Սեպտեմբերի 23-ին Հայրենակցական ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ հիմնադրեցին «Միաբանություն» կազմակերպությունը, որի ղեկավար ընտրեցին ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի պատգամավոր, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության համահեղինակ Վահրամ Բաղդասարյանին: Բայց սա միակ ընտրությունը չէր. նրանք ընտրել են նաեւ պատվավոր նախագահ` ի դեմս Աղվան Հովսեփյանի, ով համակարգելու է հայրենակցականների գործունեությունը: «Ամենակարեւոր հանգամանքը, որ, այո, այս կազմակերպությունը միանշանակ պետք է լինի …
կարդալ ավելինՆախորդ շաբաթվա վերջին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Բեռլինում մասնակցել է 10-րդ «Բերթելսման» ֆորումին, որի բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն եւ Բելգիայի վարչապետ Գի Վերհոֆստադը: Այս ֆորումն անց է կացվում երկու տարին մեկ անգամ եւ նպատակ ունի երկխոսություն հաստատել Եվրոպայի քաղաքական, տնտեսական, …
կարդալ ավելինՍԻՄ կուսակցությունում նախորդ շաբաթ սկիզբ առած խմորումները նոր զարգացում են ստացել: Հրանտ Խաչատրյանի` ՍԻՄ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կուսակցությունում սկսվել է «վհուկների որս»: Օրերս վեց ամսով սառեցվել է Կարեն Վարդանյանի անդամակցությունը ՍԻՄ-ին: Հիշեցնենք, որ Կ. Վարդանյանը Հ. Խաչատրյանի թիմակիցներից էր: Եվ նա առաջիններից մեկն էր, ով հանդես եկավ ՍԻՄ նոր ղեկավարության դեմ` նրանց մեղադրելով կուսակցության …
կարդալ ավելինԵրեկ մի շարք կուսակցություններ հանդես են եկել ՍԻՄ-ի ներկա կազմի հետ հետագա համագործակցության պատրաստակամության մասին հայտարարություններով: Նկատենք, որ բոլոր կուսակցությունների հայտարարությունները խիստ նման են մեկը մյուսին: Առաջիններից են «Դաշինք», «Ազգային Միաբանություն», «Նոր Ժամանակներ» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները: «Դաշինք» կուսակցության քաղաքական խորհուրդն, օրինակ, հայտարարել է, որ բարձր գնահատելով ՍԻՄ կուսակցության դերը Հայաստանում ժողովրդավարական պետության կայացման գործում, …
կարդալ ավելինՏնտեսական լրագրողների ակումբի կատարած հարցումների արդյունքում Հայաստանի անկախության ձեռքբերման եւ կայացման գործում ամենամեծ ներդրում ունեցող քաղաքական գործիչը ճանաչվել է Պարույր Հայրիկյանը, իսկ տնտեսական գործիչը՝ Հրանտ Բագրատյանը: ՏԼԱ-ն իր հարցախույզն անցկացրել է 60 լրագրողների շրջանակներում: Պ.Հայրիկյանից հետո Հայաստանի անկախության կայացմանը նպաստած քաղաքական գործիչը համարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը հավասար ձայներով կիսել են …
կարդալ ավելին«Չես զգում, որ կարեւոր տեղ ես եկել: Դժբախտաբար ես այդպես եմ զգում: Նեղանում են, բայց ի՞նչ անենք: Պետք է սպիտակին սպիտակ ասենք, սեւին՝ սեւ: Առաջին օրվա բոլոր ճառախոսներինը պատճենված ելույթներ են. նույն բանը, նույն բանը»,- «Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովի մասին երեկ ՄԱԱ-ում ասել է խորհրդաժողովի մասնակից, Լոս Անջելեսում լույս տեսնող անգլիալեզու «Արմենիան օբսերվերզ» շաբաթաթերթի խմբագիր Օշին …
կարդալ ավելինԵրեկ կայացել է հակակրիմինալ շարժման հերթական հավաքը, որի ընթացքում ներկայացվել են նախաձեռնության ընդունելիք հայտարարության վեց տարբերակ: Վերջնական տարբերակը կներկայացվի սեպտեմբերի 27-ին եւ կստորագրվի մեկ օր անց: Հակակրիմինալ նախաձեռնությանը մաս են արդեն մոտ երկու տասնյակ կուսակցություններ: Վերջերս նրանց են միացել նաեւ Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ-ը եւ Հնչակյան կուսակցությունը: Հավաքի մասնակիցները երեկ հրապարակել են կրիմինալի հետ կապված կոնկրետ …
կարդալ ավելին«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» վերլուծական ակումբի առաջին քննարկման թեման նվիրված էր այն հարցին, թե արդյոք Հայաստանին պե՞տք է ժողովրդավարություն: Քննարկման սկզբում մասնակիցները կարծես չէին կասկածում ժողովրդավարության անհրաժեշտության մասին: Բայց երբ սկսեցին դիտարկել դրա առանձին բաղադրիչները (էլեկտորալ դեմոկրատիա, օրենքի գերակայություն, տնտեսության ազատականացում, քաղաքացիական ինստիտուտների ձեւավորում) եւ դրանք փորձել անցկացնել «ազգային խողովակով», մասնակիցներից ոմանք նույնիսկ …
կարդալ ավելինԴժվար է ասել` քաղաքական սոցհարցումներով զբաղվող քանի՞ կազմակերպություն կա գրանցված: ԱԺ եւ նախագահական ընտրություններին ընդառաջ դրանց թիվը գնալով ավելանում է: Դրանք, որպես կանոն, գործում են կամ միջազգային գրանտներով՝ դրսի փողերով, կամ տեղի պատվիրատուների միջոցներով: Սոցհարցումները մեզանում օգտագործվում են որպես քարոզչական, քաղաքական գովազդի գործիք, որով քաղաքական շատ ուժեր արհեստականորեն հասարակական կարծիք են ձեւավորում: Եվ ամենահետաքրքիրն այն …
կարդալ ավելինԱրարատի մարզի Դալար գյուղի համայնքապետի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 22-ին: Երեկ ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել Դալարի գյուղական համայնքի ղեկավար Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ վերջինիս մահվան կապակցությամբ, վաղաժամկետ դադարեցնելու մասին: Դալարում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կառանձնացվի 259.450 դրամ: Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանին օգոստոսի 30-ին սպանել էր նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը: Իսկ պատճառն այն …
կարդալ ավելին«Եթե Հրանտ Խաչատրյանն ինքն իրեն քաղաքականությունից դուրս չդնի, մենք աշխատելու ենք Հ. Խաչատրյանի հետ այնպես, ինչպես աշխատել ենք մինչ օրս»,- մեզ հետ զրույցում հայտարարել է Արամ Զ. Սարգսյանը` ավելացնելով, որ իր համար դեռեւս պարզ չէ, թե իրականում ինչի շուրջ էր Հ. Խաչատրյանի եւ Հայկ Բաբուխանյանի վեճը: Նա առայժմ ձեռնպահ է մնում նաեւ գնահատականներից. «Գնահատականներ դեռ …
կարդալ ավելինՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆրանսիական Nouvelles d’Armenie հանդեսին տված հարցազրույցում բավական ուշագրավ հայտարարություններ է արել: Օսկանյանը չի բացառել իր մասնակցությունը 2008թ. նախագահական ընտրություններին: «Ես գիտեմ, որ դեռ անելիք ունեմ այս երկրում եւ կցանկանայի շարունակել աշխատանքս: Ի՞նչ ձեւով` ժամանակը ցույց կտա»,- հայտարարել է նա: «Ազատության» փոխանցմամբ, Վ. Օսկանյանը, որը Կալիֆոռնիայից Հայաստան է տեղափոխվել 1992թ., 1998թ. Հայաստանի …
կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների սերտացման կապակցությամբ: Երեկ տարածած հայտարարության մեջ ՌԴ Արտգործնախարարությունը նշում է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «լուրջ վնաս կհասցնի Ռուսաստանի քաղաքական, ռազմական եւ տնտեսական շահերին ու բացասաբար կազդի Կովկասում ստեղծված դյուրաբեկ իրադրության վրա»: Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվել է …
կարդալ ավելինՌԴ-ում հայերի նկատմամբ կատարված բռնություններին երեկ անդրադարձել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Նրա տեղեկացմամբ, 2005թ. կեսերից մինչեւ հիմա իր ղեկավարած գերատեսչությունում ազգային հողի վրա կատարված հարցագործությունների համար հարուցվել է 5 քրեական գործ, որոնք ուղղված են եղել հայերի դեմ: «Ցավոք, նման հանցագործություններն, իրոք, կան, դրանք բոլորը կասեցվում են: Ավելին ասեմ, …
կարդալ ավելինԵրեկ «Հայելի» ակումբում, խոսելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինս մասնակցել է խորհրդաժողովին եւ այն կարծիքին է, որ սփյուռքի ներուժն օգտագործվում է 5-10%-ով, եւ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն Հայաստանի մասին, կամ քիչ եւ սխալ են տեղեկացված: Ըստ Խ. Սուքիասյանի, Հայաստանը սփյուռքի համար պետք է գայթակղիչ լինի թե՛ ներդրումային, …
կարդալ ավելին«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը շուրջ մեկ ամիս առաջ «Մտավորականների ֆորումի» անունից հայտարարել էր, թե կոմպրոմատներ ունեն Հայաստանի մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ: Եվ խոստացել էր մինչեւ սեպտեմբերի 15-ը հրապարակել քաղաքականություն ներթափանցած քրեական տարրերի վերաբերյալ ունեցած կոմպրոմատների ցանկը: Նշված օրը Գ. Մարգարյանը հրապարակեց «Հայկական կրիմինալի հետ արտաքին ուժերի համագործակցության մասին» վերնագիրը կրող, …
կարդալ ավելինՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ մեկնել է Բեռլին` մասնակցելու «Բերթելսման» միջազգային ֆորումին: Ինչպես տեղեկացրին ԱԳՆ-ից, նախարարը Բեռլինից կուղեւորվի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի 61-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ սեպտեմբերի 25-ին հանդես կգա ելույթով: Բացի այդ, Նյու Յորքում Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Նա Երեւան կվերադառնա սեպտեմբերի 27-ին: Ի դեպ, Բեռլինում կայանալիք «Բերթելսման» միջազգային ֆորումին …
կարդալ ավելինԱրդեն տեւական ժամանակ որոշակի քաղաքական շրջանակների ջանքերով ստեղծված եւ նրանց խոսափողի դերը ստանձնած «Մտավորականների ֆորում» կոչվող անհասկանալի կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում հանդես գալ ՀՀ արտաքին եւ ներքին խնդիրների շուրջ քաղաքական հայտարարություններով։ «Մտավորականների ֆորումի» քաղաքական շարժիչը հանդիսացող կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող գործակալները, թաքնվելով մեր կողմից հարգելի եւ որոշակի վաստակ ունեցող մտավորական մի քանի գործիչների անվան եւ …
կարդալ ավելին– Ինչպե՞ս եք գնահատում ձեր դաշնակից ՍԻՄ-ում տեղի ունեցած հեղաշրջումը: – Ցանկացած կուսակցությունում տեղի ունեցող նման գործընթացները ցավ են պատճառում: Էական չէ, այդ կուսակցությունն իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր: Ընդհանրապես վատ եմ վերաբերվում նման երեւույթներին, ու, կարծես, նման երեւույթները մեր ժամանակներին բնորոշ օրինաչափություն դարձած լինեն: – Քննարկե՞լ եք` համագործակցելո՞ւ եք ներկայիս ՍԻՄ-ի հետ: – Դեռ այդ …
կարդալ ավելինԱդրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը հայտարարել է, որ Բաքվի հայկական եկեղեցին օգտագործվելու է որպես նախագահական գրադարան: Ըստ «APA»-ի` նա նշել է, որ Ի. Ալիեւը վերջերս այցելել է այդ եկեղեցի եւ հետաքրքրվել դրա գործունեությամբ: «Առաջարկներ կան եկեղեցին օգտագործել որպես գրադարան: Կարծում եմ, այստեղ ոչ մի արտառոց բան չկա, քանի որ եկեղեցին Աստծո տունն է …
կարդալ ավելին