Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի նշանակման ձգձգման փաստի կապակցությամբ: Պատասխանելով «168 Ժամի» այս հարցին` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը երեկ նշեց, թե դա ԱՄՆ-ի ներքին գործն է: Միաժամանակ նա ասաց, թե ԱԳՆ-ն այդ հարցով իր դիրքորոշումը հայտնել է այն ժամանակ, երբ նոր դեսպանի նշանակման հարցով համաձայնություն է տվել: