«Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գ. Սարգսյանը երեկ ԱԺ-ին առաջարկեց խորհրդարան հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին եւ նրանց հետ քննարկել վերջին շրջանում տեղի ունեցող աղմկահարույց սպանությունների եւ ոտնձգությունների մասին հարցը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ով հայտարարեց, թե կիսում է Արամ Գ. Սարգսյանի մտահոգությունը, առաջարկեց նման քննարկում կազմակերպել օրեր անց: Կարծում ենք, ավելի կարեւոր հարց, քան այս խնդիրն էր, հանրապետությունում դեռեւս գոյություն չունի, իսկ թե ինչո՞ւ Տ. Թորոսյանը որոշեց հենց սա հետաձգել` անհասկանալի է: