Հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում աշխատանքները կսկսի ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջանը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի Աժ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն նաեւ Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը: ԵԽ ԽՎ լիագումար նիստի շրջանակներում կնշվի նաեւ ՀՀ-ի՝ ԵԽ ԽՎ-ին անդամակցության հինգ տարին: