Հանրաքվեին դեմ են

03/10/2006

Ստեփանակերտում ավարտվել է «Ազգ եւ Ժառանգություն» համահայկական երիտասարդական գիտաժողովը: Մասնակիցները ներկայացրին գիտաժողովի կոչը, որում մասնավորապես ասվում է. «ԼՂՀ-ում լրացուցիչ հանրաքվեի անցկացման գաղափարը կասկածի տակ է դնում 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Անկախության հանրաքվեի լեգիտիմությունը: Բանակցությունների ձեւաչափի հիմքում պետք է դրվի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի ընդունած բանաձեւը, որի համաձայն` ԼՂՀ-ի ընտրովի իշխանությունները ձեռք են բերել լիիրավ բանակցային սուբյեկտի կարգավիճակ: Բանակցային դիրքորոշումները ներկայացնելիս հայկական կողմերը պետք է առավելագույն պահանջներ առաջ քաշեն` ի պատասխան Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների»: Ի դեպ, նրանք ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններին կոչ են արել ազգային-գաղափարախոսության ամրապնդման եւ դաստիարակության նպատակով` համահայկական երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հռչակել Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշին: