քաղաքականություն

«Պետական ահաբեկչության ակտ՝ պատանդ վերցնելով»

05.10.2006

Միաժամանակ նախորդ գիշեր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արեւմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, մեկնաբանելով ռուս զինվորականների ձերբակալման հետ կապված Վրաստանում տիրող իրավիճակը, կարծիք է հայտնել, թե ռուսական իշխանությունները դարձել են սեփական պրոպագանդայի զոհը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Վրաստանում ձերբակալվել են տասնյակից ավելի անձինք, ովքեր մեղադրվում են լրտեսության եւ սադրանքներ կազմակերպելու մեջ: Ձերբակալվածներից 4-ը ռուս սպաներ են, ինչի …

կարդալ ավելին

Ժակ Շիրակն Ադրբեջանի հետ հաշվի չի նստում

05.10.2006

Թերթը գրում է, որ Շիրակի այցը Հայաստան կապված չէ միայն Ֆրանսիայում Հայաստանի օրերի բացմամբ, այլ թաքցնում է իր մեջ, քաղաքական իմաստով, առավել քան շոշափելի նպատակներ. «Շիրակի վերջերս կատարած հայտարարության խորապատկերի վրա, այն մասին, որ նա լիովին սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկությունները եւ երկու կողմերին կոչ է անում ստորագրել դրանք, Ֆրանսիայի …

կարդալ ավելին

Խոստացել են խոստումը կատարել

05.10.2006

Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Հայաստանի առաջադիմական կուսակցության» (ՀԱԿ) վարչությունը երեկ տարածել է հերթական հայտարարությունը, որից տեղեկանում ենք, որ ՀԱԿ-ում բավարարված են «հակակրիմինալ» կոչվող «շարժման» կազմում տեղի ունեցած փոփոխությամբ»: «Հույս ունենք, որ այդ շարժման կազմից երկու կուսակցությունների դուրս գալը պայմանավորված է ոչ թե մեր վերջնագրով (տարածված 26.09.2006թ.), այլ ողջամտությամբ»,- ասված է այդ հայտարարությունում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին …

կարդալ ավելին

Վերջապես եկավ

03.10.2006

Երեկ ժամը 19:45-ին Երեւան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Թեեւ նրա առաջին այցը համարվում է պատմական իրադարձություն Հայաստանի համար, այնուամենայնիվ նկատենք, որ մի քանի անգամ եվրոպական այս գերտերության ղեկավար ընտրված Ժակ Շիրակի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2007թ. գարնանը: Դժվար է պատկերացնել, թե Հայաստանին եւ հայ-ֆրանսիական բարեկամությանն ինչ է տալու Ֆրանսիայի ղեկավարի «ուշացած» այցը: Սակայն անձամբ …

կարդալ ավելին

Ինչպես Ապարանում

03.10.2006

Սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ի ժամը 18:00-ն այն ժամկետն է, որի ընթացքում պետք է Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուները պաշտոնապես դիմեն Աջափնյակի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` առաջադրվելու համար: Երեկ սակայն, ինչպես վստահեցրել է ԸԸՀ նախագահ Սամվել Երանյանը, որեւէ թեկնածու չի դիմել իրենց: Մեր տեղեկություններով, միակ թեկնածուն, որ կդիմի Սամվել Երանյանին` լինելու է գլխավոր …

կարդալ ավելին

Առաջարկ

03.10.2006

Քաղաքագետ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը երեկ սենսացիոն առաջարկ է արել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին` նրանց խորհուրդ տալով ղեկավարել ընդդիմության ստեղծած հակակրիմինալ շարժումը: «Այ, եթե նման բան անեն` հասարակությունը նրանց միայն կողջունի, ես դրանում ավելի քան համոզված եմ: Որովհետեւ խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ նրա, որ այս երկրում դատավորը չպետք է լինի օլիգարխների գրպանում: …

կարդալ ավելին

Քարտեզդ ո՞ւր է, բեր

03.10.2006

«ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում է Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու հարցը, եւ կարծում եմ, որ այդ գործընթացին մենք մասնակցություն կունենանք»,- երեկ հայտարարել է Վարդան Օսկանյանը: Նա նշել է, թե Լիբանանը դեռեւս խաղաղապահ առաքելության մասին քննարկումների մեկնարկին դիմել է ՀՀ-ին, ակնկալելով մեր երկրի մասնակցությունը հակամարտության գոտու ականազերծման աշխատանքին՝ հաշվի առնելով ՀՀ փորձը: «Բայց այդ գործում մենք …

կարդալ ավելին

Հիմա էլ` ավիաբազա

03.10.2006

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են հարցեր, որոնք կապված են Հայաստանում ՌԴ ավիաբազա տեղակայելու հետ: Նախօրեին այդ մասին հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանը: «Որոշվել է տեղը, ուր տեղակայվելու են ռուսական ՄԻԳ-29 կործանիչները, որ Հայաստանի ՀՕՊ-ի հետ հսկում են Հայաստանի օդային տարածությունը»,- ասել է նա: Սեպտեմբերի 25-28-ը Երեւանում տեղի ունեցած …

կարդալ ավելին

Հայաստանի Դաշնություն

03.10.2006

Ռոբերտ Քոչարյանն «Ալ Ջազիրա» արաբական հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը եւ Ղարաբաղը դաշնություն կկազմեն: «Կարծում եմ, որ ապագայում երկու երկրների՝ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հարաբերությունները կզարգանան, եւ նրանք դաշնություն կկազմեն: Գալիք սերունդները կորոշեն, թե ինչ կարգի հարաբերություններ են ունենալու երկու երկրները»,- ասել է նա: Խոսելով Ղարաբաղը շրջապատող տարածքների մասին` Ռ. Քոչարյանն ասել է. …

կարդալ ավելին

Փողերը նետել է փողոց

03.10.2006

Երեկ ՍԻՄ կուսակցության որոշ ներկայացուցիչներ լուրեր էին տարածում, թե Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ գրասենյակ մտնելով 100 հազար դրամ գումար է տարել՝ փորձելով վարկաբեկել Հ. Խաչատրյանին: Քիչ անց պարզվեց հետեւյալը. Հրանտ Խաչատրյանին հասանելիք արտասահմանյան հյուրերի հյուրընկալության եւ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված փոխհատուցումը՝ 100 հազար դրամի չափով, ՍԻՄ-ը մեկ շաբաթ շարունակ ձգձգում էր՝ փորձելով այն չվերադարձնել: Հ. Խաչատրյանը …

կարդալ ավելին

Հեռատեսություն դրսեւորեք

03.10.2006

Ըստ «Trend»-ի, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը քաղաքական ղեկավարներին կոչ է արել դրսեւորել հեռատեսություն եւ պատասխանատվություն ստանձնել՝ սառեցված հակամարտությունները լուծելու համար, որոնք ցանկացած պահի կարող են վերածվել նոր հակամարտության: Ելույթ ունենալով մշտական խորհրդի նստաշրջանում՝ դե Գուխտն ասել է, թե անհրաժեշտ է վերադարձնել հավատը ԵԱՀԿ հանդեպ, որն արդյունավետ գործիք է ամբողջ Եվրոպայում խաղաղություն …

կարդալ ավելին

Խորհրդարանը պահանջել է

03.10.2006

Աբխազիայի խորհրդարանը երկրի նախագահից եւ կառավարությունից պահանջել է դադարեցնել բանակցությունները Վրաստանի հետ, մինչեւ այդ երկիրը դուրս չբերի իր ռազմական կազմավորումները Կոդորի կիրճի վերին հատվածից: Խորհրդարանի ընդունած փաստաթղթում նշված է, թե Վրաստանի կողմից Կոդորի կիրճի վերանվանումը` «Վերին Աբխազիա», վրացական զորքի տեղակայումն այդ վայրում եւ «Աբխազիայի կառավարության» տեղափոխումը Թբիլիսիից Չխալտա գյուղ «ցուցադրում են Վրաստանի ղեկավարության սադրիչ քաղաքականությունը»:

կարդալ ավելին

«Չարյաց փոքրագույն փաստաթուղթ է»

03.10.2006

Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասել է նաեւ, որ համանախագահների հետ Նյու Յորքում ունեցած հանդիպումից հետո որոշակի հստակություն է մտցվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի առնչությամբ: Ինչ վերաբերում է տեսակետին, թե Հայաստանը մինչ այս փաստորեն խուսափում էր նախարարների հանդիպումից, Վ. Օսկանյանն ասել է, թե այդ հանդիպումներն ինքնանպատակ …

կարդալ ավելին

Bonjour

03.10.2006

Սեպտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեցին 3 ինքնաթիռներ` համեստ արտաքինով, առանց ավելորդ ճոխությունների, որոնց վրա ընդամենը «Ֆրանսիայի Հանրապետություն» էր գրված, եւ պատկերված էր այդ երկրի եռագույնը: Առաջին օդանավում Ֆրանսիայի առաջին տիկին Բերնադետ Շիրակն ու պատվիրակության մյուս անդամներն էին, ովքեր ժամանեցին ժամը 18:45-ին: Հետո եկան ֆրանսիացի լրագրողները, իսկ նախագահ Ժակ Շիրակի ինքնաթիռը Երեւան ժամանեց ուշացումով` ժամը …

կարդալ ավելին

«Պատերազմ ոճրատոհմային ռեժիմին»

03.10.2006

Երեկ տեղի է ունեցել Մտավորականների ֆորումի ավագանու հերթական հավաքը, որն ընդունել է ՀՀ քաղաքացիներին ուղղված դիմում, որում ասվում է. «Վերջին իրադարձություններն ամենայն ակներեւությամբ մեկ անգամ եւս բացահայտեցին ոչ լեգիտիմ, հանցավոր, կլանային ռեժիմի իսկական դեմքը: Ոճրամիտ գլուխը, որպես մի չարորակ ուռուցք, կաթվածահարել է հասարակական կյանքի բոլոր ոլորտները. քաղաքականություն, արդյունաբերություն, գիտություն, կրթություն, առողջապահություն, գործադիր եւ դատական մարմիններ, …

կարդալ ավելին

Ամեն ինչ գիտի

03.10.2006

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ հայտարարել է, թե արդեն երրորդ տարին է, օրենքով գողերի ԱՊՀ «սխոդկան» տեղի է ունենում ՀՀ-ում: Այս տեղեկությունը, ինչպես պնդել է նա, իրեն տրամադրել է Ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյա, ով, ըստ Կարապետյանի, չի հասկացել, թե ինչո՞ւ են «օրենքով գողերը» հավաքվում ՀՀ-ում: Նա իր «աղբյուրից» չի հետաքրքրվել, թե ինչո՞ւ Ոստիկանությունը …

կարդալ ավելին

Գնալու են Ստասբուրգ

03.10.2006

Հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում աշխատանքները կսկսի ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի Աժ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն նաեւ Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը: ԵԽ ԽՎ լիագումար նիստի շրջանակներում կնշվի նաեւ ՀՀ-ի՝ ԵԽ ԽՎ-ին անդամակցության հինգ տարին:

կարդալ ավելին

«Հ1»-ն առեւտրականացվո՞ւմ է

03.10.2006

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ն քննարկելու է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» նախագիծը։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ցանկացած օրինագիծ պետք է ունենա հիմնավորում, ինչն այս նախագիծը չունի։ Բացի այդ, ըստ Բ. Նավասարդյանի՝ այս օրինագիծը ծնվել է «առանց շահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնելու»։ Բ. Նավասարդյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ մտահոգություն հայտնեց, որ եթե օրինագիծն …

կարդալ ավելին

«Կյանքը ցույց տվեց, որ Լեւոնից ազատվելը շատ ավելի հեշտ էր, քան համակարգից»

03.10.2006

ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը վստահ է, որ ընդդիմադիր հակակրիմինալ շարժումը, որի անդամ է նաեւ ինքը, չի կարող լուրջ լինել թեկուզ այն պատճառով, որ անձնավորված է: Նա համոզված է, որ խնդիրն անձերի մեջ չէ, եւ եթե համակարգային փոփոխություններ չլինեն, նույնը շարունակվելու է ցանկացած քաղաքական ուժի իշխանության գալու պարագայում: – Ձեր կարծիքով, հակակրիմինալ շարժումն արդյունավե՞տ է …

կարդալ ավելին

Հանրաքվեին դեմ են

03.10.2006

Ստեփանակերտում ավարտվել է «Ազգ եւ Ժառանգություն» համահայկական երիտասարդական գիտաժողովը: Մասնակիցները ներկայացրին գիտաժողովի կոչը, որում մասնավորապես ասվում է. «ԼՂՀ-ում լրացուցիչ հանրաքվեի անցկացման գաղափարը կասկածի տակ է դնում 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Անկախության հանրաքվեի լեգիտիմությունը: Բանակցությունների ձեւաչափի հիմքում պետք է դրվի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի ընդունած բանաձեւը, որի համաձայն` ԼՂՀ-ի ընտրովի իշխանությունները ձեռք են բերել լիիրավ բանակցային սուբյեկտի …

կարդալ ավելին