քաղաքականություն

Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ՄԱԿ-ում

15.09.2006

«Իրականում այդ հրդեհի հարցը շատ թեթեւ հարց է: Ավելի կարեւոր է, որ Ադրբեջանն ուզում է հարցը մտցնել ՄԱԿ-ի ասպարեզ: Սակայն իրականում, եթե անդրադառնում ենք հրդեհներին, մենք էլ պետք է Նախիջեւանի հարցը (հուշարձանների, խաչքարերի եւ գերեզմանոցների հարցը) տանենք ՄԱԿ: Այլ կերպ ասած, եթե Ադրբեջանը փորձում է այդպիսի հարց առաջ բերել, ապա այս ամենը չպետք է սահմանափակվի …

կարդալ ավելին

Սպանության գործը բացվո՞ւմ է

15.09.2006

Երեկ երեկոյան «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հաղորդեց, թե Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործում բացահայտումներ են եղել. «Մեր հեռուստաընկերությանը հասած հավաստի տեղեկությունների համաձայն, ձերբակալվել են գործին առնչվող կասկածյալներ։ Այդ փաստի շուրջ Գլխավոր դատախազությունում հրաժարվեցին մեկնաբանություններ տալ կամ անուններ նշել` դա պատճառաբանելով հետաքննության գաղտնիությամբ։ Այստեղ միայն հաստատեցին այն փաստը, որ, իրոք, Շահեն …

կարդալ ավելին

Նախարարը տեղյակ չէ

15.09.2006

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանն է փոխանցել ՀՀ-ում կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք տրամադրել է «Գլոբալ Գոլդ» ընկերությունը: Դեսպանատնից «Մեդիամաքսին» հայտնել են, որ իրենք ծանոթացել են այդ փաստաթղթին եւ գտնում են, որ ներկայացված փաստերը բավական մտահոգիչ ու լուրջ են: Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը կաշառք էր պահանջել …

կարդալ ավելին

ԱՄՆ-ի ներքին գործն է

15.09.2006

Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի նշանակման ձգձգման փաստի կապակցությամբ: Պատասխանելով «168 Ժամի» այս հարցին` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը երեկ նշեց, թե դա ԱՄՆ-ի ներքին գործն է: Միաժամանակ նա ասաց, թե ԱԳՆ-ն այդ հարցով իր դիրքորոշումը հայտնել է այն ժամանակ, երբ նոր դեսպանի նշանակման հարցով համաձայնություն է տվել:

կարդալ ավելին

Անկեղծ ցանկություն

15.09.2006

«Մենք հաջորդ գումարման ԱԺ-ում մեծամասնություն դառնալու հավակնություն ունենք, դրա համար հիմա առաջարկում ենք ընդունել այն կանոնները, որով պետք է աշխատենք հաջորդ ԱԺ-ում,- երեկ «ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը։ -Մենք մեզ փորձում ենք հեռու պահել այն գայթակղությունից, որ եթե հանկարծ ժողովրդի քվեով մենք լինենք …

կարդալ ավելին

Էդ ե՞րբ աճեց

15.09.2006

«Միավորում Հանուն Հայաստանի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում երեկ պնդեց, որ ՄՀՀ-ն հոկտեմբերին անպայման անելու է այդքան սպասված համագումարը: Ու քանի որ ամիսներ առաջ Վ. Բաղդասարյանը հայտարարել էր, թե ՄՀՀ-ն արդեն 30.000 անդամ ունի, հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ թիվը պահպանվո՞ւմ է: «Այդ թիվն անգամ ավելացել է: Դարձել է 37.000»,- ասաց …

կարդալ ավելին

Պետք է վերսկսել բանակցությունները

15.09.2006

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Փարիզում երկուշաբթի եւ երեքշաբթի օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասյեին եւ Յուրի Մերզլյակովին: «Ազատություն» ռադիոկայանի տված հարցազրույցում նախարարը որոշ մանրամասներ է փոխանցել: «Համանախագահները հստակ խնդիր են դրել բանակցությունները վերսկսել»,- ասել է Վ. Օսկանյանը: Նրա խոսքերով՝ համանախագահները դեռ հավատում են, որ հնարավոր է մինչեւ այս տարվա վերջը …

կարդալ ավելին

Ոչ մի մեքենա էլ չեն ստացել

15.09.2006

Երեւանի «Շտապօգնության» պարկում այլեւս չեն լինի «Երազ» եւ «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենաներ: Մինչեւ 2006թ. սեպտեմբերի վերջը Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի փոխադրամիջոցների թիվը կավելանա 6 հատ ռուսական արտադրության «Սոբոլ» մակնիշի ավտոմեքենաներով: «Կունենանք ընդհանուր առմամբ 37 շտապօգնության մեքենաներ` 13-ը` «Սոբոլ», 23-ը` «Գազել», 1-ը` «Երազ» մակնիշի, որը հոգեկան խանգարում ունեցող հիվանդներին տեղափոխելու համար ենք թողել: Փոխադրամիջոցների քանակն արդեն իսկ բավարարում …

կարդալ ավելին

Շուրա, միայն կիրք եւ աչքաչափ

14.09.2006

Երկուշաբթի օրվանից ԱԺ պատգամավորները փորձում են ընդունել իրենց աշխատանքները կարգավորելու մասին օրինագիծը, որը կոչվում է «ԱԺ կանոնակարգ», բայց չեն կարողանում: Բոլորն էլ ձեւացնում են, թե իրենք լավ չեն աշխատում, որովհետեւ իրենց նիստուկացի, միկրոֆոնին, ամբիոնին մոտենալու մասին օրենքը ճիշտ չի նախագծում այն «ուղեծիրը», որով իրենք պետք է մոտենան իրենց ուզածին: Բայց ամենակարեւորը սա չէ. գրեթե բոլորը …

կարդալ ավելին

Իմանալ-չհայտնելը նույնպես կրիմինալ է

14.09.2006

Քաղաքական դաշտում վերջին շրջանում սկսել է շրջանառվել նոր հասկացություն` «քաղաքական կրիմինալ» տերմինը: Այսօր ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանության մաս կազմող որոշ կուսակցություններ ներքաղաքական խնդիրների մասին խոսելիս ահազանգում են քաղաքական դաշտի քրեականացման մասին: Ու երբեմն` ուղղակի, երբեմն էլ` անուղղակիորեն մատնացույց են անում Հանրապետական կուսակցությանը: ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան …

կարդալ ավելին

Հոգլանդին մերժեցին

14.09.2006

Նախօրեին ԱՄՆ Սենատի անդամ Ռոբերտ Մենենդեսը սառեցրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վավերացման գործընթացը: ԱՄՆ-ում սենատորներն իրավունք ունեն արգելափակել լիագումար նիստերի քվեարկությունները, ինչն էլ արել է սենատոր Մենենդեսը՝ բողոքելով Հայոց ցեղասպանության հարցում նախագահ Բուշի վարչակազմի որդեգրած քաղաքականությունից: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ձայների 13:5 հարաբերակցությամբ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Ռիչարդ Հոգլանդի …

կարդալ ավելին

Ի՞նչն է «մոդայիկ» հայերի մոտ

14.09.2006

Ասում են, որ մենք` հայերս, շատ ընդունակ ազգ ենք եւ ամեն ինչ շատ արագ ենք սովորում կամ ընդօրինակում: Մենք առաջինն ենք, որ ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն, մենք առաջիններից մեկն էինք, որ 20-րդ դարի վերջին մեր լուման ներդրեցինք աշխարհի նոր վերաձեւման գործում: Մենք, որ օլիմպիական չեմպիոն թագավոր ունեինք, այսօրվա չեմպիոնների նախնիները դեռ ծառերից չէին իջել, …

կարդալ ավելին

Միասնական թեկնածուն

14.09.2006

Երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ղազախստանն ԱՊՀ անդամ 12 պետությունների կողմից առաջադրվել է ԵԱՀԿ նախագահության միացյալ թեկնածու: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Նազարբաեւը հիշեցրել է, որ Ղազախստանը հավակնում է նախագահել ԵԱՀԿ-ում 2009 թվականին: «Ղազախստանն իր կայունությամբ, 130 ազգերի խաղաղ կյանքով հանդուրժողականության օրինակ է ծառայում, եւ ԵԱՀԿ-ի համար մեր փորձը շատ կարեւոր կլինի»,- հայտարարել է Նուրսուլթան …

կարդալ ավելին

Թիրախը դարձյալ սխալ ընտրվեց

14.09.2006

Ընդդիմությունը հերթական անգամ հանդես է եկել նախաձեռնությամբ, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Խոսքը հակակրիմինալ շարժման մասին է։ Ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կրիմինալի դեմ պայքարելու ոչ լծակներ ունեն, ոչ ռեսուրսներ։ Եվ ընդհանրապես, մեր մեջ ասած, դա նրանց ֆունկցիան չէ։ Իհարկե, «հակակրիմինալ շարժում» անվանումն ինքնին գեղեցիկ է հնչում, եւ այդ թեմայով ելույթները …

կարդալ ավելին

Ռուսաստանին մեղադրում են

14.09.2006

Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարարի աշխատակազմը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հովանավորում եւ աջակցում են Աբխազիայում ու Հարավային Օսիայում անջատողական ուժերի անառողջ ամբիցիաներին»: «Վրաստանում համարում են, որ Ռուսաստանն այլեւս չի վարանում բացեիբաց խոսել վրացական տարածքների անեքսիայի մասին: Մասնավորապես, խոսքը Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հայտարարության մասին է, որում նա մեղադրանք …

կարդալ ավելին

Շուտով կստորագրեն

14.09.2006

Երեկ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության հետ Վրաստանի անհատական գործողությունների ծրագիրը կստորագրվի հոկտեմբերի 2-3-ին, երբ տարածաշրջանային այցի շրջանակներում Վրաստանում կլինի Եվրամիության եռյակը: Ըստ «Trend»-ի, Վրաստանի արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մինչ այդ հաջողությամբ կավարտեն բանակցությունները «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» քաղաքականության շրջանակներում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր, …

կարդալ ավելին

Ոչնչով էլ չի տարբերվում

14.09.2006

«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում սեպտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ միասին աշխատել «ցանկացած բարդ, սուր կամ հակամարտ իրավիճակների կարգավորման ուղղությամբ` որտեղ էլ դրանք ծագեն»: Պուտինի խոսքերով` դա վերաբերում է, առանց որեւէ բացառության, նաեւ հետխորհրդային տարածքին` Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր: Պուտինը համոզված է նաեւ, …

կարդալ ավելին

Բա որ ուշ լինի

13.09.2006

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գ. Սարգսյանը երեկ ԱԺ-ին առաջարկեց խորհրդարան հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին եւ նրանց հետ քննարկել վերջին շրջանում տեղի ունեցող աղմկահարույց սպանությունների եւ ոտնձգությունների մասին հարցը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ով հայտարարեց, թե կիսում է Արամ Գ. Սարգսյանի մտահոգությունը, առաջարկեց նման քննարկում կազմակերպել օրեր անց: Կարծում ենք, ավելի կարեւոր հարց, քան այս խնդիրն …

կարդալ ավելին

Չեն պաշտպանելու

13.09.2006

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 4-ին կայացել է ԲՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ հոկտեմբերին Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը: Որոշվել է նշված ընտրության ժամանակ կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրել եւ «ձեռնպահ մնալ առաջադրվող այլ թեկնածուներին պաշտպանելու …

կարդալ ավելին

Դիմել է սահմանադրական դատարան

13.09.2006

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի՝ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 43-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Օրենքի վիճարկվող դրույթները վերաբերում են ընտրություններում անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքելու հիմքով կուսակցությունների լուծարմանը: Դիմումով վիճարկվում է նշված …

կարդալ ավելին