քաղաքականություն

Կաթողիկոսն իրատես է

20.09.2006

Երեկ Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Մեծն տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն: Նա նախ նշեց, որ նախորդ 2 համաժողովներն ավելի շատ զգայական եւ ոչ հստակ խնդիրներ առաջադրող հիմքի վրա անցկացվեցին, եւ հույս հայտնեց, որ այս համաժողովը նախորդների նման չի լինի: Արամ Ա-ն ասաց, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը միայն ու միայն պետք է ժողովրդի …

կարդալ ավելին

Փակուղում չե՞նք

17.09.2006

Ամիսներ առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե եթե բանակցությունները փակուղի մտնեն, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդյո՞ք մոտ ապագայում Հայաստանի կողմից սպասվում է նման քայլ: «Դուք ինքներդ նշեցիք՝ եթե բանակցությունները փակուղի մտնեն… : Մենք բանակցությունների ներկա ընթացքն այդպես չենք գնահատում»,- մեր այս հարցին երեկ այսպես պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Վ. Կարապետյանը: …

կարդալ ավելին

Հոկտեմբերին կկողմնորոշվեն

17.09.2006

«Ազգային Միաբանությունը» որոշել է հետաձգել սեպտեմբեր ամսին հրավիրվելիք իր համաժողովը: Երեկ ԱՄԿ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենք համաժողովն անցկացնելու են հոկտեմբերին: Ի դեպ, այդ համաժողովի ժամանակ ծրագրված է հստակեցումներ մտցնել ԱՄ հետագա քաղաքականության մեջ, ինչպես նաեւ գնահատականներ տալ ներքաղաքական ու արտաքին քաղաքականության բնագավառում տիրող իրավիճակին: Ըստ Ա. Կարապետյանի` «Երեւույթներն այնպես են զարգանում, որ օրեցօր …

կարդալ ավելին

Հրավիրեք, բայց կգա՞ն

17.09.2006

ՀՀ-ում վերջին շրջանում պարբերաբար կրկնվող սպանությունների վերաբերյալ, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ի ժամը 11-ին կազմակերպելու է խորհրդարանական լսումներ: Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը վստահեցնում էր, որ լսումներին հրավիրելու են իրավապահ մարմինների ներկայացուցիչներին` իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:

կարդալ ավելին

«Արդարությունը» կրկին դիմում է ՍԴ

17.09.2006

ԱԺ «Արդարություն» խմբակցությունը պատրաստվում է դիմել ՍԴ` վիճարկելու ՀՀ Ընտրական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի` ընտրական հանձնաժողովներում ընդգրկված են նաեւ վճռաբեկ դատարանի անդամներ: «Դատավորներին ընտրական հանձնաժողովներում ներգրավելը հակասահմանադրական է: Մենք արդեն համապատասխան 27 ստորագրություն ենք հավաքել եւ դիմել ենք ՍԴ` ԸՕ այդ դրույթը վիճարկելու համար»,- տեղեկացրեց «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

կարդալ ավելին

Հոգլանդին ուզում են անցկացնել

17.09.2006

Մեկնաբանելով նախագահ Ջորջ Բուշի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի թեկնածության սառեցումը Սենատում` ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Շոն ՄըքՔորմակն ասել է, թե Ռ.Հոգլանդը բավարար թվով քվեներ ունի Սենատում հաստատվելու համար: Պետքարտուղարության խոսնակը նաեւ ասել է, թե այդ խնդիրը Սենատի խնդիրն է, եւ ցանկացած սենատոր իրավունք ունի սառեցնել Սենատի ցանկացած քայլ: «Մեր թեկնածուն արդեն հանձնախմբի կողմից …

կարդալ ավելին

Բա ո՞ւր են անունները

17.09.2006

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ սակայն Հայաստանի «կրիմինալ տարրերից» որեւէ մեկի անունը չկա: Հիշեցնենք, որ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն անձամբ էր խոստացել մինչեւ սեպտեմբերի 15-ը փաստեր հրապարակել ՀՀ-ում տիրող հանցագործությունների վերաբերյալ, խոստացել էր նաեւ անուն առ անուն հրապարակել կրիմինալ պաշտոնյաներին: Բայց փոխարենն այդ կուսակցությունը տարածել է լղոզված մի հայտարարություն: Հետաքրքիր է` …

կարդալ ավելին

Շվարցին կպաշտպանի Արսենյանը

17.09.2006

Շահեն Հովասափյանի սպանության գործով կալանավորված ՀՊԾ «7-րդ» բաժնի ղեկավար Արմեն Վիրաբյանի եւ նրա եղբոր` «Սեմուր&Co» ընկերության տնօրեն Գուրգեն Վիրաբյանի պաշտպանության գործը ստանձնել է փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Հովիկ Արսենյանը: Մեզ հետ զրույցում Արսենյանն ասաց, որ Վիրաբյաններն են իրեն խնդրել ստանձնել իրենց պաշտպանությունը: Հարցին, թե կուսակցական պատկանելությունը չի՞ խոչընդոտում իրեն, նա ասաց. «Դա ի՞նչ կապ …

կարդալ ավելին

Գործը բացահայտվում է

17.09.2006

ՀՀ Գլխավոր դատախազությունը շարունակում է վճարային կեղծ փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքի գրանցումներ կատարելու փաստի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակել էր, որ կեղծ գործարքների համար իրարից անկախ 2 հանցավոր խումբ է բացահայտվել: Արդեն կա 23 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում:

կարդալ ավելին

Գոհ են

17.09.2006

ՀՅԴ-ն գոհ է իր կուսակից, Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործի հետաքննության ընթացքից: «Բավական օպերատիվ ձեւով է ընթանում քննությունը, հույս ունենք` շատ արագ արդյունքները կերեւան»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը:

կարդալ ավելին

Ընդլայնված հակակրիմինալ

17.09.2006

Երեկ տեղի է ունեցել հակակրիմինալ շարժման նախաձեռնողների երկրորդ հանդիպում-քննարկումը՝ ընդլայնված կազմով: Առաջին հավաքին մասնակցել են ԱԺՄ, «Նոր Ժամանակներ», «Հայրենիք եւ պատիվ», «Ժողովրդավարական հայրենիք», «Հանրապետություն», «Ազգային Միաբանություն», ՀԴԿ, ՀԱԱԿ, ՍԻՄ կուսակցությունները: Նրանց շարքերը համալրել են ՀՀՇ, ՀԺԿ, ՌԱԿ եւ ՕԵԿ կուսակցությունները:

կարդալ ավելին

Գնացքից ուշացած Հայաստանը

17.09.2006

Նախօրեին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկրների կողմից առաջադրված «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանում եւ նրա հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման առումով» բանաձեւն ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգ (խոսքը Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի հակամարտությունների մասին է): Թեեւ դրանից ընդամենը մեկ օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի …

կարդալ ավելին

Օսկանյանը սկսել է նախընտրական քարոզարշավը

17.09.2006

Որպես նախագահի ամենահավանական թեկնածու, շատ է շրջանառվում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անունը: Վերջինս ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, թե ՀՀԿ-ն որքան ձայն կստանա: ՀՅԴ վերջին Գերագույն ժողովից հետո բացահայտվեց իշխանական մեկ այլ թեկնածու եւս: Խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի մասին …

կարդալ ավելին

Բա մե՞նք

17.09.2006

«Գիտեք, ոչ ոք չի կարող ժխտել, որ ՀՀԿ-ն այսօր Հայաստանում ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է: Բայց ես չեմ կարծում, որ բացառիկ ուժ է»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Նրա խոսքերով, այսօր մեծ ուշադրություն է դարձվում հիմնականում երկու կուսակցության` Հանրապետականին եւ «Բարգավաճ Հայաստանին»: «Սակայն չի բացառվում, որ ընտրությունների բուն ընթացքը բացահայտի, որ կան …

կարդալ ավելին

Ազգամիջյան բախումներ Ռուսաստանում

17.09.2006

Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», ընթացիկ շաբաթվա ընթացքում ռուսների եւ հայերի միջեւ բախումներ են արձանագրվել ՌԴ Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում: Մարզային ոստիկանության խոսնակ Ալեքսեյ Եգորովը հայտարարել է, որ կիրակի օրը 1 ռուսաստանցի է զոհվել քաղաքի ակումբներից մեկում հայերի եւ ռուսների միջեւ ծագած ծեծկռտուքի հետեւանքով: Բախումների արդյունքում վիրավորվել է 3 մարդ: Եգորովը հայտարարել է նաեւ, թե միջադեպը պայմանավորված …

կարդալ ավելին

Բա ո՞ւր են անուններն ու փաստերը

17.09.2006

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը, որ խոստացել էր մինչեւ սեպտեմբերի 15-ը հրապարակել Հայաստանի «կրիմինալների» անունները, երեկ լղոզված հայտարարություն է տարածել, որի անունը դրել է՝ «Հայկական կրիմինալի հետ արտաքին ուժերի համագործակցության մասին»: Այնտեղ նշվում է, թե «վերջին տարիներին երկրի անվտանգությանը լուրջ մարտահրավեր է նետել ազգային կրիմինալի սրընթաց աճող համագործակցությունն արտաքին ուժերի հետ: Այդ համագործակցության վտանգավոր հետեւանքներից մեկն …

կարդալ ավելին

Հետո կերեւա

17.09.2006

Անդրադառնալով ՀՀԿ-ի կրիմինալացվելու մասին ընդդիմության հայտարարություններին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն օրերս պահանջեց կոնկրետ փաստեր հրապարակել: Երեկ ԱԺ բրիֆինգների ժամանակ ընդդիմությունից հետաքրքրվեցինք, թե երբ են պատրաստվում հրապարակել կոնկրետ փաստեր: «Փաստը` դա մեր իրականությունն է: Եթե ընտրությունները կեղծում են, դա կրիմինալ չէ՞: Կոնկրետ փաստեր ներկայացվել են ՍԴ, ապացուցվել են կոնկրետ փաստեր, սակայն ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Կոնկրետ …

կարդալ ավելին

Տոն, որը երբեք մեզ հետ չէ

17.09.2006

Տակավին անցած տարի էր. մեծ շուքով նշեցինք եղեռնի 90-ամյակը: Որքա՜ն ակտիվորեն մասնակցեցին զանազան միջոցառումներին սփյուռքի մեր հայրենակիցները: Իհա՛րկե, ցեղասպանությունից անցել էր կլոր՝ 90 տարի: Իսկ ցեղասպանությունը մեզ համար, ինքներդ էլ հասկանում եք, ազգային արժեք է: Սակայն, եթե նույն այդ ցեղասպանությունը դիտարկենք զուտ ֆորմալ առումով, այսինքն՝ պարզապես գնանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կտեսնենք, որ անմար կրակից ոչ շատ …

կարդալ ավելին

Ղարաբաղին ներդրում է պետք

17.09.2006

Սեպտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մի շարք տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներից բաղկացած պատվիրակությանը` ՌՀՄ 1-ին փոխնախագահ Ապետ Թափալցյանի գլխավորությամբ: Այս մասին մեզ տեղեկացրել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Ա.Թափալցյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է ԼՂՀ կրթական համակարգի աջակցությանն ուղղված ՌՀՄ ծրագրի ներկայիս ընթացքի, ինչպես նաեւ՝ Ստեփանակերտի նորաբաց արհեստագործական ուսումնարանին եւ …

կարդալ ավելին

Մեդալներս ո՞ւմ նվիրեմ

17.09.2006

Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 14-ի հրամանագրերով ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ պատվավոր կոչումներ եւ մեդալներ են շնորհվել լրագրության բնագավառի մի խումբ ներկայացուցիչների: «ՀՀ վաստակավոր լրագրողի» կոչում է շնորհվել Հայաստանի հանրային ռադիոընկերության եզդիների համար տրվող հաղորդումների բաժնի վարիչ Հասան Թամոյանին, «Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանին, ՀՀ Նախագահի լուսանկարիչ Մարտին Շահբազյանին, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր …

կարդալ ավելին