Երեկ հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւան-Ղազախ հատվածում հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարության հաղորդագրության, հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի առաջարկով` «կողմերի միջեւ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցների շրջանակում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են «սահմանի վերահսկմանն ու հրադարի պահպանմանն առնչվող հարցեր»: