Առաջարկ

03/10/2006

Քաղաքագետ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը երեկ սենսացիոն առաջարկ է արել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին` նրանց խորհուրդ տալով ղեկավարել ընդդիմության ստեղծած հակակրիմինալ շարժումը: «Այ, եթե նման բան անեն` հասարակությունը նրանց միայն կողջունի, ես դրանում ավելի քան համոզված եմ: Որովհետեւ խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ նրա, որ այս երկրում դատավորը չպետք է լինի օլիգարխների գրպանում: Որպեսզի քաղաքական գործիչը չլինի օլիգարխների սպասավորն ու նրանց դիֆերամբներ երգողը, նրանց ձեռքին նայողը, նրանց մի ձեռքի շարժումով իր ֆրակցիան, իր քաղաքական հայացքներն ու իր ընկերներին դավաճանողը»,- ասել է նա: