քաղաքականություն

Ինչպես եւ սպասվում էր

12.10.2006

Երեկ տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի նիստ, որտեղ միաձայն որոշվել է, որ հոկտեմբերի 29-ին Երեւանի Աջափնյակ համայնքում կայանալիք թաղապետի ընտրություններում միությունը պաշտպանելու է Ռուբեն Հովսեփյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Ռ. Հովսեփյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարազատ եղբայրն է: Նշենք նաեւ, որ Աջափնյակում առաջադրված բոլոր 4 թեկնածուներն էլ ծագումով …

կարդալ ավելին

Լցնենք դեմոկրատական վակուումը

12.10.2006

Տարածաշրջանային զարգացումների եւ մարտահրավերների մասին երեկ «Փաստարկ» ակումբում իր ներկայացրած վերլուծության արդյունքում նման եզրակացություն արեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը: Նա խոսեց նաեւ Լեռնային Ղարաբաղի «խորը ժողովրդավարական միտումների» մասին եւ կարեւորեց այն, որ ԼՂ-ում Սահմանադրության ընդունման կապակցությամբ նախատեսվում է շուտով հանրաքվե անցկացնել: Հիշեցնենք, որ ԼՂ Սահմանադրության՝ շրջանառության մեջ դրված նախագիծը ԼՂ գործող նախագահին հնարավորություն …

կարդալ ավելին

Իսկ «Բարգավաճ Հայաստա՞նը»

12.10.2006

Քաղաքական, տնտեսական, վարչական եւ կրիմինալ կառույցներն արդեն ոչ թե սերտաճում, այլ միաձուլվում են, որի հետեւանքն էլ լինելու է իշխանությունը ձեռքից ձեռք փոխանցելը. Ժուռնալիստների միությունում հրավիրած ասուլիսում երեկ հայտարարել է պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Պատգամավորը կարծում է նաեւ, որ ստվերային տնտեսվարողներն ու քրեականացված տարրերը Հայաստանում հոգնել են սպասարկողի դերից եւ ուզում են իշխանության իրական տերերը …

կարդալ ավելին

«Ճշտի» եւ օրենքի արանքում

12.10.2006

Ուրբաթ օրը Ազգային ժողովի պատգամավորները մեկառմեկ «հրավիրվել» են արտահերթ նիստի, ուր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զեկույցը լսելուց հետո անցկացվելիք փակ-գաղտնի քվեարկությամբ բոլորովին վերջերս ՀՀԿ-ական դարձած պատգամավոր Հակոբ Հակոբյանին կզրկեն անձեռնմխելիությունից: Իսկ եթե հանկարծ պատգամավորներից որեւէ մեկի մտքով անցնի իշխանությունների «հրահանգ-հրավերը» մերժել, ապա նրանք ԱԺ կբերվեն այլ մեթոդներով: Համենայնդեպս, երեկ մեզ հետ զրույցում այսպես էին …

կարդալ ավելին

Ստեղծվեց «Այլընտրանք»

12.10.2006

Նախօրեին հրավիրված բրիֆինգով իր ծնունդն ազդարարեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որի 18 հոգանոց նախաձեռնող խմբի թվում են «Արմատ» հ/կ-ի նախագահ, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Սամսոն Ղազարյանն ու Սամվել Գեւորգյանը, ՀՀՇ վարչության եւ «Արմատ» հ/կ-ի …

կարդալ ավելին

Ղուկասյանը չի առաջադրի իր թեկնածությունը

12.10.2006

«Հնարավոր է մի քանի հոգու հացից զրկել այս հայտարարությամբ, որովհետեւ այս թեման իրենց համար շատ ակտուալ էր վերջերս, բայց գտնում եմ, որ մենք բոլորս պետք է մտածենք մեր երկրի հեղինակության մասին»,- երեկ ասուլիսում ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ու հայտարարել, թե ինքը չի պատրաստվում երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: «Վերջին ժամանակներս առանձին հրապարակումներում հայտնվել …

կարդալ ավելին

Դեդուկցիայի մեթոդով

12.10.2006

Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցան միանգամից երկու համեմատաբար արտառոց դեպքեր։ Օրը ցերեկով հարձակման ենթարկվեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ապա «զինված խուլիգանության» կասկածանքով ձերբակալվեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Առաջին հայացքից իրար հետ բացարձակապես որեւէ կապ չունեցող այս երկու իրադարձությունները մի ընդհանրություն ունեն. երկու դեպքում էլ (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) սլաքն …

կարդալ ավելին

Մսագործի նման իր գործն արեց ու փախավ

12.10.2006

«Ես ամոթ եմ ապրում: Ամոթ ինձ համար, որ ես անօգնական գետնին պառկած օգնություն էի հայցում: Ամո՛թ այս երկրի համար, որի մեջ մենք ապրում ենք, երբ մարդ ասած արժեքը ոչ մի նշանակություն չունի: Ամո՛թ եմ ապրում բոլոր արժանի եւ ոչ արժանի գեներալների համար, իմ մարտական ընկերների համար, ովքեր կարող են հանդուրժել, որ վաստակ ունեցող գեներալի նկատմամբ …

կարդալ ավելին

Չի բացառում երրորդ ուժի գործոնը

12.10.2006

«Սուրեն Աբրահամյանի նկատմամբ ոտնձգությունը` ոտնձգություն է նաեւ հակակրիմինալ շարժման նկատմամբ: Իշխանությունների գործելակերպը մնում է նույնը` ցույց տալ՝ ո՞վ է տանտերը»,- երեկ հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա նաեւ հայտարարեց, թե պատրաստ են ցանկացած քայլի, որը կթելադրի «Հանրապետություն» կուսակցությունը՝ հայտարարությունից մինչեւ պատասխան ծեծ: «Իսկ ո՞ւմ են ծեծելու, եթե չգիտեն, թե ով է ծեծել …

կարդալ ավելին

Ուշադրությամբ հետեւում են

12.10.2006

Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը երեկ Բաքվում հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին եւ հույս ունի, որ այն խաղաղ լուծում կստանա: Ադրբեջանական «Trend»-ի փոխանցմամբ՝ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ, …

կարդալ ավելին

Առաջարկել է

12.10.2006

Ֆրանսիայի կառավարող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության հայազգի ներկայացուցիչ Պատրիկ Դեւեջյանը փոփոխություն է առաջարկել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծում, պնդելով, որ այն չտարածվի հետազոտողների եւ պատմաբանների վրա: Փոփոխության առաջարկին կից հայտարարության մեջ Դեւեջյանը նշել է, որ նախագիծը կկանխի սադրանքները եւ քաղաքական շահարկումները որեւէ օտարերկրյա պետության կողմից՝ նկատի ունենալով, առաջին հերթին, Թուրքիան:

կարդալ ավելին

Կրակոցներ Ախալքալաքում

12.10.2006

Երեկ առավոտյան հետընտրական լարված իրավիճակ է ստեղծվել Ախալքալաքում: Շրջանում համամասնական կարգով ընտրություններին մասնակցող «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությանը միացած «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինք հասարակական կազմակերպության ներկայացուցիչները որոշել են շրջանային ընտրական հանձնաժողովում ստուգել ընտրությունների արդյունքները: «Ա-Ինֆո»-ի փոխանցմամբ՝ շրջանային ընտրական հանձնաժողովի մոտ ընդդիմադիրներին դիմավորել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները: Անմիջապես տեղի է ունեցել ընդհարում, որի ընթացքում օգտագործվել …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է աղմկում «Օրինաց երկիրը»

12.10.2006

Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե հիմնական դժգոհությունը «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից եղել է իր գործընկեր «Լոռի» հեռուստաընկերության հասցեին հնչեցրած զրպարտանքները: Ըստ Ս. Հարությունյանի, դրա համար է ինքն Ա. Բաղդասարյանին խնդրել հեռարձակելուց առաջ վերանայել այդ հատվածները: Ս. Հարությունյանի պատճառաբանմամբ, հենց դրա համար է ինքը հրաժարվել այն ցուցադրել …

կարդալ ավելին

Դժգոհել են

12.10.2006

Հոկտեմբերի 9-ին ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ գոտու բնապահպանական իրավիճակի գնահատման ԵԱՀԿ առաքելության անդամներին: Մ. Մայիլյանը դժգոհել է, որ հրդեհների հարցի առնչությամբ մոնիտորինգների անցկացումից ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի պատրաստած հաշվետվությունից հետո Ադրբեջանը հարցը տեղափոխել է ՄԱԿ: Նա նաեւ դժգոհել է, որ վերջերս հրդեհների հարցերով Վիեննայում …

կարդալ ավելին

Հակոբ Հակոբյանը ձերբակալված է

12.10.2006

Նախօրեին ձերբակալվել է Էջմիածնի թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական կարգով Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, պատգամավորը մասնակցել է «զենքի գործադրմամբ խուլիգանության», ինչի մասին ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժնում: Կայանի տարածքում պայմանագրային կարգով ծառայություն իրականացնող «ՀՀ Ֆուլ-կոնտակտ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, նույն ֆեդերացիայի մարզիչ Էդգար Պողոսյանը, եւ Հակոբյանի վարորդ Սերյոժա …

կարդալ ավելին

Որ հետո չասեն՝ հետքերը Դավալու են տանում

12.10.2006

Կիրակի օրն առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում իր տան մոտակայքում հարձակման է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար, նախկին քաղաքապետ, գեներալ Սուրեն Աբրահամյանը: «Հանրապետություն» կուսակցությունում կատարվածը համարում են հրահանգված գործողություն եւ քաղաքական հաշվեհարդարի ու ահաբեկման ակտ` առաջարկելով պատվիրատուին փնտրել «իշխանության կրիմինալ վերնախավում»: Կուսակցությունում հրավիրված երեկվա ասուլիսին ներկա էր նաեւ Սուրեն Աբրահամյանը: Հարվածը պրոֆեսիոնալ էր …

կարդալ ավելին

«Կարեւորը քաղաքական կամքն է»

12.10.2006

ՀՀ Ընտրական օրենսգիրքը հերթական անգամ բարեփոխվելու ընթացքի մեջ է: Ինչպես եւ նախորդ դեպքերում, այս անգամ եւս վիճահարույց հարցերը բազմաթիվ են, որոնցից մեկն էլ ընտրական հանձնաժողովներում դատավորների մասնակցության հարցն է, որին դեմ է խորհրդարանական ընդդիմությունը: Ընդդիմադիրներն իրենց այս դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ դատավորները պետական պաշտոնյաներ են եւ, համաձայն ՀՀ Սահմանադրության, իրավունք չունեն կատարել այլ վճարովի …

կարդալ ավելին

Մեկ նախադասություն, մեկ օրինագիծ

12.10.2006

«Մինչ Շիրակը Հայաստանի սրտում Ֆրանսիայի հրապարակն էր բացում եւ վերհիշում էր «ամենահին քաղաքակրթությունից ծնունդ առած ժողովրդի կողմից կերտված հերոսական պատմությունը», Էրդողանը պաշտպանվում էր Վաշինգտոնում` Նոր աշխարհի մայրաքաղաքում (առանց սրտի)»,- ֆրանսիական «Liberation» թերթում լույս տեսած հոդվածի հեղինակը թուրք կին գրող Մին Գ. Կիրիկանատն է: Վերջին օրերին անդրադառնալով Շիրակի հայաստանյան այցին` Ֆրանսիայի նախագահի` Ցեղասպանությունը ճանաչելու մասին Թուրքիային …

կարդալ ավելին

Մեր նյութերն ո՞ւր էր տանում

12.10.2006

Երեկ հրավիրած ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն` անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի` իր հասցեին հնչեցրած` ապօրինի զենք եւ զինամթերք պահելու, թմրամիջոցներ օգտագործելու, մաքսանենգության հետ առնչություն ունենալու մասին մեղադրանքներին, ասաց. «Եթե ես թմրամոլ եմ, տանը զենք եմ պահում եւ որեւէ հարկ չեմ մուծել, ապա ես դիմում եմ Հայաստանի ղեկավարությանը եւ Գլխավոր դատախազին՝ թող իմ դեմ քրեական …

կարդալ ավելին

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կպաշտպանեն Սերժ Սարգսյանին

10.10.2006

«Ըստ ամերիկյան ոչ պաշտոնական որոշման՝ Հայաստանում ԱՄՆ-ն կպաշտպանի ոչ թե ռեւոլուցիոն, այլ էվոլյուցիոն քաղաքական գործընթացները,- երեկ IWPR կենտրոնում հայտարարել է ԱՄՆ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը` հավելելով,- ամերիկյան տեսանկյունից էվոլյուցիոն փոփոխություն կարող է ապահովել Սերժ Սարգսյանը, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ոչ պաշտոնապես կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Ի դեպ, նա նաեւ հայտարարել է. «Այս հարցում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը …

կարդալ ավելին