ԵՄ-ն բարոյական իրավունք չունի

22/10/2006

«Թուրքիան պետք է ձեռնպահ մնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆրանսիական խորհրդարանի ընդունած օրինագիծը որպես երկրի ներսում խոսքի ազատության սահմանափակումները պահպանելու արդարացում օգտագործելուց»,- հայտարարել է Անկարայում ԵՄ ներկայացուցիչ Հանս Յորգ Քրեչմերը: «Ռոյթերսի» փոխանցմամբ՝ Քրեչմերն ընդգծել է, որ «ֆրանսիական օրինագիծն արգելում է կոնկրետ մեկ հայտարարություն անելը, այսինքն՝ թե ցեղասպանություն չի եղել, մինչդեռ Թուրքիայի քրեական օրենսգրքում օգտագործվում է հիմնական քաղաքական հարցերով հրապարակային բանավեճերը կանխելու համար»: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք պնդում են, թե Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Աժ-ի կողմից ԵՄ-ին զրկում է Անկարայից բարեփոխումներ պահանջելու իրավունքից: