«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 4-ին կայացել է ԲՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ հոկտեմբերին Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը: Որոշվել է նշված ընտրության ժամանակ կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրել եւ «ձեռնպահ մնալ առաջադրվող այլ թեկնածուներին պաշտպանելու հարցում»: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Աջափնյակ համայնքում բնակվող եւ ընտրելու իրավունք ունեցող ԲՀԿ անդամները «կարող են ազատ լինել իրենց ընտրության մեջ»: