քաղաքականություն

Վախներդ չափեք՝ մոմով

10.10.2006

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց, թե Արթուր Բաղդասարյանի Վանաձորի «Միգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը շաբաթ օրը եթեր չի հեռարձակվելու, որովհետեւ, ՕԵԿ տեղեկություններով, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանն արգելել է: Այս առնչությամբ Հ. Քոչինյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց. «Երեւի երազ է տեսել»: Իսկ ի պատասխան հնչող մեղադրանքներին, թե ինքը մարզում զբաղված է մարդկանց հանրապետականացման …

կարդալ ավելին

Հարաբերությունների կարգավորումից հետո

10.10.2006

Երեկ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, թե Ռուսաստանը Վրաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնի «փոխհարաբերությունների կարգավորումից հետո»: Ըստ «Ինտերֆաքս»-ի, Լեւիտինն ասել է նաեւ, թե Վրաստանից ռուսաստանյան քաղաքացիների տարհանման հարցը ներկայումս համաձայնեցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ օդային, ծովային, ցամաքային եւ փոստային կապերը խզել է հոկտեմբերի 1-ից՝ կապված Վրաստանում լրտեսության …

կարդալ ավելին

«Պռոշը» կկախի՞

10.10.2006

Աջափնյակ համայնքում ՀՅԴ-ն թեկնածու է առաջադրել Աղվան Հովսեփյանին «ներվայնացնելու համա՞ր, թե՞ իսկապես ցանկանում եք մասնակցել համայնքապետի ընտրություններին»: Երեկ «ՀԺ» թղթակցի հարցին ի պատասխան` ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ասաց. «Որեւէ համայնքում թեկնածու առաջադրելն ապակենտրոն ՀՅԴ-ի տարածքային կառույցների խնդիրն է, եւ դա ոչ մեկի «ինադու, կամ նյարդայնացնելու համար չի արվել: Իսկ եթե ինչ-որ մեկը սրանից հետո նեղացած …

կարդալ ավելին

Նախաձեռնություն

10.10.2006

Մեր տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը դիմելու է ՀՀ կառավարությանը առաջարկությամբ՝ փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի այն հոդվածում, որն արգելում է համայնքի ղեկավարին երկու անգամից ավելի առաջադրել իր թեկնածությունը: ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այս լուրը՝ հավաստելով, որ խումբն այժմ աշխատում է այդ փոփոխության վրա:

կարդալ ավելին

Պատկերացում չունե՞նք

10.10.2006

ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը զարմանալի է համարում, որ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, թե Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած շրջափակման քաղաքականությունն ազդեցություն չի ունենա ՀՀ տնտեսության վրա: «Կամ մենք պատկերացում չունենք շրջափակման մասին, կամ չունենք որեւիցե տնտեսություն»,- երեկ ասել է Խ. Քոքոբելյանը: Իսկ ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն էլ վստահեցրել է, որ կառավարությունն անում է …

կարդալ ավելին

Ցանկություն չեն զգացել

10.10.2006

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը համայնքապետի որեւէ ընտրության չի մասնակցում, եւ ինչո՞ւ ՀԺԿ-ն, օրինակ, Աջափնյակի ընտրություններին չի առաջադրում իր տարածքային կառույցի ղեկավար Արտակ Առաքելյանի թեկնածությունը, «Արդարության» քարտուղար Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Ա. Առաքելյանի մոտ նման ցանկություն չենք զգացել, եթե զգայինք` կառաջադրեինք, որովհետեւ նախորդ ընտրություններին նա առաջադրվել էր, եւ արդյունքները վատ չէին»:

կարդալ ավելին

Դեռ ազատության մեջ են

10.10.2006

Կոտայքի դատախազությունում շարունակվում է «Ավիասերվիս» ընկերության տնօրեն Արթուր Խալաթյանի սպանության փաստով հարուցված քրգործի նախաքննությունը: Պարզվել է, որ սպանությունը կազմակերպել է ՀՀ քաղաքացի Ռ. Սարգսյանը, որը, նախապես համաձայնության գալով իր հորաքրոջ որդու` Հ. Հովնիկյանի եւ դպրոցական ընկեր Թ. Միրզոյանի հետ, փաստաթղթեր կեղծելու միջոցով փորձել է տիրանալ Խալաթյանի բնակարանին: Նոտարական գրասենյակում համապատասխան ձեւակերպումներ կատարելուց հետո, գումարը վճարելու …

կարդալ ավելին

Երրորդն ավելորդ է

10.10.2006

2007թ. խորհրդարանական ընտրություններում ո՞վ է առաջնորդելու Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը` կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյա՞նը, թե՞ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկ ԱԺ ճեպազրույցում «Ազատության» հարցին ի պատասխան, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ, թերեւս` Անդրանիկ Մարգարյանը, քանի որ նա է ՀՀԿ նախագահը: Իսկ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ խորհրդի նախագահ, հավանաբար կլինի երկրորդ տեղում: «Իսկ …

կարդալ ավելին

Ֆորպոստը դո՛ւ ես

10.10.2006

Բորիս Գրիզլովի հայտնի ֆորպոստ պիտակից հետո, օրերս էլ Բ. Գրիզլովի տեղակալը՝ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարեց, թե Հայաստանը Ռուսաստանի 9-րդ օկրուգն է: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը երեկ հայտարարել է. «Ես էլ հայտարարում եմ, որ Ռուսաստանն է Հայաստանի ֆորպոստը հյուսիս գնալու համար: Դե թող հիմա իրենք մեկնաբանեն»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր …

կարդալ ավելին

Դե բռնելը հիմի դու տես

10.10.2006

Նախ սկսվեցին տնտեսական պատժամիջոցները։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ սկսեցին զարգանալ նոր թափով, քանի որ մինչ այդ արդեն որոշ քայլեր կատարվել էին (գինու եւ հանքային ջրերի ներմուծման արգելումը, Վերին Լարս անցակետի փակումը եւ այլն)։ Տարբերությունն այն է, որ ՌԴ-ն այն ժամանակ ձեռնպահ էր մնում «պատժամիջոց» ձեւակերպումից, իսկ այժմ դրա մասին հպարտությամբ հայտարարում են ՌԴ տարբեր պաշտոնատար …

կարդալ ավելին

«Հայաստանը սպասարկում է ռուսաստանի շահը»

10.10.2006

«Հայելի» ակումբում երեկ այս մասին հայտարարել է ՀՀԿ անդամ, Աժ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման է գնացել երկու պատճառով՝ կարճաժամկետ եւ միջնաժամկետ: Կարճաժամկետն, ըստ Գ. Մինասյանի, այն է, որ Վրաստանի իշխանությունները գնացին այդ քայլին, որպեսզի արտաքին թշնամու կերպար ստեղծելով` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որոշակի հաջողության հասնեն: Իսկ միջնաժամկետն էլ Գ. …

կարդալ ավելին

Արթուրի փողերը կարող եմ հետ տալ

10.10.2006

Ասում է Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության տնօրենն ու «Օրինաց երկրի» նախագահին հորդորում` սուտ-սուտ բաներ չխոսել, որովհետեւ «ամոթ է»: Նաեւ հիշեցնում է, որ շաբաթ օրն այսօր է, այնպես որ` դեռեւս նա կարող է Արթուր Բաղդասարյանի վճարովի-պատվերով հարցազրույցը եթեր հեռարձակել: «Օրինաց երկիրը» երեկ հայտարարություն է տարածել այն մասին, թե Վանաձորի «Միգ» հեռուստաընկերությունը երկու օր առաջ իրենց նախագահ Արթուր …

կարդալ ավելին

«Սահմանադրական դատարաններն ունեն հատուկ նշանակություն»

10.10.2006

«Անի Պլազա» հյուրանոցում երեկ մեկնարկեց «Սահմանադրական դատարանների դերը ժողովրդավարական ընտրությունների ապահովման գործում» միջազգային երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպել են ՀՀ Սահմանադրական դատարանը, Եվրախորհրդի՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը: Խորհրդաժողովին մասնակցում են մի շարք երկրների սահմանադրական դատարանների, Եվրախորհրդի, ԵԱՀԿ, մարդու իրավունքների դատարանի եւ շատ այլ …

կարդալ ավելին

Իսկ կուպրի կաթսայում ջերմաստիճանը 100o C է

10.10.2006

Մեր հասարակությունը ոչ միայն պատրաստ չէ պայքարել կոռուպցիայի, կրիմինալի դեմ, այլ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստակամությամբ սպասարկում է յուրաքանչյուր հանցագործի, եթե վերջինս փող կամ պաշտոն ունի: Հիշենք, թե ինչ պատահեց, երբ Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանի մեղքով ձյան տակ մնացին եւ մահացան նրա պատվերով որսի գնացած երկու որսորդներ: Թե ինչ ակնկալիքով էին իրենց կյանքը վտանգելով՝ տղաները …

կարդալ ավելին

Ա. Սարգսյանին չի հետաքրքրում

10.10.2006

«Ազատություն» ռադիոկայանը «Eurasia House International» կազմակերպությունից ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի գործունեության հետ կապված պարզաբանումներ է ստացել: «Արմեն Սարգսյանի անունը բավական հաճախ է հոլովվում հայաստանյան քաղաքական շրջանակներում ու զանգվածային լրատվամիջոցներում: Հարկ ենք համարում մեկ անգամ եւս նշել, որ Արմեն Սարգսյանը չի մասնակցում Հայաստանի քաղաքական կյանքին»,- նշված է պարզաբանման մեջ, ուր նաեւ ասվում է, թե վարչապետի …

կարդալ ավելին

Մահափորձ վարչության պետի դեմ

06.10.2006

Երեկ երեկոյան, ժամը 21:30-ի սահմաններում քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի փողոցի վրա, տեղի է ունեցել հերթական կրակոցը, որն այս անգամ, բարեբախտաբար, մահացու չի եղել: Անհայտ անձը կրակել է ՀՀ ոստիկանության պահպանության վարչության պետ, գեներալ, Երեւանի նախկին ոստիկանապետ Արամ Զաքարյանի ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Ա. Զաքարյանի ավտոտնակում: Անհայտ անձը երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ, սակայն Ա. …

կարդալ ավելին

Նյարդերը չդիմացան

06.10.2006

ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, որը նվիրված էր Սահմանադրության նախագծի քննարկմանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Սահմանադրության ընդունմամբ պետությունն իր կյանքը սկսում է նոր էջից։ Եվ գործող նախագահն էլ կարող է առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում»։ Հիշեցնենք, որ խոսքը Արկադի Ղուկասյանի նախագահության երրորդ ժամկետի մասին է։ Հիշեցնենք նաեւ, որ առայսօր տարբեր միջազգային …

կարդալ ավելին

Վաղը կհանդիպեն

06.10.2006

Նախօրեին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ Մոսկվայում: Ըստ Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի, մոսկովյան հանդիպումից շուրջ մեկ շաբաթ հետո արտգործնախարարները դարձյալ կհանդիպեն, ինչից հետո արդեն կարող են քննարկվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրի եւ ժամկետների մասին հարցերը: Ամերիկացի համանախագահ …

կարդալ ավելին

Դատախազի եղբայրը՝ թաղապետի թեկնածու

06.10.2006

Երեկ Երեւանի Աջափնյակ համայնքում կայանալիք համայնաքապետի ընտրությանը որպես թեկնածու մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը: Մինչ այդ առաջադրվել էին թաղապետի եւս երեք թեկնածուներ՝ «Ոգու փորձություն» կառույցի անդամ, Աջափնյակի նախկին փոխթաղապետ Նորիկ Գալստյանը, Մանուկ Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Իշխան Արշակյանը եւ Իրանագիտության կովկասյան կենտրոնի նախագահ, ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը:

կարդալ ավելին

Կոչ են արել ճանաչել

06.10.2006

ԱՄՆ Կոնգրեսի 77 անդամներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 15-ամյա անկախությունն ու ամրապնդել քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները ԼՂ-ի հետ: Ըստ «Ա1+»-ի, Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության տարածած նամակում նշվում է, որ ԼՂ ժողովուրդը ժողովրդավարական եւ տնտեսապես կենսունակ պետություն կառուցելու ցանկություն ունի: ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանն էլ …

կարդալ ավելին