«ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում է Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու հարցը, եւ կարծում եմ, որ այդ գործընթացին մենք մասնակցություն կունենանք»,- երեկ հայտարարել է Վարդան Օսկանյանը: Նա նշել է, թե Լիբանանը դեռեւս խաղաղապահ առաքելության մասին քննարկումների մեկնարկին դիմել է ՀՀ-ին, ակնկալելով մեր երկրի մասնակցությունը հակամարտության գոտու ականազերծման աշխատանքին՝ հաշվի առնելով ՀՀ փորձը: «Բայց այդ գործում մենք չենք կարող ներգրավված լինել, մինչեւ Իսրայելը չտա այդ ականների քարտեզները: Մեր մասնակցությունը չենք բացառում, բայց պետք է սպասել, որ քարտեզները լինեն եւ իրավիճակն ամբողջությամբ հանդարտ լինի տարածաշրջանում»,- ասել է նա: