Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ Անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունենալիք շքերթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովելու հարցում աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել: Հրապարակում Քոչարյանի անվտանգությունն ապահովելու են ոչ միայն իր թիկնազորի, ԱԱԾ եւ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները, այլեւ այդ գործին են լծվելու մի շարք օլիգարխների թիկնապահներ: