Աստծո ողորմածությամբ

22/10/2006

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ հերթական միտքն է արտահայտել այն մասին, թե Իսրայելն «այլեւս գոյություն ունենալու որեւէ պատճառ չունի»: Նա նաեւ կանխատեսել է այդ երկրի մոտալուտ անհետացումը: «Ես բարձրաձայն ասում եմ դա. Իսրայելի վարչախումբը Աստծո ողորմածությամբ կորցրել է իր գոյության պատճառը»,- ասել է նա: Նրա խոսքերն ուղեկցվել են հավաքվածների՝ «Աստված մեծ է» բացականչություններով: Ահմադինեջադը նաեւ հայտարարել է, թե յուրաքանչյուր կառավարություն, որը կանգնած է Իսրայելի կողքին, տարածաշրջանում զգալու է «ժողովրդի ատելությունը»: Իսկ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը նախօրեին Երուսաղեմում զգուշացրել է, թե Իրանը «թանկ կվճարի», եթե չհրաժարվի իր միջուկային հավակնություններից: