Ազնավուրը վերապահումով է մոտենում

22/10/2006

Շառլ Ազնավուրը վերապահումով է վերաբերվում Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը: «Ժխտողականության դեմ օրենքը պետք է ընդունվեր բոլոր հանցագործությունների, ոչ թե միայն հայերի դեմ գործածի համար, քանի որ հակառակ դեպքում դա տարօրինակ տպավորություն է թողնում: Հիացած եմ, որ այդ մասին մտածեցին, սակայն, այնուհանդերձ, ինչպես տեսնում եք, որոշակի վերապահում ունեմ, քանի որ ինձ մոտ տպավորություն կա, թե մոռացել են այլ ցեղասպանությունները»,- ասել է հայտնի շանսոնյեն։