քաղաքականություն

Լուծում` Աջափնյակի համար

03.10.2006

Այն, որ երեկ որեւէ թեկնածու չէր դիմել Աջափնյակ համայնքի ընտրատարածքային կառույց` հոկտեմբերի 29-ին Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու պաշտոնական խնդրանքով, արդեն իսկ նշանակում է, որ քաղաքական քննարկումները եւ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել, ու վերջնական որոշում չկա, թե ով է դնելու իր թեկնածությունը, ով` ոչ: Այլապես, եթե որոշում լիներ, ապա թե Արծրուն Խաչատրյանը, թե …

կարդալ ավելին

Ջուր պղտորելու ժամանակները

03.10.2006

Հայաստանյան ներքաղաքական ներկայիս զարգացումների վրա էական ազդեցություն ունեցավ հուլիսի 22-ի ՀՀԿ արտահերթ համագումարը, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, իսկ հայաստանյան մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ եւ գործարարներ համալրեցին ՀՀԿ շարքերը: Համագումարից հետո հանրապետականները նշում էին, որ այս համագումարը պատմական կարելի է համարել այն առումով, որ տեղի …

կարդալ ավելին

Ներքաղաքական կրքեր Արագածոտնի մարզում

03.10.2006

Արագածոտնի մարզպետները վերջին մի քանի տարիներին ՀՅԴ շարքերից են եղել (ներկայիս մարզպետ Գ. Գյոզալյանից առաջ մարզպետ էր Հրայր Կարապետյանը), այդ պատճառով մարզը համարվել է դաշնակցական: Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել են իրենց կուսակիցներին՝ մարզպետարանի պաշտոնյաների, դպրոցների եւ հիվանդանոցների տնօրենների, գյուղապետերի մեծ մասը դաշնակցական են: Սակայն Արագածոտնի մարզում դաշնակցականների ազդեցությունը սկսեց թուլանալ այս տարվա գարնանը, …

կարդալ ավելին

Ռազմիկ Սարգսյանի կյանքը կրկին վտանգված է

03.10.2006

Սեպտեմբերի 28-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ է այցելել փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որը հանդիպել է Ռազմիկին եւ նրան տեսել հյուծված եւ հիվանդ վիճակում: Մեկուսարանի բժիշկները հաղորդել են, որ Ռազմիկ Սարգսյանի մոտ ախտորոշվել է թոքախտ, սակայն բժիշկների պնդմամբ` նրան հիվանդանոց չեն տեղափոխում, քանի որ բանտախցում նրան տրամադրվում են անհրաժեշտ բուժման միջոցներ: Նույնը հիմնավորել է նաեւ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի …

կարդալ ավելին

Թքած քաղաքական թեժ աշնան վրա

29.09.2006

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն ընդդեմ «ԱրմենՏելի» պատրաստվում է հերթական միտինգը հրավիրել: Այս անգամ պատգամավորի զայրույթը հարուցել է սակագների հնարավոր թանկացման լուրը: Եվ Մատենադարանի մոտ՝ հոկտեմբերի 6-ին իրենք նորից հավաքվելու են: Սադոյանը խորհուրդ տվեց օրական զանգահարել 15-20 բարեկամի եւ նրանց հրավիրել հանրահավաքի: «Բավական է մի թեթեւ ճնշում, եւ սակագները չեն թանկանա»,- հայտարարեց նա: Ավելին, ճնշումն իրական …

կարդալ ավելին

Կրակել է ոտքին

29.09.2006

Մեր տեղեկություններով, ՀՀ Պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի փեսան՝ Կարեն Պողոսյանն Էջմիածին քաղաքում ծեծի է ենթարկել մի քաղաքացու: Ըստ մեր տվյալների, նրան դուր չի եկել այդ քաղաքացու՝ մեքենա վարելու ձեւը: Ու կանգնեցնելով ավտոմեքենան, Կ. Պողոսյանը նրան ծեծել է: Իսկ երբ վարորդը փորձել է փախչել, Պողոսյանը կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երեկ փորձեցինք այդ …

կարդալ ավելին

Օղակաձեւ ավտոմայրուղի Սեւ ծովի շուրջ

29.09.2006

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) 12 անդամ երկրների տրանսպորտի նախարարները երեկ Սեւ ծովի շուրջն օղակաձեւ ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն ասել է, թե ավտոմայրուղու հարցը վերջնականապես կհաստատվի նոյեմբերին, երբ համապատասխան հուշագիր կստորագրեն ՍԾՏՀ-ի երկրների արտգործնախարարները: Առայժմ շահագրգիռ երկրների տրանսպորտային գերատեսչությունները պատրաստել են ավտոմայրուղու շինարարության վերաբերյալ իրենց …

կարդալ ավելին

Չեն մասնակցելու

29.09.2006

Երեկ «Փաստարկ» ակումբում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանը հայտարարել է, որ «Արդարություն» դաշինքը չի մասնակցելու Ընտրական օրենսգրքի քննարկումներին, որովհետեւ նրա մի քանի սկզբունքային առաջարկները չեն ընդունվել: Նա ասել է նաեւ, որ նույնիսկ չեն մասնակցելու Հայաստան ժամանած Վենետիկի փորձագետների մասնակցությամբ քննարկումներին: Սակայն վենետիկցիների հետ առանձին հանդիպում կլինի: Ըստ Ռ. Խաչատրյանի, նախատեսված է խորհրդարանի ընդդիմադիր ուժերի ղեկավարների …

կարդալ ավելին

Իսկ ժամը 4-ին՝ պատերազմ Անգլիայի դեմ

29.09.2006

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են կրիմինալի դեմ ուղղված հայտարարություններն ու կոչերը: Մոտ երկու տասնյակ կուսակցություններ նույնիսկ ստեղծել են «հակակրիմինալ շարժում», հնչեցրել են կրիմինալի հետ կապ ունեցող մարդկանց 1-2 անուն եւ արդեն, ինչպես երեկ մեզ փոխանցեց հակակրիմինալի հավաքների մասնակից, «Նոր Ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) ղեկավար Արամ Կարապետյանը, ընդունել են կրիմինալի դեմ ուղղված համատեղ հայտարարություն, որը երեկ ներկայացվել …

կարդալ ավելին

ՀՅԴ ներկայացուցիչն ազատականներին մեղադրում է ծայրահեղության մեջ

29.09.2006

Ինչպե՞ս է ՀՀ նախագահի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարի առանձին մարմին ստեղծելու մասին ՀՅԴ-ի առաջարկին: Պատասխանելով այս հարցին՝ նախօրեին Վ. Ներսիսյանցը կասկած է հայտնել, թե արդյո՞ք նոր, առանձին մարմինն ինքը չի դառնա կոռուպցիայի աղբյուր: Իսկ դաշնակցությանը ՀՀ նախագահի խորհրդականը խորհուրդ է տվել հետեւողական լինել եւ վերադառնալ 1890 թվականին որդեգրած սոցիալ-դեմոկրատական …

կարդալ ավելին

Վիժեցնել բանակցությունները Հայաստանի ձեռքով

29.09.2006

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում ունեցած ելույթից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հայցազրույցում ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ փարիզյան հանդիպման ընթացքում խոսք կար Նյու Յորքում նախարարների հանդիպում անցկացնելու մասին, սակայն երբ ՎՈՒԱՄ-ը հակամարտությունները քննարկելու առաջարկն օրակարգի հարց դարձրեց, իրավիճակը փոքր-ինչ փոխվեց, եւ այդ …

կարդալ ավելին

«ՍԴ-ն չի կարող մեզ պարտադրել»

29.09.2006

Չնայած իշխանությունների համառ ջանքերին, Ազգային ժողովը երեկ այդպես էլ չկարողացավ ընդունել «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը: «Արդարություն», «Ազգային Միաբանություն», «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցություններն ու անկախ պատգամավորները երեկ բոյկոտեցին քվեարկությունը: Արդյունքում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՄԱԿ-ը, «Գործարարն» ու «Ժողպատգամավորը» միասին դահլիճում ներկա պատգամավորների միջոցով կարողացան ընդամենը 62 ձայն ապահովել: Պատգամավոր Արշակ Սադոյանը, համադրելով …

կարդալ ավելին

«Աջերի» համախմբման եւս մեկ փորձ

29.09.2006

Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներից ուշագրավ կարելի է համարել ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, ըստ որի` ՀՀՇ-ն վերադառնում է ակտիվ քաղաքականություն եւ 2007թ. խորհրդարանական ընտրություններում ձգտելու է կամ վերցնել իշխանությունը, կամ հասնել այնպիսի արդյունքների, որպեսզի կարողանա ռեալ ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա: Իհարկե, բոլորին էլ հասկանալի է, որ ՀՀՇ-ն միայնակ չի կարող հասնել …

կարդալ ավելին

Ռազմավարական դաշնակիցներ՝ րոպեավճարով

29.09.2006

Հանրապետության հրապարակում, Հայաստանի անկախության խորհրդանիշներից մեկի` Արտգործնախարարության շենքի դիմաց, «ԾՌՐ» հեռուստաընկերության լրագրողուհին անցորդներին կանգնեցնում եւ հարցեր է տալիս։ Ուզում եմ կողքով արագ անցնել` միկրոֆոնը դեմ է տալիս եւ թովիչ ժպտում։ Հնարավոր չէ անտարբեր մնալ։ Գո՞հ եք էներգետիկայի վիճակից, հարցնում է, էներգամատակարարումների հետ կապված պրոբլեմներ չկա՞ն։ Ասում եմ, որ չկան։ Գոհ է։ Շարունակում է ժպտալ։ Իսկ …

կարդալ ավելին

Լրջմիտ եղեք

29.09.2006

Արամ Կարապետյանը 2 օր առաջ հանդիպել է Հրանտ Խաչատրյանին, եւ վերջինս նրան խորհուրդ է տվել քաղաքական գործընթացներում անլուրջ չլինել, եւ «ձեռքները թափ տալով ամեն ինչ չքանդել»: «Մեր զրույցի ընթացքում ես չզգացի, որ ինքը գոհ է այն ամենից, ինչ տեղի է ունեցել, բայց նաեւ բավականաչափ իմաստուն քայլ էր իր կողմից, թե հիմա ժամանակը չի մինչեւ վերջ …

կարդալ ավելին

Առանձնացված կրիմինալ են

29.09.2006

Սեպտեմբերի 23-ին «հակակրիմինալ համաժողովրդական ճակատ» ձեւավորելու կոչ է արել ՍԻՄ փաստացի նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա նաեւ հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այժմ գտնվում է կրիմինալ դաշտում, բայց մի քիչ առանձնացած: Ըստ Հ. Բաբուխանյանի, ԲՀԿ-ն փորձում է կամուրջներ ստեղծել թե՛ կրիմինալ, թե՛ հակակրիմինալ դաշտերում: ՍԻՄ-ը ԲՀԿ-ին կոչ է անում վերանայել իր հարաբերություններն իշխանությունների հետ եւ …

կարդալ ավելին

Չի կարելի

29.09.2006

Նախորդ շաբաթվա վերջին Բեռլինում մասնակցելով է 10-րդ «Բերթելսման» ֆորումին, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե չի կարելի ժողովուրդներին պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով զրկել ինքնորոշման իրավունքից: «Եթե աշխարհն առաջնորդվեր նոր նախադեպեր ստեղծելու երկյուղով, ապա աշխարհի պետությունների կեսը գոյություն չէր ունենա»,- Բեռլինում հայտարարել է Վ. Օսկանյանը եւ հավելել, թե, միեւնույն ժամանակ, պետք է հստակ չափանիշներ …

կարդալ ավելին

Սենատը պաշտպանել է

29.09.2006

Օրերս ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել օրենքի նախագծի ուղղմանը, որն արգելք է դնում Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթուղու կառուցման նախագծի ֆինանսավորման վրա: Ձեռնարկված միջոցը ԱՄՆ-ի «Էկսիմբանկին» արգելում է որեւէ օգնություն ցույց տալ «ՀՀ-ն շրջանցող, Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը միացնող երկաթուղիների կառուցման կամ նախագծի մշակման համար»: «Հայաստանը ԱՄՆ-ի թանկագին բարեկամն է, եւ մեր կառավարությունը չպետք է օժանդակի …

կարդալ ավելին

Դիվանագիտական կարեւոր հաղթանակ

29.09.2006

Ըստ «Իզվեստիայի», նախորդ շաբաթվա վերջին Վրաստանը դիվանագիտական կարեւոր հաղթանակ է տարել: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում Մ. Սահակաշվիլու ելույթի նախօրեին ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարել են Վրաստանի հետ «ինտենսիվ երկխոսություն» հաստատելու մասին: Քաղաքական շրջանակներում այդպես են անվանում ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ համագործակցության փուլը, որը, փաստորեն, նախավերջին քայլն է անդամակցության ճանապարհին: «Իզվեստիան» նշում է նաեւ, որ …

կարդալ ավելին

Ըստ «New York Times»-ի, ԼՂ-ն անջատողական տարածք է

29.09.2006

Ամերիկյան հեղինակավոր «New York Times» թերթն օրերս անդրադարձել է սեպտեմբերի 17-ին Մերձդնեստրում տեղի ունեցած հանրաքվեին, համաձայն որի արդյունքների` Մերձդնեստրի բնակիչների 97,1%-ն արտահայտվել են հանրապետության անկախության եւ հետագայում Ռուսաստանի հետ միավորվելու օգտին: Թերթն ընդգծում է, որ Եվրամիությունը չի ճանաչել հանրաքվեի արդյունքները: Միաժամանակ թերթը գրում է, որ ռուս պաշտոնյաներն առաջարկում են, որպեսզի ինչպես` Մերձդնեստրի, այնպես էլ` «հետխորհրդային …

կարդալ ավելին