Նրանք, որպես կանոն, հայտարարում են, թե կարող են ցանկացած կուսակցության, քաղաքական գործչի համար սոցհարցում անցկացնել ու շատ արագ` մի քանի օրից, իրենց տրամադրել տվյալներ, թե ժողովրդի քանի՞ տոկոսն է համակրում այդ ուժին կամ քաղաքական տվյալ գործչին: Նման կազմակերպությունները, որպես կանոն, գործում են կամ միջազգային գրանտներով՝ դրսի փողերով, կամ տեղի պատվիրատուների միջոցներով: Եթե հաշվի առնենք, որ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 25-29-ը Երեւանում կլինեն ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկկո Էլոն, Ժորժ Կոլումբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն: ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան ՀՀ-ում ներկայացված ԵԽ անդամ երկրների դեսպանների եւ հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Կհանդիպեն Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Հարությունյանի, Արմեն Հարությունյանի, Դավիթ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի, Վարդան Օսկանյանի, Հայկ Հարությունյանի, ՀՌԱՀ եւ …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ Անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունենալիք շքերթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովելու հարցում աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել: Հրապարակում Քոչարյանի անվտանգությունն ապահովելու են ոչ միայն իր թիկնազորի, ԱԱԾ եւ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները, այլեւ այդ գործին են լծվելու մի շարք օլիգարխների թիկնապահներ:
կարդալ ավելինՀայաստանի Երրորդ Հանրապետությունը տասնհինգ տարեկան է։ Այսինքն` տասնհինգ տարեկան են նաեւ նրանք, ովքեր ծնվել են Անկախ Հայաստանում եւ անկախությունից բացի որեւէ այլ կարգավիճակ չեն էլ պատկերացնում։ Հասկանալի է, որ տասնհինգ տարի առաջ Հայաստանի ապագան միանգամայն այլ կերպ էր ընկալվում, եւ ակնկալիքներն ավելի մեծ էին։ Բայց անկախության հիմնական արժեքը հենց այն է, որ ինքդ ես պատասխանատու …
կարդալ ավելին«Ես կարծում եմ` սա իմ կողմից շատ ուժեղ որոշում է: Հավանաբար խնդիրներ կլինեն հասարակության կողմից այդ որոշումն ընկալելու հարցում, բայց Հայաստանում բոլորը պետք է իմանան` քաղաքականությամբ զբաղվողը, ճանաչված քաղաքական գործիչը պետք է լինի իր խոսքի տերը, անկախ նրանից, թե իր խոսքը կատարելով ինքն անձամբ ինչ է կորցնում: Պետք է գնահատել, թե ինչ է գտնում հասարակությունը»,- …
կարդալ ավելինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների քննարկմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: «Չեմ տեսնում, թե ինչպես կարող է դա օգնել հակամարտությունների կարգավորմանը: Դա զուտ քարոզչական բանավեճ է լինելու, որը միմյանցից ավելի կվանի կողմերին, մանավանդ, որ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու հնչեցնել իրենց դիրքորոշումը»,- Նյու Յորքում ասել է ՌԴ արտգործնախարարը: Ադրբեջանի …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարար, նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը երեկ, մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության անդամ երկրների տարածքներում սառեցված հակամարտությունների մասին հարցի ընդգրկումը, ասել է. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած շրջադարձի, քանի որ հարցն անմիջականորեն կապված է մեր անվտանգությանն ու մեր ապագային»: «Համոզված …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Այցի ընթացքում տեղի կունենա Համատեղ կոլեգիայի նիստ: Նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում: Չայկային կընդունի նաեւ ՀՀ նախագահը:
կարդալ ավելինԵրեկ ավարտվեց սեպտեմբերի 18-ին մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել բազմաթիվ սփյուռքահայեր՝ աշխարհի բազմաթիվ երկրներից: Ինչպես նշում են խորհրդաժողովի կազմակերպիչները, այս համաժողովն աննախադեպ էր մասնակիցների քանակով եւ աշխարհագրությամբ: Եռօրյա համաժողովի ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, եղան տարբեր կոչեր ու առաջարկություններ` սփյուռքի ներուժն օգտագործելու, սփյուռքում հայապահպանությանն ուղղված ՀՀ քայլերի եւ այլնի մասին: Սակայն …
կարդալ ավելին«Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովի օրերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ տեղի էր ունենում խորհրդաժողովը, Արցախյան պատերազմի մասնակիցների համահավաքի նախաձեռնող խմբի անունից «Պատերազմի օրենքներին հակառակ մենք հաղթեցինք» վերնագրով մի հայտարարություն էր տարածվում, որի տակ նշված էին կամավորական «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանի եւ Ղարաբաղի պատերազմի վետերանների «Երկրապահ» միության նախագահ Արկադի Կարապետյանի անունները: Հայտարարությունը թվագրված է 2006թ. …
կարդալ ավելինՀարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական բաժնի պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով նախաքննության ընթացքում բավական ուշագրավ զարգացումներ են գրանցվել: Փոխվել է քննչական խմբի ղեկավարը: Բագրատ Պետրոսյանի փոխարեն` քննչական խմբի ղեկավար է նշանակվել Գլխավոր դատախազության հատուկ եւ կարեւորագույն գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանը: Նշենք, որ Հ. Սարդարյանը ղեկավարել է նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով քննչական խումբը: Շ. Հովասափյանի սպանության …
կարդալ ավելին«Ես բազմիցս հայտարարել եմ, որ 10 տարի եմ լինելու քաղաքականության մեջ, իսկ այդ 10 տարին` սկսած 1988թ., համընկավ 1998թ. նոր հույսերի հետ: Այդ պատճառով ես մնացի: Հենց այնպես չես կարող հեռանալ, եթե ինչ-որ բան ես ստեղծել, պետք է անպայման փոխարինող պատրաստես, եւ այդ պոտենցիալ փոխարինողը Հայկ Բաբուխանյանն էր: Ես պետք է վստահ լինեի, որ հուսալի …
կարդալ ավելին«Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովի ընթացքում նախօրեին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա իր ելույթում անդրադարձել է երկքաղաքացիության խնդրին: Նախարարը նշել է, թե երկքաղաքացիության մասին օրենքը մշակելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սփյուռքը գերազանցում է Հայաստանի բնակչությանը շուրջ երկու անգամ: Ըստ Դ. Հարությունյանի՝ մենք պարտադրված ենք հաշվի առնել Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական …
կարդալ ավելինՏաք կաթկթում են թթերը հասած։Մենք ճամփու դրինք եւս մի գարուն։Արեւածաղիկ վաճառողն ասաց,-Ինն ամիս մնաց մեր Տիրոջ գալուն։ Արմեն Շեկոյան Սիրողական տեսախցիկով նկարահանված ժապավենը պահպանել է անկախության մարտիկ Մովսես Գորգիսյանի խոսքը։ 1988-ի մայիսի 28-ն է։ Մովսեսը խոսում է 1918-ի մեր անկախության մասին, որը պետք է շարունակություն գտնի 88-ի հուժկու շարժումով։ Ռոմանտիկ մարդու խոսքն ավարտվում է այս …
կարդալ ավելին«Ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ եւ ողջ հայ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ եւ ցանկանում եմ երջանկություն, բարգավաճում եւ հաջողություն: Ինձ համար հատկապես հաճելի է, որ անկախության 15-ամյակը համընկավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա հետ: Շատ ուրախ եմ, որ մեր կողմից նախաձեռնված իրադարձությունը 2 տարուց քիչ ժամկետներում դարձավ իրականություն: Միջոցառումները, որոնք կանցկացվեն Ֆրանսիայի տարբեր շրջաններում, կամրապնդեն մեր …
կարդալ ավելինԱյսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախացման 15-րդ տարեդարձը: Մեզ համար սա իսկապես մեծ իրադարձություն է, որովհետեւ անկախությունն, իր հերթին, ենթադրում է ազատություն, հասարակական հարաբերությունների քաղաքակիրթ ձեւեր, քաղաքացիների պաշտպանվածություն, միջազգային հարաբերություններում հավասար ձայնի իրավունք եւ այլն: Եվ ելնելով անկախության վերոնշյալ ածանցյալներից, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է անկախ մեր պետությունն այսօր: Մինչ այդ կցանկանայի անդրադառնալ …
կարդալ ավելինԱյսօր Թուրքիայում սկսվում է 34-ամյա կին գրող Էլիֆ Շաֆակի դատավարությունը: Նրա՝ «Ստամբուլի արտամուսնական որդին» վերնագրով նորավեպում հերոսները խոսում են 1915-17թթ. իրադարձությունների մասին՝ դրանք անվանելով «հայկական ցեղասպանություն»: Ստամբուլի գլխավոր դատախազը գրողին մեղադրում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ թուրքերի ազգային արժանապատվության վիրավորանք: «301-րդ հոդվածի ամենամեծ խնդիրը ոչ թե այն է, որ մարդկանց բանտարկում են, այլ այն, որ …
կարդալ ավելինԱրցախյան ազատամարտին կամավոր մասնակցած տարբեր զորամիավորումների հրամանատարները նախաձեռնել են կամավորական շարժում: Իսկ նպատակը, ինչպես իրենք են ասում` «սրբենք աղբը, մաքրենք այս երկիրը, դարձնենք Հայաստան»: Երեկ «Փաստարկ» ակումբում շարժման նախաձեռնողներ «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանն ու Ռոլանդ Ղազարյանը հայտարարեցին, որ իրենք ոչ կազմակերպություն են դառնալու եւ ոչ էլ լինելու են քաղաքական միավոր: Անգամ չեն պատրաստվում մասնակցել …
կարդալ ավելինԶինվորական շքերթն, իհարկե, լավ բան է։ Այն պիտի ցույց տա պետության հզորությունը, բանակի մարտունակությունը, սեփական սահմանները պաշտպանելու կարողությունը, եւ այլն։ Մի խոսքով` պիտի ոգեւորի մեր քաղաքացիներին եւ վախեցնի մեր թշնամիներին։ Եվ այս իմաստով 90-ականներին կազմակերպված զինվորական շքերթները միանգամայն հասկանալի էին։ Ի վերջո, Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթել ենք ոչ թե շնորհիվ մեր հայրենասիրական բարձր ոգու եւ …
կարդալ ավելինՀայաստանն այսօր նշում է իր անկախության 15-ամյակը։ Թեեւ մի քիչ դժվար է հստակ սահմանել, թե վերը նշված նախադասության մեջ «Հայաստան» ասելով ում պետք է նկատի ունենալ՝ Հայաստանի բնակչությա՞նը, իշխանությունների՞ն (իհարկե, որոշ իմաստով նրանց նույնպես կարելի է ընդգրկել ՀՀ բնակչության մեջ), թե՞ Սփյուռքին։ Սփյուռքի մասին խոսելիս փոքր-ինչ անդրադառնանք Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովին։ Այն նախկին, ոչ այնքան արդյունավետ …
կարդալ ավելին