Շնորհավոր

22/09/2006

«Ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ եւ ողջ հայ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ եւ ցանկանում եմ երջանկություն, բարգավաճում եւ հաջողություն: Ինձ համար հատկապես հաճելի է, որ անկախության 15-ամյակը համընկավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա հետ: Շատ ուրախ եմ, որ մեր կողմից նախաձեռնված իրադարձությունը 2 տարուց քիչ ժամկետներում դարձավ իրականություն: Միջոցառումները, որոնք կանցկացվեն Ֆրանսիայի տարբեր շրջաններում, կամրապնդեն մեր երկրների միջեւ առկա եղբայրական կապերը: Շուտով ես պատիվ կունենամ ձեզ հանդիպել Երեւանում: Ընդունեք իմ անկեղծ հարգանքները»,- ասված է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում: Հիշեցնենք, որ Ժ. Շիրակի պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ, Ֆրանսիայի նախագահը Հայաստանում կլինի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը: