկացնել նախագահական ընտրությունները՝ խորհրդարանականի հետ համատեղ, …

կարդալ ավելին

Վաշինգտոնը չի վերանայելու իր դիրքորոշումը

22.10.2006

«ԱՄՆ-ը չափազանց անհանգստացած է վրաց-ռուսական հարաբերություններում խնդիրների առկայությունից: Հատկապես վրդովեցնող է Մոսկվայում` հայրենիք արտաքսվելուց առաջ, Վրաստանի քաղաքացու մահվան փաստը: Մենք վրդովված ենք ՌԴ-ում վրացիների եւ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքից եւ Վրաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներից: Քաղաքացիներին էթնիկական հատկանիշով նեղելն անթույլատրելի է՝ դա խնդրի լուծում չէ, եւ զգացողություն է ստեղծում, որ գտնվում ես այլ դարում եւ …

կարդալ ավելին

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը

22.10.2006

«Հայրենի Ջավախք, մենք քեզ հետ ենք», «Վերջ դրե’ք վրացական սադրանքներին», «Ջավախքը չի՛ վաճառվում», «Նախիջեւան… պատմությունը կրկնվում է», «Ազատություն Վահագն Չախալյանին» եւ նմանօրինակ այլ պաստառներով երեկ մի խումբ երիտասարդներ Միքայել Նալբանդյանի արձանի հարեւանությամբ նստացույց էին սկսել: Երիտասարդների շարքերում կային ջավախահայեր, «Հայ արիական միաբանության» երիտթեւի ներկայացուցիչներ: Սպասվում էր, որ շուտով նրանց կմիանան նաեւ Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր …

կարդալ ավելին