«Ընտրական համակարգեր» կենտրոնն օգոստոսի 7-ից նախաձեռնել է ինտերնետային նոր նախագիծ, որը հնարավորություն է ընձեռում on line տարբերակով կազմակերպված քվեարկության շնորհիվ պարզել Հայաստանի նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների վարկանիշը: Քվեարկությանն արդեն մասնակցել է ավելի քան 2700 մարդ, որոնց 23.7%-ը քվեարկել է Վազգեն Մանուկյանի, 10.3%-ը՝ Արթուր Բաղդասարյանի, 9.8%-ն Անդրանիկ Մարգարյանի եւ 9,5%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: 5-րդ տեղում է Սերժ Սարգսյանը` 8.8%–ով: 8,2%-ով նրան հաջորդում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վարդան Օսկանյանը 7-րդն է՝ 6,3%-ով: Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի օգտին քվեարկել է 2,9-ական տոկոսը: Նախագծի հեղինակները տեղեկացրել են, որ Վազգեն Մանուկյանի «կողմնակիցները» քվեարկության մի մասն իրականացրել են «ոչ կոռեկտ», եւ շարունակվելու դեպքում Վ. Մանուկյանի անունը կհանվի քվեարկության ցանկից: