Վարձավճար Օրհան Փամուկին

25/10/2006

Թուրք ազգայնական մտավորականները համոզված են, որ օրերս հայտնի գրող Օրհան Փամուկին շնորհված Նոբելյան մրցանակն Արեւմուտքի վարձավճարն է Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց: Ազգայնական եւ ձախակողմյան հայացքներ դավանող մոտ 80 թուրք մտավորականներ հայտարարել են, թե Նոբելյան մրցանակը ոչ թե թուրք գրականությանը շնորհված պարգեւ է, այլ «վարձավճար է Օրհան Փամուկին»: Հայտարարության հեղինակները պնդում են, որ «քանի որ մրցանակ շնորհողները հնարավորություն չունեն ընթերցելու բոլոր գրքերն աշխարհի բոլոր լեզուներով, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը գրական արժեքները գնահատող պարգեւից վերածվել է իմպերիալիզմի կողմից շահագործվող հասարակությունները մոլորության մեջ գցելու գործիքի»: Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը ողջունել է Նոբելյան մրցանակի շնորհումն Օ. Փամուկին: