ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրդեհների խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ում ընդունած բանաձեւը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ընդհանուր առմամբ համարում է ընդունելի՝ այն դիտարկելով իբրեւ հարցը կարգավորելուն ուղղված ԼՂՀ ջանքի տրամաբանական շարունակություն: Գ. Պետրոսյանի խոսքերով՝ տվյալ բանաձեւը կարելի է ընդունելի համարել ԼՂՀ համար: «Ավելին, անհրաժեշտ է ընդգծել, որ տվյալ հարցը ԼՂ իշխանությունների նախաձեռնության տրամաբանական շարունակությունն է: ԼՂՀ …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկած ԱԺ 8-րդ նստաշրջանի օրակարգը դարձյալ հաստատվեց 1.5 ժամ հետո միայն: Երկար-բարակ քննարկումներից ու դժգոհություններից հետո, ի վերջո, նիստը սկսվեց, եւ քվորում ապահովելու համար ԱԺ եկած պատգամավորները, ովքեր ԱԺ են գալիս միայն հույժ կարեւոր օրերին, երեկ իրար հետ գրկախառնվելուց եւ քվեարկելուց հետո արագ լքեցին ԱԺ շենքը: Երեկ շատ արագ մերժվեց ընդդիմության` քաղաքացիական ավիացիայում տիրող …
կարդալ ավելինՍեպտեմբերի 7-ի ուշ երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առանց քվեարկության ընդունեց Ադրբեջանի ներկայացրած՝ «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում արձանագրված հրդեհների դեպքերին: Ըստ ՀՀ Արտգործնախարարության, ընդունված բանաձեւն «ընդհանուր առմամբ ընդունելի է դարձել հայկական կողմի համար»: Այս թեմային անդրադարձել են արտերկրի բազմաթիվ հանրահայտ լրատվական գործակալություններ, որոնց հաղորդագրություններից դատելով` կարելի է եզրակացնել, …
կարդալ ավելին«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի վերջին ուսումնասիրության արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 45%-ը գտնում է, որ ազգամիջյան բախումները մեղմելու համար անհրաժեշտ է դպրոցներում եւ լրատվամիջոցներով քարոզել հանդուրժողականություն, լուծել սոցիալական խնդիրները եւ կոշտացնել միգրացիոն հոսքերի վերահսկողությունը: Հարցվածների 42%-ը դժվարացել է որեւէ լուծում առաջարկել, իսկ 13%-ը համարում է, թե ազգամիջյան հարաբերությունների հետ կապված որեւէ խնդիր Ռուսաստանում չկա: …
կարդալ ավելինԵրկրում տիրող անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտի հետեւանքով պարբերաբար կրկնվող սպանությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տվել նաեւ քաղաքական գործիչների մոտ: Եվ հայրենի ընդդիմությունը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր առաջարկով: Այն է` երկրում ստեղծված քրեածին իրավիճակի դեմ պայքարելու համար ձեւավորել համաժողովրդական հակակրիմինալ շարժում: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում երեկ մի խումբ ընդդիմադիր կուսակցություններ տեւական ժամանակ փորձում էին որոշել, թե …
կարդալ ավելին– Վերջին շրջանում դաշինքից անընդհատ պատգամավորներ են դուրս գալիս ու նրանց թիվը գնալով ավելանում է: Սա ձեզ չի՞ մտահոգում: – «Արդարությունից» անընդհատ դուրս չեն գալիս: Դաշինքը ձեւավորվել է ինը քաղաքական կուսակցություններից, որոնցից յոթը ներկայացված են ԱԺ-ում: Յոթն էլ, բացառությամբ Շավարշ Քոչարյանի, ով հայտարարում է, որ ինքը ժամանակավորապես կասեցրել է իր գործունեությունն «Արդարություն» խմբակցությունում, եւ Արամ …
կարդալ ավելինԵԽ ԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը «Trend»-ին տված հարցազրույցում անդրադարձել է սեպտեմբերի 17-ին Մերձդնեստրում կայանալիք անկախության հանրաքվեին` նշելով, թե «ԵԽ ԽՎ-ն չի ճանաչելու այն»: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նման գործընթացներին չճանաչված հանրապետություններում` Հարավային Օսիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում եւ ԼՂՀ-ում, եւ արդյո՞ք դա վտանգ չի ներկայացնում Եվրոպայի համար, Ռենե վան դեր Լինդենը պատասխանել է. «ԵԽ …
կարդալ ավելին15 տարի առաջ Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Հետաքրքիր է, այն ժամանակ հրապարակում հավաքված մարդիկ կհավատայի՞ն, որ 15 տարի անց ունենալու ենք այն Հայաստանը, որը հիմա ունենք։ Յուրաքանչյուր ոք, ով 1991-ին եղել է հասուն տարիքի մարդ, մի պահ մտածելու է՝ ի՞նչ կորցրեց եւ ի՞նչ ձեռք բերեց Հայաստանը 1991 թվականից ի վեր, այս 15 տարիների ընթացքում։Իհարկե, …
կարդալ ավելինԱնդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է ԻԻՀ մեջլիսի նախագահ Ղոլամալի Հադդադ Ադելիի գլխավորած պատվիրակությանը: Նրանք գոհունակություն են հայտնել հատկապես էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության արդյունքներից՝ ընդգծելով Իրան-Հայաստան գազատարի շինարարության, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման կարեւորությունը՝ ընդգծելով նաեւ մի շարք ոլորտներում բազմաթիվ այլ ծրագրեր: Նշենք, որ հայ պաշտոնյաները մինչ օրս հերքում են, որ Իրան-Հայաստան …
կարդալ ավելինԱյս մասին նշել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի դպրոցի բացման արարողությունից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով ՄԱԿ-ում ընդունված հրդեհների մասին բանաձեւի եւ Ղարաբաղ դիտորդական խումբ ուղարկելու մասին հարցին: «Առաջին հերթին նշեմ, որ դա մեր առաջարկն էր, երբ որ Ադրբեջանն աղմուկ բարձրացրեց հրդեհների վերաբերյալ: Պարզ է, որ դա արհեստական ստեղծած աղմուկ …
կարդալ ավելինՎրաստանյան «Կվիրիս Պալիտրա» թերթի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ճանաչվել է Վրաստանի ամենաազնիվ քաղաքական գործիչը: Ըստ «Կովկասպրես»-ի, երկրորդ տեղում Պահպանողական կուսակցության ղեկավար Կոբա Դավիթաշվիլին է, երրորդում՝ «Վրացական ուղի» շարժման առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին:
կարդալ ավելինՍեպտեմբերի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը կվերադառնա ԱՄՆ: Մինչ վերադառնալը մենք զրուցեցինք Ջ. Էվանսի տիկնոջ` Դանա Էվանսի հետ: Դեսպան Էվանսը բազմիցս պատասխանել է դեսպանի պաշտոնից ժամանակից շուտ իր հետկանչի մասին հարցերին: Իսկ ի՞նչ կարծիք ունի այս մասին տիկին Էվանսը: «Կարող եմ խոսել միայն իմ անունից: Դա իսկապես շատ հուզումնալից ժամանակաշրջան էր մեզ համար, շատ …
կարդալ ավելինՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում բացառել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հավանականությունը: «Դրանք քաղաքական հեքիաթներ են: Ես միանշանակ չեմ առաջադրվելու»,- ասել է նա: Փոխարենը, Դ. Հարությունյանը պատրաստվում է առաջիկայում անդամակցել որեւէ կուսակցության. «Այո, ես կարծում եմ, որ կանդամակցեմ որեւէ կուսակցության: Կա կուսակցությունների շրջանակ, որն ինձ համար հետաքրքրություն է ներկայացնում»,- …
կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ մամուլի քաղաքականության վարչության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով պաշտոնական այցով 2007թ. հունվարին կմեկնի Ֆրանսիա: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Շիրակը պատասխան այցով Ադրբեջան կմեկնի 2007թ. առաջին եռամսյակում:
կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե սեպտեմբերի 13-ին Լոնդոնում կայանալու է իր հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ սեպտեմբերի 12-ին, ինչպես հայտնի է, Փարիզում միջազգային միջնորդներին հանդիպելու է Վարդան Օսկանյանը: «Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա: Մենք այժմ պետք է հստակեցնենք դիրքորոշումները համանախագահների հետ, մշակենք գաղափարներ»,- նշել է Մամեդյարովը: Նա նաեւ նշել …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին դուր չեն եկել ՀՀ օրհներգի` մրցույթի 2-րդ փուլ անցած բոլոր 5 տարբերակներն էլ: Եվ նա համաձայնել է, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն իր սեփական տարբերակը ներկայացնի: Ըստ մեր աղբյուրների` ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն առաջարկել է Շուշան Պետրոսյանի «Հայաստան» երգը: ՀՀԿ-ում գտնում են, որ համապատասխան գործիքավորումից հետո այն կարող է բավական …
կարդալ ավելինՆախօրեին մեկնարկած ՀՅԴ Գերագույն 10-րդ ժողովի ժամանակ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի` ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ելույթը բավական մեղմ ու լղոզված էր: Այն դեպքում, երբ ՀՅԴ-ն նախկինում թեկուզ անհասցե, սակայն բավական խիստ գնահատականներ է տվել երկրում ստեղծված իրավիճակին: «Ցանկացած ելույթ ցանկացած ժամանակին ու գործերին է համապատասխանում: Հետո մենք խստացման պարտադրանք չունենք»,- իրենց դիրքորոշումն այսպես մեկնաբանեց ՀՅԴ-ական Վահան …
կարդալ ավելին«Ընտրական համակարգեր» կենտրոնն օգոստոսի 7-ից նախաձեռնել է ինտերնետային նոր նախագիծ, որը հնարավորություն է ընձեռում on line տարբերակով կազմակերպված քվեարկության շնորհիվ պարզել Հայաստանի նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների վարկանիշը: Քվեարկությանն արդեն մասնակցել է ավելի քան 2700 մարդ, որոնց 23.7%-ը քվեարկել է Վազգեն Մանուկյանի, 10.3%-ը՝ Արթուր Բաղդասարյանի, 9.8%-ն Անդրանիկ Մարգարյանի եւ 9,5%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: 5-րդ տեղում է …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է Ռ. Քոչարյանը վերաբերվում «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ իրականացված ոտնձգությանը: «Լրագրողի դեմ իրականացված բռնարարքը խստիվ դատապարտելի է: Վստահ եմ, որ իրավապահ մարմինները կանեն հնարավորը` մեղավորներին բացահայտելու եւ պատժելու համար: Սակայն, միեւնույն ժամանակ, արդեն երեք օր է, ինչ վստահ կարծիքներ են հնչում առ այն, որ բռնության պատճառ են …
կարդալ ավելինՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երեկվա նիստում Բագրատ Եսայանի փոխարեն ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ եւ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը: Ըստ երեւույթին, Բ.Եսայանը կոռուպցիայի դեմ պայքարում իր գործն ավարտել է։ Մնում է տեսնել, թե նրա հաջորդն ինչ է անելու եւ ինչպիսի արդյունքներ են լինելու, որոնք …
կարդալ ավելին