Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքող անձանց համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծի ընդունումը, ասել է, թե «չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ը երբեք Օսմանյան Կայսրությունում իրադարձությունները չի բնորոշել որպես «ցեղասպանություն»՝ դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը թերագնահատում է հիշյալ իրադարձությունների լրջության աստիճանը կամ հերքում է 1915 թ. հայերի զանգվածային սպանությունները»: Նա նաեւ ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ հայերն ու թուրքերն ազնվորեն անդրադառնան հարցին: