Ճապոնիա-Հայաստան

29/10/2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յասուո Սայիտոյին: Ա. Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ հաշվի առնելով նրա ներդրումն աշխարհում խաղաղության եւ կայունության պահպանման եւ հատկապես զարգացող երկրների տնտեսություններին աջակցություն հատկացնելու գործում: Վարչապետը նշել է Երեւանի ՋԷԿ-ի վերազինման նպատակով ՀՀ կառավարությանը 150 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ հատկացնելու համաձայնագիրը ու նաեւ ողջունել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ առաջիկայում իրականացնել 2 նոր դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված գյուղական համայնքներին: